Զբոսաշրջիկը գրազով իջել է շենքի պատի վրայով (տեսանյութ)
Տեսանյութեր«Սպուտնիկ-Լատվիա»-ն գրում է, որ Ռիգայում ձերբակալել են գերմանացի զբոսաշրջիկի, որն իջել է քաղաքի հին թաղամասի շենքերից մեկի վրայով:
Գիշերը ժամը 03:00-ի սահմաններում Տեսահսկողության կենտրոնի աշխատակցիները, որոնք հետևում են հին քաղաքում հանգստացողների անվտանգությանը, ուշադրություն են դարձրել, որ անցորդները նայում են շենքերից մեկին: Իրավապահները շրջել են տեսախցիկն ու տեսել՝ ինչպես է անհայտ տղամարդը պատով իջնում երկրորդ հարկից ու ոտքով հենվում ճանապարհային նշանի վրա:
Հայտնում է նաև, որ ոստիկանները դեպքի վայր են ժամանել՝ միջադեպի հանգամանքները պարզելու: Տղամարդը ձերբակալվել է փողոցում: Պարզվել է, որ նա Գերմանիայի քաղաքացի է: Սկզբում զբոսաշրջիկը փորձել է համոզել իրավապահներին, որ ինքը ոչ մի վատ բան չի արել, սակայն ավելի ուշ, երբ նրան ցույց են տվել տեսանյութը, նա խոստովանել է, որ ինքը գրազով է նման քայլի գնացել: