Սաֆարովի համաներումը զայրացրել է ԱՄՆ կոնգրեսականին
ԱՄՆՄարդասպան Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանի կողմից ներում շնորհելու առիթով ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը հանդես է եկել հետևյալ հայտարարությամբ.
«Ես խորապես անհանգստացած եմ' տեղեկանալով հայկական բանակի սպա Գուրգեն Մարգարյանին սպանելու մեջ մեղադրվող Ռամիլ Սաֆարովի՝ հայրենիք վերադառնալու և ներման արժանանալու մասին: Հունգարիան, որտեղ Սաֆարովը դատապարտված էր կրելու ցմահ ազատազրկումը, և Ադրբեջանը պարտավոր են միջազգային հանրությանը բացատրություն տալ արդարադտության ահավոր տապալման համար: Սա սարսափելի հանգուցալուծում է այն դեպքում, երբ մարդասպանը խոստովանել է հանցանքը»,- ասել է Ադամ Շիֆը։