Մխիթարյանը շարունակելու է լինել ավագ. նրանից շատ գոհ եմ.Վարդան Մինասյան
ՍպորտՀայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ նաև Հենրիխ Մխիթարյանին` նշելով, որ նա շարունակելու է լինել Հայաստանի ազգային հավաքականի ավագ:
Մարզիչը հավելեց նաև, որ Մխիթարյանից շատ գոհ է.
«Ավագը Հենրիխ Մխիթարյանն է, և միանշանակ այդպես էլ մնալու է. ոչ մի փոփոխություն չի լինի: Ես նրանից շատ գոհ եմ: Նրա մոտ բոլոր ցուցանիշները շատ բարձր են:
Այն, ինչ Մխիթարյանը ցույց է տալիս, և այն, ինչ ինքը ցույց տվեց այս երկու խաղերին՝ ինձ լիովին բավարարում է»,- ասաց մարզիչը:
Մինասյանի ասուլիսը` ՀՖՖ-ի տեսանյութում: