Երթևեկության փոփոխություն Քոչար-Գյուլբենկյան փողոցների խաչմերուկում
ՀասարակությունՃանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2018 թվականի հունիսի 15-ից Երևան քաղաքի Հր. Քոչար և Գյուլբենկյան փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:
Փոփոխության արդյունքում Հր. Քոչար փողոցի վրա՝ խաչմերուկի մոտակա հատվածի երկու կողմերում՝ հանդիպակաց երթևեկության հոսքերը բաժանող առանցքային կրկնակի հոծ գծանշման տեղափոխության միջոցով կկազմակերպվի ևս մեկ՝ 3-րդ երթևեկելի գոտի, որի շնորհիվ հնարավոր կլինի հետադարձը և դեպի Գյուլբենկյան փողոց ձախ շրջադարձը կատարել առանձնացված գոտուց՝ չխոչընդոտելով ուղիղ երթևեկող տրանսպորտային միջոցներին: