Պուտինն ասել է՝ որն է Ռուսաստանի գլխավոր նպատակը (տեսանյութ)
ՏեսանյութերGazeta.ru-ն հազորդում է, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չի կարող որևէ այլ նպատակ ունենալ՝ իր քաղաքացիների կենսամակարդակի բարձրացումից բացի:
«Այս նպատակին կարելի է հասնել տարբեր միջոցներով ու գործիքներով, սակայն նպատակը մեկն է, ու մեզ մոտ՝ Ռուսաստանում, չի կարող քաղաքացիների կենսամակարդակի բարձրացումից բացի այլ նպատակ լինել»,-ասել է Պուտինը Չինաստանի մեդիակորպորացիային տված հարցազրույցում:
Այս համատեքստում ՌԴ ղեկավարն ընդգծել է, որ տվյալ նպատակին հասնելու համար հարկավոր է լավ հարաբերություններ կառուցել Չինաստանի հետ: