Ռոբերտ Արզումանյանը` «Արցախ»-ի ֆուտբոլիստ
Սպորտ«Արցախ»-ը պայմանագիր է ստորագրել հայկական ֆուտբոլի բոլոր ժամանակների լավագույն պաշտպաններից մեկի` Ռոբերտ Արզումանյանի հետ: Այս մասին գրում է ակումբի կայքը:
Փորձառու ֆուտբոլիստը Հայաստանի Ազգային Հավաքականի կազմում անցկացրել է 72 հանդիպում և դարձել 5 գոլի հեղինակ: Նախկինում հանդես է եկել Պերմի Ամկարում, Կարագանդայի Շախտյորում, ղազախական Ակտոբեում, լեհական Յագելոնիայում, ռուսական ԼՈւՉ-Էներգիայում, դանիական Ռանդերսում և Փյունիկում:
Ռոբերտը Ռաֆայել Նազարյանի առաջին ձեռքբերումն է, ում հետ «Արցախը» մեծ հույսեր է կապում: