Մոուրինյուի կանխատեսումը` աշխարհի առաջնության մասին
Սպորտ«Մանչեսթեր Յունայթեդ»-ի պորտուգալացի մարզիչ Ժոզե Մոուրինյուն ներկայացրել է աշխարհի առաջնության կիսաեզրափակիչների՝ իր կանխատեսումները:
Մոուրինյուն, ով այս օրերին մունդիալի ընթացքում խաղերը կմեկնաբանի ռուսական հեռուստաալիքներից մեկի համար, խոսել է ֆավորիտ թիմերի մասին:
Ըստ պորտուգալացի մասնագետի՝ կիսաեզրափակչի առաջին զույգում միմյանց դեմ կմրցեն Պորտուգալիա-Բրազիլիա, իսկ երկրորդում` Արգենտինա-Գերմանիա զույգերը:
Առաջնությունը կմեկնարկի հունիսի 14-ին, իսկ եզրափակիչ հանդիպումը կկայանա հուլիսի 15-ին: