Պուտինը գերմաներեն խնդրել է լրագրողին՝ չընդհատել իրեն (տեսանյութ)
ՏեսանյութերKremlin.ru-ն հայտնում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ավստրիական ORF հեռուստաալիքին հարցազրույց տալու ժամանակ խնդրել է իրեն ընդհատող լրագրողին՝ համբերատար լինել ու լսել իրեն մինչև վերջ: Հատկանշական է, որ մի պահ Պուտինն այս արտահայտությունն արել է գերմաներեն:
Պուտինն ասել է․ «Բարի եղեք, թույլ տվեք ասել»:
«Եթե դուք համբերատար լինեք ու լսեք ինձ մինչև վերջ, ապա կիմանաք իմ տեսակետն այս հարցի շուրջ: Լա՞վ», - ասել է Պուտինը՝ 45 րոպե տևած հարցազրույցի ժամանակ:
Կայքը նշում է, որ այսպես Պուտինը պատասխանել է լրագրողի՝ Դոնբասում Boeing ինքնաթիռի կործանման մասին հարցին: Մինչև վերջ չլսելով նախագահի պատասխանը՝ լրագրողը փորձել է պարզել նրա դիրքորոշումն այս հարցում:
Հարցազրույցի ընթացքում Պուտինը ևս մեկ անգամ խնդրել է չընդհատել իրեն՝ 2014 թվականին Ղրիմում ռուսական ուժերի ներկայության մասին հարցից հետո: