Հնդիկ տղամարդը 4 հազար դոլար արժողությամբ ոսկե պաշտպանիչ դիմակ է կրում
ОбществоՀնդկաստանի Մահարաշտրա նահանգի բնակիչ Շանկար Կուրադան մոտ չորս հազար դոլարով կորոնավիրուսային վարակից պաշտպանող ոսկե պաշտպանիչ դիմակ է կրում, գրում է Ռիա Նովոստին։
«Ոսկե դիմակ պատրաստելու գաղափարը առաջացավ, երբ ես տեսա մի տղամարդու արծաթե դիմակը: Քանի որ սիրում եմ ոսկի և ոսկուց ծանր շղթաներ ու օղակներ եմ կրում, մտածեցի՝ ինչու չպետք է ոսկե դիմակ կրեմ: Հետո ոսկերիչներին խնդրեցի ինձ համար ոսկե դիմակ պատրաստել: Այն կշռում է 5,5 ֆունտ (գրեթե 2,5 կիլոգրամ) և ինձ համար արժեցավ 289 հազար ռուփի (մոտ 3870 դոլար)»,- ասել է Կուրադան։