Տեսանյութ․ նրա միակ թուլությունը «Բիգ Մաքն» է
ՏեսանյութերDaily Mail-ը նշում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջին կինը՝ Իվանա Թրամփը, Նյու Յորքում իր նոր «Իտալական դիետա» գրքի շնորհանդեսի ժամանակ խոսել է նախկին ամուսնու առողջական վիճակի մասին:
69-ամյա չեխուհին ընդգծել է, որ նախագահը շատ առողջ է և որ իր ընտանիքի բոլոր անդամները «բարեկազմ են ու ավելորդ քաշի հետ խնդիրներ առհասարակ չունեն»:
«Դոնալդ Թրամփը շատ լավ տեսք ունի ու առողջ է: Նրա միակ թուլությունը «Բիգ Մաքն» է, ուրիշ էլ ի՞նչ կարող եմ ասել ձեզ»,-նշել է Իվանան:
Նա պատմել է, որ ժամանակին շատ է փորձել փոխել ամուսնու սննդակարգը, ավելացնել օգտակար մթերքներ, սակայն Թրամփն ի վերջո անում է այն, ինչ ինքն է ուզում:
«Այն, որ նա 100 կգ-ից ավելի է կշռում, չի նշանակում, որ Դոնալդն անառողջ է կամ վատ վիճակում»,-հավելել է նախկին կինը: