Ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել մայրուղու վրա (տեսանյութ, լուսանկարներ)
ՏեսանյութերRMF FM ռադիոկայանը հաղորդում է, որ Լեհաստանի հարավարևելյան մասում ավիադպրոցին պատկանող թեթևշարժիչային ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել մայրուղու վրա:
Կայքը նշել է․ «Առավոտյան A4 մայրուղով ընթացող վարորդները զարմանքից քար են կտրել. Ժեշուվ արևելյան և Ժեշուվ արևմտյան կետերի միջև մայրուղու վրա թեթև շարժիչով ինքնաթիռ է վայրէջք կատարել»։
Նախնական տվյալների համաձայն՝ ինքնաթիռի շարժիչը խափանվել է, և այն վայրէջք է կատարել Ժեշուվ-Յասենկա օդանավակայանի մոտակայքում: