Ինչպես էին քվեարկել անցած ընտրություններին Փաշինյանի կողմից հանձնվող սահմանամերձ գյուղերի բնակիչները ՀՀ մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում Հայաստանն Իրանին է արտահանձնել 8 բանտարկյալի ՃՏՊ Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհեր Ծովինար Վարդանյանն ընտրվեց ՀՀ ԱԺ ֆինանսավարկային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հիացած եմ, սկսել եք անկախ արտաքին քաղաքականություն վարել․ Ստոլտենբերգը՝ Փաշինյանին Փաշինյանին ցեխն ենք կոխել ու հանել, ես վախենալու բան չունեմ․ զենք կճարեմ, կխփեմ իրան․ ոսկեպարցի Եթե մեր քայլից հետո Ադրբեջանը ընդառաջ քայլ չանի, ուրեմն կմտնենք տուպիկ. Աղազարյան Ավագանու «Հանրային ձայն» խմբակցության անդամ Ամալյա Սարգսյանի լիազորությունները վաղաժամ դադարեցվել են ԱԺ քննարկեց հանձնաժողովի նախագահի պաշտոնում Ծովինար Վարդանյանի թեկնածության հարցը 

Ատոմ Ջանջուղազյանը ԱԺ-ին ներկայացրեց կուտակային կենսաթոշակների մասին օրենքում փոփոխությունների նախագիծը

Քաղաքական

ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը խորհրդարանի քննարկմանը ներկայացրեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Ֆինանսների նախարարն ընդգծեց, որ օրենքը, որում առաջարկվում է փոփոխություններ կատարել, բազմաբովանդակ քննարկումների է ենթարկվել մինչև այս պահը՝ շեշտելով, որ սա միայն հայաստանյան խնդիր չէ, այլ ամբողջ աշխարհում քննարկման առարկա է այն տեսանկյունից, թե արդյոք ճիշտ ուղղություն է ընտրված: «Այս հարցի նկատմամբ անտարբեր չի եղել նաև հայաստանյան հանրությունը: Այս տեսանկյունից հստակ է, որ դեռևս քննարկումների կարիք կա ընդհանրապես համակարգի ներդրման իմաստով՝ հաշվի առնելով, որ կարծիքները շարունակում են մնալ ոչ միանշանակ և իրարից տարբերվող»,- նշեց Ջանջուղազյանը:

Նա ընդգծեց, որ այս պահին կուտակային կենսաթոշակային համակարգի ավելի քան 200 հազար մասնակից կա Հայաստանում: «Մյուս կողմից՝ գործող օրենքով ունենք կարգավորում, որ այս տարվա հուլիսի 1-ից պոտենցիալ մասնակիցները ևս դառնում են համակարգի մասնակից: Առաջարկվող կարգավորման անհրաժեշտություն է, որովհետև նախկինում քննարկվում էր, որ մինչև հուլիսի 1-ը մենք կհասցնենք ավարտել եկամտային հարկի դրույքաչափի նվազեցման գործընթաց, սակայն այն դեռևս ավարտված չէ: Իսկ այս հարցը եկամտային հարկի հետ կապելու տրամաբանությունն այն է, որ վարձու աշխատողների տնօրինվող եկամուտների վրա այս օրենսդրական պահանջի կիրառումը ազդեցություն պետք է չունենա»,- ասաց նա:

Նախարարը շեշտեց, որ դրա համար առաջարկում են կարգավորում, ըստ որի նախկինում գործող համամասնությունը՝ 5 տոկոս քաղաքացու, 5 տոկոս պետության կողմից, փոխարինվելու է 2.5 տոկոս և 7.5 տոկոս համամասնության. այսինքն՝ քաղաքացին վճարելու է աշխատավարձի 2.5 տոկոսը, իսկ 7.5 տոկոսը՝ պետությունը: «Այս կարգավորումն է ներկայացված, որի նպատակը պիտի որ ընկալելի ու պարզ լինի, որովհետև այս պահին համակարգի մասնակից քաղաքացիներին փոփոխությունը հնարավորություն կտա ունենալ տնօրինվող եկամուտների որոշակի աճ, իսկ նրանց համար, ովքեր համակարգի մասնակից կլինեն հուլիսի 1-ից, տնօրինվող եկամուտների նվազումը կլինի ոչ նշանակալի»,- մանրամասնեց Ջանջուղազյանը:

ՀՀ ֆինանսների նախարարը նաև բացատրեց, թե ինչի համար է կուտակային կենսաթոշակային համակարգն անհրաժեշտ Հայաստանի համար: «Մենք բազմաթիվ դեպքերով ունենում ենք հանդիմանություն, թե ինչո՞ւ մենք ունենք այնպիսի վիճակ, երբ մեզ մոտ կենսաթոշակն ավելի ցածր է, քան սպառողական զամբյուղի չափը: Սա տրամաբանական հարցադրում է, քանի որ դա այն անհրաժեշտությունն է, որը պետությունը պետք է ապահովի, որպեսզի քաղաքացին արժանապատիվ կյանք ունենա: Սակայն դրան հասնելու ճանապարհները շատ չեն, և այդ տեսակետից կուտակային կենսաթոշակային համակարգը կարելի է գնահատել որպես միակ ճանապարհ՝ հասնել նրան, որ մարդիկ իրենց աշխատանքին վայել կենսաթոշակ ստանան կենսաթոշակային տարիքում»,- եզրափակեց Ջանջուղազյանը:

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Սնուպ Դոգի համերգը կկայանա 2024-ի ընթացքում. Panorama.amԱրարատի մարզում արագաչափեր վնասած 35-ամյա երիտասարդը ձերբակալվել էAudi-ն ներկայացրել է Q6 E-Tron էլեկտրական քրոսովերը (լուսանկարներ) Ինչպե՞ս խուսափել գարնան այս սեզոնին սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների սրացումներից. ԱՆԻնչպես էին քվեարկել անցած ընտրություններին Փաշինյանի կողմից հանձնվող սահմանամերձ գյուղերի բնակիչները Քննարկվել է ՀՀ-ում ԵՄ առաքելության կարգավիճակին առնչվող համաձայնագրի վավերացմանը վերաբերող հարցըՀետախուզվողը ներկայացավ բացատրական աշխատանքի արդյունքումՆոր նշանակում Մայր Աթոռում Խորհրդարանը քննարկել է «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններըՊակիստանում 5,4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Մերկասառույցի պատճառով կողաշրջվել է Մարտունի-Երևան երթուղու միկրոավտոբուսը, որում եղել է 15 ուղևորՀուշարձանների պահպանության եւ պաշտպանության ինստիտուցիոնալ մակարդակը բարձրացնելու օրենսդրական բարեփոխումԷլեկտրոնային դեղատոմս. հաճախ հնչող հարցեր (Մաս 3)Եթե հանձնվի 4 գյուղերը, թշնամին կհայտնվի խորը թիկունքում, կկազմաքանդվի պաշտպանական գիծըՊետք է թողնեք ու ռադներդ քաշեք, որ էս ժողովուրդն էլ ձեզնից պրծնի. Աննա ՄկրտչյանԱրսեն Թորոսյանը՝ սահմանազատման մասինՀՀ մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում Տավուշի մարզը զարգացման մեծ հնարավորություններ ունի. Չինաստանի դեսպանՀայտնի է՝ երդմնակալությունից հետո առաջինը որ երկիր կայցելի Պուտինը Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը Հայ պատանիների «Գեղարդ» տեսանյութը կմասնակցի «Եվրոպական ժառանգության երիտասարդ կերտողներ» մրցույթինՀայաստանն Իրանին է արտահանձնել 8 բանտարկյալի Այն հատվածներում, որտեղ տեղակայված են ԵՄ դիտորդները, ունենք կայուն վիճակ. Արսեն Թորոսյան Կարգալույծ է հռչակվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Հոգեշնորհ Տ. Վազգեն աբեղա Պետրոսյանը ԵՄ-ն 2022-ին արձանագրել է, որ ՀՀ ներխուժում է եղել, ցավոք, ՀԱՊԿ-ը չի արձանագրել այս մասին. Ռուբինյան ՃՏՊ Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհերԾովինար Վարդանյանն ընտրվեց ՀՀ ԱԺ ֆինանսավարկային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Եկեք ինքներս մեզ չխաբենք, Պուտինը կանգ չի առնի Ուկրաինայում. ԱՄՆ պաշտպանության նախարարՀիացած եմ, սկսել եք անկախ արտաքին քաղաքականություն վարել․ Ստոլտենբերգը՝ ՓաշինյանինՏեղի է ունեցել «Նռան գույնը» պարային ներկայացման առաջնախաղը Թբիլիսիի «Ռուսթավելի» թատրոնում«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում կանխվել է արգելված իրերի փոխանցման հերթական դեպքըՓաշինյանին ցեխն ենք կոխել ու հանել, ես վախենալու բան չունեմ․ զենք կճարեմ, կխփեմ իրան․ ոսկեպարցի ՀՀ ԿԸՀ անդամները դիտարկել են ՌԴ նախագահական ընտրություններըՃՏՊ Սևան-Գավառ ավտոճանապարհին. կան տուժածներ«Վահագնի» ռեստորանային համալիրում տեղի ունեցած ավազակության դեպքի նախաքննությունն ավարտվել էՆԱՏՕ-ի ազդեցությունն ընդլայնելու փորձերը դժվար թե կայունություն հաղորդեն. Պեսկովը՝ Ստոլտենբերգի՝ Հայաստան այցի մասինԱԺ-ն քննարկել է Հայաստանի եւ Ասիական զարգացման բանկի միջեւ ստորագրված վարկային համաձայնագիրըԵթե մեր քայլից հետո Ադրբեջանը ընդառաջ քայլ չանի, ուրեմն կմտնենք տուպիկ. ԱղազարյանԱվագանու «Հանրային ձայն» խմբակցության անդամ Ամալյա Սարգսյանի լիազորությունները վաղաժամ դադարեցվել ենՀՀ-ն կարևորում է ԵՄ-ի հետ անվտանգային ոլորտում համագործակցության խորացմանն ուղղված նախաձեռնություններըԼիազոր նորմ է սահմանվելու նախաքննության և դատաքննության փուլում գտնվող վճարումները կատարելու համարՄասկը հայտնել է, որ դեպրեսիաների պատճառով՝ կետամին է օգտագործումԱԺ քննարկեց հանձնաժողովի նախագահի պաշտոնում Ծովինար Վարդանյանի թեկնածության հարցըՏավուշում ծառն ընկել է «Opel»-ի վրա և միակողմանի փակել ավտոճանապարհըՇինարարական աշխատանքներ են ընթանում Օձունի խաչմերուկում Հետախուզվում է Տարոն Ավետիսյանը ԵՄ դիտորդները ՀՀ-ում են, բայց Տավուշում սպառնում են նոր պատերազմով և նոր օկուպացիայով. Մանուկյան Փլուզում Ճամբարակ քաղաքումԱռատ ձյան պատճառով Սևանի տարածաշրջանի ավտոճանապարհները դժվարանցանելի ենՈվքեր են ներկայացնելու ՀՀ-ն աշխարհի գավաթում
Ամենադիտված