Կարեն Ասրյանի հուշամրցաշարին կմասնակցեն 76 շախմատիստներ
ՍպորտՇախմատային օլիմպիադայի հաղթող Կարեն Ասրյանի հուշամրցաշարին կմասնակցեն 76 շախմատիստներ:
Այս տարի ևս մրցաշարը կանցկացվի Ջերմուկում: Մրցաշարի մասնակից ամենաբարձր վարկանիշն ունեցող մարզիկն է հնդիկ գրոսմայստեր Կրիշնա Հարիկրիշան (2666): Հայ գրոսմայստերներից բարձր վարկանիշ ունեցող շախմատիստներից մրցաշարին կմասնակցեն Հրանտ Մելքումյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Արման Փաշիկյանը և Զավեն Անդրիասյանը:
Կարեն Ասրյանի 11-րդ հուշամրցաշարը կմեկնարկի հունիսի 21-ի և կեզրափակվի հունիսի 29-ին: Այն կունենա 9 տուր: