Ստեփանակերտի ծեծկռտուքի գործով կալանավորվածները՝ ազատության մեջ
НК2018 թվականի հունիսի 8-ին մեղադրյալների պաշտպանները միջնորդություն են ներկայացրել իրենց պաշտպանյալների նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերացնելու և փոփոխելու խնդրանքով:
Միջնորդությունների քննարկման արդյունքում, տվյալ քրեական գործով դատախազական հսկողություն և դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի 09.06.2018թ. որոշմամբ, մեղադրյալներ Մխիթար Մուսայելյանի, Սերգեյ Մուսայելյանի, Գուրգեն Հայրապետյանի, Վարդան Ղարամյանի և Դավիթ Հարությունյանի նկատմամբ ավելի վաղ կիրառված խափանման միջոցը` կալանավորումը, փոփոխվել է բնակության վայրից չհեռանալու մասին ստորագրությամբ:
Նախաքննությունը շարունակվում է:
ԱՀ դատախազություն