«Ալաշկերտ»-ը 2 համալրում ունի
ՍպորտԱմառային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Ալաշկերտ»-ն արդեն երկու ձեռքբերում ունի:
Թիմի կազմը համալրել են դարպասապահ Հենրի Ավագյանը և կիսապաշտպան Սարգիս Շահինյանը:
22-ամյա դարպասապահ Ավագյանը հանդես է եկել «Միկա-ում և «Բանանց»-ում, խաղացել է Հայաստանի Մ17 (2 խաղ), Մ18 (1 խաղ), Մ19 (2 խաղ) հավաքականներում, իսկ վերջին շրջանում հանդիսանում էր Հայաստանի երիտասարդական հավաքականի հիմնական դարպասապահը, որի կազմում 8 հանդիպում է անցկացրել:
Կիսապաշտպան Շահինյանը հանդես է եկել «Միկա»-ում, «Փյունիկ»-ում, «Գանձասար-Կապան»-ում, պորտուգալական «Բրագա»-ի երիտասարդական թիմում, ներկայացրել է Հայաստանի Մ17 (4 խաղ, 1 գոլ), Մ19 (5 խաղ) և Մ21 (5 խաղ) հավաքականները:
Կենտրոնական կիսապաշտպանի վերջին թիմը բուլղարական «Մոնտանա»-ն էր, որի կազմում նա հանդես էր գալիս ավարտված մրցաշրջանի երկրորդ կեսում: