Անգլիայի, Գերմանիայի, Կոլումբիայի հավաքականներն ժամանել են Ռուսաստան
ՍպորտՖուտբոլի աշխարհի առաջնության մեկնարկից ընդամենը մեկ օր առաջ մի քանի հավաքականներ ևս ժամանել են Ռուսաստան:
Աշխարհի գործող չեմպիոն Գերմանիայի ընտրանին արդեն Խաղերի մայրաքաղաք Մոսկվայում է: Յոահիմ Լյովի սաները և ամբողջ մարզչական շտաբը կբնակվեն Նոր Մոսկվայում և կմարզվեն ԲԿՄԱ-ի մարզաբազայում:
Կազան են ժամանել Կոլումբիայի ազգային թիմի ֆուտբոլիստները: Նրանք ԱԱ-ի ընթացքում կմարզվեն նույն քաղաքի մարզաբազայում: Ռուսաստանում է նաև Անգլիայի ազգային ընտրանին, որը կբնակվի Սանկտ-Պետերբուրգի Ռեպինո գյուղում:
«Մունդիալ-2018»-ն ընդունել է Ռուսաստանը: Աշխարհի առաջնության խաղերը հյուրընկալող 11 քաղաքում կանցկացվեն տոնական միջոցառումներ: Առաջնությունը կմեկնարկի հունիսի 14-ին, իսկ եզրափակիչ հանդիպումը կկայանա հուլիսի 15-ին: Խաղերը կընդունի 12 մարզադաշտ Մոսկվայում (2), Սանկտ-Պետերբուրգում, Կազանում, Եկատերինբուրգում, Սարանսկում, Սոչիում, Սամարայում, Դոնի Ռոստովում, Կալինինգրադում, Նիժնի Նովգորոդում, Վոլգոգրադում: Կիսաեզրափակիչ երկու հանդիպումը կկայանա Սանկտ-Պետերբուրգում և Մոսկվայում: