ՀԻՄԱ. «Հայաքվեն» հանցագործության մասին հաղորդում է ներկայացնում դատախազություն «Այս տարի»․ Փաշինյանը պատասխանել է լրագրողի հարցին՝ երբ կցանկանար, որ ՀՀ-ն ԵՄ անդամ դառնար (տեսանյութ) Համակարգի պարագլուխներին կոչ եմ անում՝ «դասականի ասած» սթափվել ու խելքները գլուխները հավաքել․ Վահե Գրիգորյան Վանաձորում ավտոերթը շարունակվում է (տեսանյութ) Քոլեջի ուսանողները միացան Բագրատ սրբազանի շարժմանը Կամ տվեք պայմաններ հայտարարագիր լրացնելու համար, կամ ազատեք հնարավոր նոր սարքած քրգործից. Աշոտյան (տեսանյութ) Ժողովուրդ, ռուսական փողով խաչապուրի կտա՞ք. Սրբազանի հեգնանքը՝ ուղղված ամբաստանողներին (տեսանյութ) ՈւՂԻՂ. Բագրատ Սրբազանն իր համակիրների հետ մետրոյով գնում է Նժդեհի հրապարակ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենի հետ Նիկո՛լ, իշխանությունդ նման է թակարդն ընկած շակալի, կորցնում ես այն. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ) 

«5 ժամ քաղաքն այրվում էր, մի ոստիկան չեկավ»․ մանրամասներ` Ախալքալաքում տեղի ունեցած անկարգություններից (լուսանկարներ)

Հասարակություն

Օգոստոսի 8-ին, Ախալքալաքում հրդեհված տների սեփականտերերը փոխհատուցում են պահանջում, ինչպես նաև դժգոհում իրավապահ մարմինների աշխատանքից։ Այս մասին գրում է jnews.ge-ն։

Շաբաթ օրը Ախալքալաքի կենտրոնում տեղի ունեցած սպանությունից հետո քաղաքում անկարգություններ են սկսվել: Սպանվածի հարազատները հրդեհել են 4 տուն և մեկ հյուրանոց:

«Մենք տանը չէինք, տուն եկանք երեխաների հետ, տեսանք, որ լիքը ժողովուրդ է հավաքվել, այրվում են մեր տան վարագույները, դռները, կրակն օդն է հասել արդեն, բոլորս շատ վախեցել էինք, երեխաները լալիս ու բղավում էին, ահավոր վիճակ էր։ Պատուհանները ջարդել էին և ներսն այրել, հարևաններին, ոչ մեկին չէին թողնում մոտենալու, որ հանգցնեին կրակը, ասում էին, որ մինչև չայրվի, ոչ ոք մոտ չգնա։ Իմ ամուսինը, ամուսնուս եղբայրը կռվողի հետ ընկերներ են, խաչքավոր ենք, թե կռվի ընթացքում ամուսինս ու եղբայրը եղել են, թե ոչ, չեմ կարող ասել»,- պատմել է այրված տներից մեկի բնակիչ Սիրանուշ Մանասյանը։

Ըստ նրա՝  վնասի չափը մեծ է։

«Մենակ երևի 20-30 հազար դոլարի մեր շշեղենն էր, անտիկվար նկարներ, արձանիկներ ենք ունեցել, կահույքը, վերանորոգումը, բազմոցները թանկանոց, ամբողջությամբ այրել են, ոչնչացրել են», – հավելել է Սիրանուշ Մանասյանը։

Սիրանուշը պատմել է, որ տունը հրդեհողներն այնքան կատաղած են եղել, որ երևի, եթե տանը մարդ լիներ, հաշվի չառնեին այդ փաստը:

«Այնքան կատաղած էին, որ, եթե տանը լինեինք դժվար էլ հաշվի առնեին, միանգամից եկել մեծ-մեծ քարերով պատուհաններն էին ջարդել։ Մեր երեք փոքր երեխաները եկան տեսան ինչ է կատարվում, վախեցած են, ոչ գիշեր ունեն, ոչ ցերեկ, ոչ նորմալ խոսում են, ոչ էլ հաց են ուտում։ Շատ վախեցած են», – ասել է Նալբանդյան փողոցում հրդեհված տան սեփականատերը։

Սիրանուշը նաեւ պատմել է, որ երբ հարևանները սկսել են նրանց գնալուց հետո կրակը հանգցնել, հրկիզողները վերադարձել են ու նորից հրդեհել։ Մինչև հրշեջ ծառայությունը եկել է հարևանները կրակը հանգեցրել են, այրվելիս է եղել միայն տան կտուրը և նրանք աշխատել են կտուրը հանգեցնելու ուղղությամբ։

«Ո՞վ է պատասխան տալու, սա մեր բնակելի տունն էր, տանիք չունենք, երեխաների հետ մի օր մի բարեկամի տանն ենք գիշերում, մի օր՝ մեկ ուրիշ։ Երեխաները լալիս են ասում, որ մեր տունն ենք ուզում, բայց ո՞ւր բերենք, նրանք սթրեսի մեջ են։ Տագրոջս կինը հղի է, վատացավ, շտապ օգնություն ենք կանչել, մի քանի օր է՝ ուշքի չի գալիս», – Նշել է Սիրանուշը։

Օգոստոսի 8-ին հրդեհվել է նաև Նառա Հարությունյանի բնակարանը։ Նրանք տանն են եղել, բայց զանգել են քաղաքի բնակիչները և հայտնել, որ մոտ 30 հոգանոց խումբը շարժվում է դեպի իրենց տուն:

«Տունն այրել են, ջարդուփշուր արել, բան չեն թողել, պահարանները բացել, բենզինը լցրել, այրել են թոռնիկիս խաղալիքները, իսկ վերջում խոհանոցում գազի խողովակն են կտրել, որ պայթի: Այդ ժամանակ գոռացել են «տղաք, դուրս ելեք, կպայթի», փորձագետը տեսավ, զարմացավ։ Հարևաններիս շնորհիվ տունս մինչև վերջ չի այրվել, նրանք փակել են գազի կենտրոնական խողովակը։ 5 ժամ քաղաքն այրվում էր, մի ոստիկան չեկավ, իսկ վերջում հատուկ ջոկատայիններին ես եմ խանութի մոտ տարել։ Այրել են նաև մեր մյուս տարածքը, ձորում ձկներ ունեինք, տնակներ ունեինք, ձկները բացել են։ Իմ որդին կռվին չի մասնակցել, տեսագրությունում էլ կա, վերևից մեքենայով գնալիս է եղել և տեսել այդ խումբը, նա մեքենայով մտել է խմբի մեջ այն բաժանելու համար։ Որդիս տեսել է, որ ընկերը գետնին ընկած է, և 30 հոգի մահակներով հարձակվել են։ Թող չլիներ այդ մահը, ոչ մեկ չէր ցանկանում, որ այդ երիտասարդը մահանար։ Բայց այդպիսի բարբարոսություն անել, անգամ թուրքը չէր անի։ Ես այդ գյուղի դեմ ոչինչ չեմ ունեցել, հակառակը՝ եկել են իմ տուն, ես հագցրել կապցրել ճանապարհել եմ», – պատմել է Նառա Հարությունյանը։

Նառա Հարությունյանը դժգոհ է ոստիկանության աշխատանքից:

«Ես չեմ ասում, որ հատուկ ջոկատայինները գային տունս պաշտպանեին, թող տեղական ոստիկաները գային և շրջապատեին տունս, բայց ոչ ոք չի եղել։ Հետո իմացա, որ եկել են, մեր տան մոտից ավելի ներքև կանգնած են եղել, մեքենաների մեջ, փակ պատուհաններով։ Այդ խումբը, որոնք տուն էին այրում, քաղաքում ոչ թե մեքենաներով, այլ ոտքով են շրջել, փաստորեն ոչ մի ծառայություն չի աշխատել, ուրեմն իրենք շատ լավ էլ գիտեին, և իրենց “դուխ” տվող եղել է, որ այդպես ռիսկով գալիս ու այրում էին», – ավելացրել է նա։

Նառա Հարությունյանը բողոքում է նաև տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքից:

«Իմ տունը ուղակի չէր այրվել, իմ տունն այրել էին, նրանք չպե՞տք է գային և ասեին, արդյո՞ք օգնության կարիք ունենք, գիշերելու տեղ ունենք: Ոչ ոք չեկավ բացարձակապես։ Ես կյանքի գնով աշխատել եմ, ձեռքերս թափ տալով դուրս եմ եկել, ոչ մի բան չկարողացա վերցնել, ոչ գումարս, ոչ ոսկեղենս, ամեն ինչ այրվեց, ով զանգում է զարմանում են, թե ոստիկանություն չկա՞ մեր մոտ։ Զանգել եմ 112, ասում եմ, որ տունս վառում են, այնտեղից ինձ ասում են, ոստիկանությունն այդտեղ չէ։ Հետո իմացա, որ գնացել են Ռեվազ Մետրեվելիի տունն այրելու, գնացի այնտեղ, մեքենայից իջա ու տեսա, որ այդտեղ է հատուկ ջոկատը, ասեցի՝ 20 հոգով ինչու՞ եք այստեղ կանգնել, եկեք խանութիս մոտ, հիմա էլ խանութս կայրեն, եկան, բայց չէին էլ ուզում գալ, սակայն նրանց ասված էր, որ այդտեղ չհրկիզեն, շատ այլ խանութներ կա և վնասը էլ ավելի շատ կլինի և պատասխան շատերին պետք է տան», – ավելացնում է Նառան։

Նառա Հարությունյանի տան հրդեհը հարևաններն են հանգցրել, հրշեջ ծառայությունը չի մոտեցել։

Նառան պատրաստվում է փաստաբան վարձել և պայքարել փոխհատուցում ստանալու համար:

«Անպայման պետք է վարձեմ փաստաբան: Եթե այս դեպքն անպատիժ մնա, ապա սովորություն կդառնա, վաղը, եթե ինչ-որ կռիվ կամ խնդիր լինի, էլի կգնան կայրեն ամեն ինչ»,- հավելել է Նառան։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ՀԻՄԱ. «Հայաքվեն» հանցագործության մասին հաղորդում է ներկայացնում դատախազությունԵՊՀ-ում շատ օգտակար դասադուլ է( տեսանյութ)Նիկոլ Փաշինյանն ու Անդերս Ֆոգ Ռասմուսենը քննարկել են Հարավային Կովկասում անվտանգությանն ու կայունությանը վերաբերող հարցեր «Այս տարի»․ Փաշինյանը պատասխանել է լրագրողի հարցին՝ երբ կցանկանար, որ ՀՀ-ն ԵՄ անդամ դառնար (տեսանյութ)Համակարգի պարագլուխներին կոչ եմ անում՝ «դասականի ասած» սթափվել ու խելքները գլուխները հավաքել․ Վահե ԳրիգորյանԴանիայի հայերը «դավաճան» վանկարկումով են դիմավորել Փաշինյանին (տեսանյութ) Մեր երկրի վրա 6 տարի առաջ դրված սատանեկան խաղադրույքի դեմ կարելի է պայքարել նաև խաչով, բայց միայն խաչակնքվելը քիչ է. Աշոտյան Չենք կարող վստահել մի դատավորի, որը քավորսանիկական հարաբերություն ունի Քյարամյանի հետ (տեսանյութ) Վանաձորում ավտոերթը շարունակվում է (տեսանյութ)Կոբախիձեն հայտնել է՝ Վրաստանում երբ վերջնականապես կընդունվի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքըԵս հավատում եմ Սրբազանին. մի քանի ճիշտ քայլ, ու իշխանափոխությունը կհաջողի. Դավիթ Մկրտչյան Քոլեջի ուսանողները միացան Բագրատ սրբազանի շարժմանը Կամ տվեք պայմաններ հայտարարագիր լրացնելու համար, կամ ազատեք հնարավոր նոր սարքած քրգործից. Աշոտյան (տեսանյութ) Հորդորում ենք ՆԳՆ–ին՝ տե՛ր կանգնեք ձեր սանձարձակ աշխատակիցներին, ոստիկանների կոչումը խայտառակողներին կարգի հրավիրեք․ Լիա Խոջոյան Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է«Սուտ, վախ ու փոքրություն». ԱԺ ընդդիմադիր պատգամավորին չեն հրավիրել ԵԱՀԿ նախագահի հետ հանդիպմանը Հայաստանին և Ադրբեջանին խրախուսել եմ պահպանել խաղաղ բանակցությունների թափը. ԵԱՀԿ գործող նախագահՀանրապետության հրապարակում կազմակերպված հավաքի մասնակիցներից մեկի մոտ հայտնաբերվել է սուր. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Ժողովուրդ, ռուսական փողով խաչապուրի կտա՞ք. Սրբազանի հեգնանքը՝ ուղղված ամբաստանողներին (տեսանյութ) Բագրատ Սրբազանին Գարեգին Նժդեհ հրապարակում դիմավորեցին ծափահարություններով ու երգով (տեսանյութ) «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցների թիվը ավելանում է Հայ-ադրբեջանական կոնֆլիկտը մնացել է պատմության մեջ. ԱլիևԼրագրողին առերևույթ վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ ՈւՂԻՂ. Բագրատ Սրբազանն իր համակիրների հետ մետրոյով գնում է Նժդեհի հրապարակ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենի հետՆիկո՛լ, իշխանությունդ նման է թակարդն ընկած շակալի, կորցնում ես այն. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ) Կենդանաբանական այգին համալրվել է Կարմիր գրքում գրանցված սպիտակագլուխ անգղի ձագերով ՌԴ ՊՆ կադրերի վարչության պետի տանը 100 մլն ռուբլի է հայտնաբերվելՎեհափառն ամեն օր է ինձ օրհնում, Հայրապետի գործողությունների վրա ոչ ոք չի կարող ազդեցություն ունենալ (տեսանյութ) 2023թ. սեպտեմբերի 22. Հայաստանի պատմության մեջ նման դեպք չի եղել. թող սրա հերքումը տան. Սրբազան (տեսանյութ) Էդքան դուխով էիք՝ ՀԱՊԿ-ում ասեիք՝ մեր հակառակորդին ինչի՞ եք միլիարդների զենք ծախում. ՔՊ-ական (տեսանյութ) Կրեմլը հայտնել է մայիսի 16-ին Պուտինի առաջին պետական ուղևորության մասինՈրևէ նախագահի աջակից իր առաջնորդի նկարը որպես պրոֆիլի նկար չի դնում իր էջին. Սրբազան (տեսանյութ) ՔՊ-ականներն իրենց դեմքը կորցրել են, սա ստորացման գերադրական աստիճանն է, նրանց հետ խոսելու առիթը կգա (տեսանյութ)Ֆրանսիական քոլեջում դռները փակել են և թույլ չեն տալիս ուսանողներին միանալ դասադուլին. «Ազգային ճակատ»Ոստիկանության առաջնային թիրախ են ԶԼՄ-ները, որոնք ակտիվ լուսաբանում են իշխանության դեմ շարժումըՓաշինյանը խաբելով ընտրված ղեկավար է, ամեն ինչ ձախողել եք, ձեր կառավարումն ա ամբողջ հարցը (տեսանյութ) ՀԻՄԱ. Արմեն Աշոտյանի գործով դատական նիստըՈւկրաինական ԱԹՍ-ն Ռուսաստանում հարվածել է գնացքին. պայթյուն է տեղի ունեցել (տեսանյութ)Իմ վահանն ուրիշ տեղից է, ոչ մի բանից չեմ վախենում. Սրբազան (տեսանյութ) Բարի գալուստ, Սրբազան. ողջունում ենք շարժումը. Սաթիկ Սեյրանյան (տեսանյութ) Սևագործությամբ զբաղվողները մարդկանց են պիտակավորում, արդեն իրենք իրենց էլ են խաբում․ Սրբազան (տեսանյութ)ՀԺՄ նախագահ Սաթիկ Սեյրանյանը մուտքի մոտ դիմավորում է Բագրատ Սրբազանին (տեսանյութ) Առկա են որոշ մարտահրավերներ՝ կապված շարժման քաղաքական օրակարգի ձևավորման և իրականացման հետ․ Դավիթ ԱնանյանՕլիվիե Ժիրուն կարիերան կշարունակի ամերիկյան ՄԼՍ-ում Ոստիկանական ավտոմեքենան «Մեդիահաբի» լրագրողի ուղղությամբ վարելու դեպքով ՄԻՊ-ը պարզաբանումներ կպահանջի իրավասու մարմնից (տեսանյութ)Ոչ ոք չի վախենում, ինչի՞ եք ապօրինի բերման ենթարկում, ավելորդ քայլ չանեք․ Սրբազանը՝ ոստիկաններինԳործընկերություն` ի նպաստ Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանման Հանդիպել եմ Սրբազանի հետ, պատկերացումներ ունեմ, որոնք իրականացնելու դեպքում սիրով կմիանամ Շարժմանը․ Սուրեն Սահակյան Փողերը թալանու՞մ են, թե՞ ապաշնորհության հարց ա, ամբողջ քաղաքը փոս ա. ավագանու անդամ (տեսանյութ)
Ամենադիտված