Ոչ ոք չի կարող ճնշում գործադրել իմ կամքին. Արայիկ Հարությունյանը՝ հրաժարականի պատճառների մասին
Политические«Իմ հրաժարականի երևի գլխավոր պատճառը՝ բարեփոխումներն են»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱՀ պետնախարար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով աշխատանքից ազատվելու մասին իր դիմումի պատճառներին:
«Այսօր ղեկավարում եմ կուսակցությունը, բայց պաշտոնս թույլ չի տալիս իրականացնել այն, ինչ ես ուզում եմ: Իմ հրաժարականը կապված չէ ակցիայի մասնակիցների պահանջից: Ես մասնակցել եմ երկրում տնտեսական բարեփոխման քաղաքականությանը, քննարկումները եղել են մեկ ամսից ավելի, թե ինչպիսի բարեփոխումներ իրականացնել, որի արդյունքը կստանանք 2020-21 թվերին»,- ասաց նա:
Հարցին՝ հնարավո՞ր է հրաժարականը պայմանավորված է եղել ճնշումներով, պետնախարարը հակիրճ պատասխան տվեց.
«Ծիծաղ է առաջացնում: Ոչ ոք չի կարող ճնշում գործադրել իմ կամքին: Ես միշտ իմ քաղաքական տեսակետներն արտահայտել եմ»:
Արցախի նախկին վարչապետը ընդգծեց՝ ինքը դավաճան չէ, ինչը ցույց կտան տարիները։
Նշենք, որ պետնախարարի պաշտոնում քննարկվում է այսօր հրաժարական ներկայացրած ԱԱԾ պետ Արաշվիր Ղարամյանի թեկնածությունը: Արայիկ Հարությունյանը, սակայն, բացառեց, թե պետնախարարի պաշտոնում իրեն փոխարինելու է Արշավիր Ղարամյանը: