Փրկարարները Երևանում քաղաքացիներին դուրս են բերել վերելակից
ՀայաստանՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությանը հունիսի 5-ին՝ ժամը 14:52-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վաղարշյան փողոցի թիվ 12 շենքի 1-ին մուտքի վերելակը խափանվել է, ներսում գտնվող քաղաքացիների ինքնազգացողությունը վատացել է. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները քաղաքացիներին դուրս են բերել վերելակից (քաղաքացիները հրաժարվել են բուժօգնությունից):