ԱԱԾ պետը նոր տեղակալներ ունի
ՀայաստանՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Վրեժ Արզումանյանն ազատվել է Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնից և արձակվել ծառայությունից:
Ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի գրասենյակից, Արմեն Սարգսյանի երկու այլ հրամանագրերով ԱԱԾ տնօրենի տեղակալների պաշտոնում են նշանակվել Արզուման Հարությունյանը և Արամ Հակոբյանը: