«Վարչապետի գավաթ»-ն ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան Նիկոլին հեռացնելու համար նախ պետք է ճշտել, թե ո՞վ է իրական ազգային ընդդիմադիրը․ Շարմազանով «Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվեց Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Վարդան Ոսկանյան Պարզվում են Սյունիքում ավտոբուսի վթարի հանգամանքները․ վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել Հայտնի են Պուտինի երդմնակալության օրն ու ժամը Արարատում Nissan-ը բախվել է երկաթե արգելապատնեշին և մոտ 7 մետրից ընկել գետը. կա վիրավոր Գնդապետ Մախսուդյանի որդու ինքնազգացողությունը գիշերը վատացել է, շտապօգնություն են կանչել Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցների» ՓԲԸ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից 

Լավագույնը կարող է լինել օդանավակայանը կոչել «Շառլ Ազնավուրի անվան Զվարթնոց միջազգային օդանավակայան». Նիկոլա Ազնավուր

Հասարակություն

Սույն թվականի հունվարին «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր եւ Հոգաբարձուների խորհրդի նախագահ Նիկոլա Ազնավուրը նամակով դիմել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Զվարթնոց օդանավակայանի եւ Շառլ Ազնավուրի անվան շուրջ քննարկումների վերաբերյալ:

Արձագանքելով օդանավակայանի անվան փոփոխության կամ լրացման շուրջ 2018-ից ի վեր հանրության շրջանում եւ մեդիայում ակտիվորեն շրջանառվող քննարկումներին, ինչպես նաեւ Հանրային խորհրդի հրապարակած հայտարարությանը՝ հարկ ենք համարում Նիկոլա Ազնավուրի եւ հիմնադրամի դիրքորոշումը հայտնել հարցի շուրջ։ Ընդգծենք, որ տարեսկզբին պարոն Փաշինյանին ուղղված նամակով Նիկոլա Ազնավուրը չէր դիմել օդանավակայանի անվանափոխության առաջարկով, այլ արձագանքել էր արդեն իսկ մեկնարկած նախաձեռնությանը։

Նամակում մասնավորապես նշվում է.

«2018 թվականին, երբ հայրս հեռացավ կյանքից, մենք տեղեկացվել էինք այն մասին, որ անվանափոխությանն ուղղված մեծ արշավ է սկսվել, եւ «Ազնավուր» հիմնադրամն էլ բազում նամակներ էր ստանում՝ դրա հետ կապված։ Մեր ընտանիքը սգի մեջ էր, եւ այդ օրերին մենք որեւէ կերպ չենք արձագանքել նմանօրինակ նամակներին ու հայտարարություններին։

Վերջերս, սակայն, տեղեկացանք, որ հունվարի 11-ից նույն նախաձեռնության նոր ալիք է բարձրացել. լրատվամիջոցներում եւ սոցիալական մեդիայում բուռն քննարկվում է առաջարկը ու քվեարկության դրվում՝ պարզելու հանրության վերաբերմունքն այդ հարցի շուրջ։ Ուսումնասիրելով լրատվամիջոցների հրապարակումները, քննարկումներն ու այլ հայտարարություններ հարցի շուրջ՝ մեզ համար պարզ դարձավ, որ մարդիկ շատ դրական են վերաբերվում անվանափոխությանը, բայց ունեն նաեւ համակրանք եւ մեծ կապվածություն «Զվարթնոց» անվան հետ։

Այդ իսկ պատճառով կարծում ենք, որ լավագույն տարբերակը կարող է լինել օդանավակայանը կոչել «Շառլ Ազնավուրի անվան Զվարթնոց միջազգային օդանավակայան»։ Աշխարհում նման ձեւաչափով անվանակոչման բազում օրինակներ կան, մասնավորապես՝ Փարիզի Շառլ դը Գոլը, Շերեմետյեվոյի Պուշկին միջազգային օդանավակայանը, Հռոմ-Ֆյումիչինո «Լեոնարդո դա Վինչի» միջազգային օդանավակայանը, Վարշավայի Ֆրեդերիկ Շոպեն օդանավակայանը, Ռիո դե Ժանեյրոյի Անտոնիո Կառլոս Ջոբիմ/Գալեաո միջազգային օդանավակայանը, Հումբերտո Դելգադոյի անվան Լիսաբոնի օդանավակայանը, Բարսելոնայի Ժոզեֆ Թարադելլասի օդանավակայանը եւ այլն։

Տեղյակ եմ, որ անվանակոչություների համար Կառավարությանը հարկավոր է ընտանիքի անդամների եւ հեղինակային իրավունքները տնօրինողների համաձայնությունը։ Սույն նամակով ցանկանում եմ հայտնել մեր պատրաստակամությունն ու աջակցությունը Զվարթնոց օդանավակայանի անվանմանը Շառլ Ազնավուրի անունն ավելացնելու նախաձեռնությանը։ Մենք վստահ ենք, որ նոր անունն է՛լ ավելի մեծ միջազգային հետաքրքրություն կբերի Հայաստանին՝ օգնելով աշխարհում Հայաստանի առաջխաղացմանը», - ասված էր նամակում: 

«Ազնավուր» հիմնադրամը կարեւոր է համարում առանձնացնել այն փաստը, որ պարոն Նիկոլա Ազնավուրն օդանավակայանը անվանափոխելու կոչով չի դիմել, այլ հայտնել է ընտանիքի դրական դիրքորոշումն այդ հարցի շուրջ: Ազնավուր ընտանիքը կարեւորում է հանրային կարծիքը եւ ցանկանում շեշտել, որ նման հարցի լավագույն հանգուցալուծումը կլինի հին անվանման զուգակցումը նորի հետ՝ միջազգային փորձին հետեւելով:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Եթե ինչ, շորս թափանցիկ չէ». Լիլիթ Հովհաննիսյանը մեկնաբանել է իր կերպարներից մեկը (լուսանկարներ)Բրիտանացի պատգամավորները կարող են հեռացնել Սունակին․ Financial Times «Վարչապետի գավաթ»-ն ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան Սրբազանն ասաց ամեն ինչ. Արման ՀովհաննիսյանԻտալիան հայտարարել է, որ երկիրը կարող է գայատևել առանց ռուսական գազի Հռոմի պապը կոչ է արել երիտասարդներին հրաժարվել հեռախոսներից «Փյունիկը» ոչ մի հնարավորություն չտվեց «Ուրարտուին»՝ 5:0 (տեսանյութ)Լրագրողներին քաշքշող ոստիկանը Նաջարյան Արմենն է Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա ևս 2-4 աստիճանովՆիկոլին հեռացնելու համար նախ պետք է ճշտել, թե ո՞վ է իրական ազգային ընդդիմադիրը․ ՇարմազանովՍյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժածներին նվերներ ու ծաղիկներ է տարել«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանըԳնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվեցՀայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Վարդան ՈսկանյանՎթար՝ Ջերմուկ-Գնդեվազ ավտոճանապարհին. կան տուժածներՊարզվում են Սյունիքում ավտոբուսի վթարի հանգամանքները․ վարորդին ձերբակալելու որոշում է կայացվելՀայտնի են Պուտինի երդմնակալության օրն ու ժամըԱրարատում Nissan-ը բախվել է երկաթե արգելապատնեշին և մոտ 7 մետրից ընկել գետը. կա վիրավորՈր դեպքում է դատարանը քաղաքացուն անհայտ բացակայող ճանաչում․ իրազեկումԳնդապետ Մախսուդյանի որդու ինքնազգացողությունը գիշերը վատացել է, շտապօգնություն են կանչելԱրման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցների» ՓԲԸ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնիցՄիրզոյանը Կատարի վարչապետին ներկայացրել է ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացըՀՀ սահմանները դարձել են բաց դաշտ, Ոսկեպարի մեր եկեղեցին ադրբեջանական են համարում. ակցիա` Գյումրիում (տեսանյութ)Կայացավ «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցումըԹշնամին չի կանգնելու, հող հանձնելով խաղաղություն չի լինելու. ակցիա՝ Գյումրիում (տեսանյութ)Ոստիկանության երեկվա գործողությունը լավագույնս ցույց է տալիս իշխանության վերաբերմունքը ԶԼՄ նկատմամբ. Տիգրան Աբրահամյան Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 7-րդ օրն է՝ հացադուլի մեջ է Զվարթնոց օդանավակայանում (տեսանյութ)Շրջակա միջավայրի նախարարության ենթակա ՊՈԱԿ-ների տարածքներում իրականացվել է ծառատունկԱԺ նախագահը արձակուրդ է մեկնումՄեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը ԿատարՎանաձորում 54-ամյա վարորդը «Nissa Sun»-ով վրաերթի է ենթարկել 13-ամյա հետիոտնիՔննարկվել են ՀՀ-ում խաղողագործության և գինեգործության ոլորտի առկա խնդիրները«Դավայ հլը, ինձ մի նկարի». լարված վիճակ՝ Վայք-Եղեգնաձոր ճանապարհին (տեսանյութ)Եթե չկանգնեցնենք այսօրվա միակողմանի հանձնումները, մեր ձեռքերով իրականություն կդարձնենք այս քարտեզը. ԳեղամյանԺամը 18:00 հանրահավաք Հանրապետության հրապարակում (տեսանյութ) Փակվել է Վայք-Եղեգնաձոր ճանապարհըԻնչ են քննարկել Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը (տեսանյութ)Հիմա ավելի մոտիվացված եմ Օլիմպիական խաղերի համար. Արթուր Դավթյան Տարադրամի փոխարժեքները ապրիլի 28-ինԱվտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota Camry»-ն և «Jeep Grand Cherokee»-նԵրևան-Գյումրի ճանապարհը շարունակում է փակ մնալ Աստղագուշակ ապրիլի 28-ի համարՄեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլըՊահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվելՇտապ, փակվել է Երևան-Գյումրի ճանապարհը, ընթանում է ակցիա (տեսանյութ)Ժամանակին աշխատավոր դասակարգին հիմարացնելու ձևերից մեկը նույնպես խաղաղության աբստրակտ քարոզն էր. Վարուժան ԳեղամյանՔաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ քաղաքացիներից մեկի ոտքը կոտրվել էYoutube-ով էլ ճաշ եփել սովորեք, դասախոսություն միացրեք ու ճաշ եփել սովորեք. Փաշինյանի «լեկցիան»Այսօր Երևանում սպասվում է մինչև 32 աստիճան տաքություն. Գագիկ Սուրենյան
Ամենադիտված