Ռոնալդուն կրկնեց Պուշկաշի ցուցնիշը
ՍպորտՊորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն աշխարհի առաջնության խմբային փոլում Իսպանիայի հավաքականի դեմ հանդիպմանը դարձել է հեթ-տրիկի հեղինակ:
Արդյունքում պորտուգալացին իր գոլերի քանակը հավաքականում հասցրեց 84-ի` հավասարվելով լեգենդար Ֆերենց Պուշկաշին:
Երկու ֆուտբոլիստները կիսում են եվրոպական հավաքականների լավագույն ռմբարկուի կոչումը:
Պոշկաշին դրա համար անհրաժեշտ է եղել 89 խաղ, Ռոնալդուին` 151:
Հիշեցնենք, որ Պորտուգալիա-Իսպանիա խաղն ավարտվել է 3:3 հաշվով: