«Մի մատով 2 աչքդ կհանեմ»․ երեխային վիրավորել է դասղեկը՝ ըստ մորաքրոջ. shamshyan «Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով մեկ անձի մեղադրանք է առաջադրվել Լարված իրավիճակ է Արմավիր–Երևան ճանապարհին (տեսանյութ) Ինչո՞ւ հենց Մախսուդյանի 2 որդիներին կալանավորեցին, որովհետև հայրը Մախսուդյա՞նն է (տեսանյութ) «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն նոր տնօրեն ունի Վարդան Ղուկասյանը ձայնագրություն միացրեց․ Ինչպե՞ս են քաղաքացուն խոշտանգում ՔԿ-ում (տեսանյութ) Որքա՞ն դրամ և գույք է պահանջում դատախազությունը Ռ. Քոչարյանից, Գ. Ծառուկյանից և Գ. Խաչատրյանից (տեսանյութ) Վահագն Մախսուդյանի գործով իրավունքի և օրենքի նման ժխտողականություն վաղուց չէի տեսել. փաստաբան Իշխանությունն իր սև գործը շարունակում է, թիկունքային հատվածում ինժեներական աշխատանքներ են ընթանում. Աբրահամյան «Տանք, պրծնենք», «թողեք, թող հանձնի», «սաղ տանք, խախանդ ապրենք». քաղաքացիները վաղ առավոտից սկսել են ակցիաները 

Սիրիայից վարձկանները Ռուսաստանին եւ Թուրքիային կարող են ներքաշել ղարաբաղյան հակամարտության մեջ. Washington Post

Արցախ

«Հարազատները հավաքվել են բեռնատարի շուրջ՝ սպասումով, թե երբ պետք է իրենց հանձնեն սարսափելի «բեռը»՝ 52 տղամարդկանց մարմինները, որոնք զոհվել են հայրենիքից 600 մղոն հեռավորության վրա ծավալվող պատերազմում»,այս մասին գրում է «Washington Post»-ը: 

«Հարազատների խոսքով՝ զոհվածները վարձկաններ էին, որոնց Թուրքիան հավաքագրել էր Սիրիայում Ադրբեջանի անունից՝ Հայաստանի դեմ պայքարի համար: Նրանց տեղակայել են հարվածային զորքերի շարքերում:

«Նրանք գնացել էին՝ փոխելու սահմանը»,-ասում է 38-ամյա գրոհային Մահմուդ Նաջարի եղբայրը:

Սիրիայից գրոհայինների մահը մտահոգություն է առաջացրել այն կապակցությամբ, որ այդ երկարատեւ հակամարտությունը կարող է շատ արագ սրվել, քանի որ ներգրավում է արտաքին ուժերի, օրինակ՝ Թուրքիային եւ Ռուսաստանին, եւ ապակայունացնում է հարեւաններին՝ Իրանին եւ Վրաստանին:

Թուրքիան հերքում է, որ Ադրբեջանին սատարելու համար Սիրիայից գրոհայինների է ուղարկել: Սակայն գրոհայիններից երկուսի հարազատները հարցազրույց են տվել եւ հայտնել, որ նրանց ամսական աշխատավարձ են խոստացել, եւ նրանք Ադրբեջան են մեկնել Թուրքիայի հարավային հատվածից:

Վերջին ամիսներին Թուրքիան նոր ուժով ձգտում է իր ռազմական ուժը ցուցադրել: Թուրքիան ակտիվորեն աջակցում է Ադրբեջանին՝ ռազմական օգնություն ցուցաբերելով, ներառյալ՝ ԱԹՍ-ներ, ինչը Անկարային հնարավորություն է տվել, ինչպես ինքը հույս ունի, ազդել խնդրի խաղաղ կարգավորման վրա:

Սեպտեմբերի 27-ին սկսված մարտական գործողությունները վերջին տասնամյակներում վատագույն բռնկումն էին:

Սիրիայից վարձկանների տեղակայումը կրկնում է Լիբիայի մոդելը, որտեղ Թուրքիան եւ Ռուսաստանը պայքարում են հակառակ բեւեռներում: Լիբիայում վարձկանների մեծ մասին վարձել է Թուրքիան, որը Սիրիայում հովանավորում է աշխարհազորայիններին, որոնք դեմ են Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կառավարությանը:

Թուրքիայի պաշտոնական անձինք օգտագործում են իրենց երկրի արտասահմանյան միջամտությունները՝ Թուրքիայի անվտանգության եւ էներգետիկայի ոլորտներում իրենց շահերն առաջ տանելու նպատակով: Սակայն Էրդողանի քննադատներն ասում են, որ դա փորձ է՝ շեղելու իր կառավարության ներքին խոցելիությունից, ներառյալ՝ տնտեսական անկումից, եւ ամրապնդելու իր ազգայնական դաշնակիցների արտաքին աջակցությունը:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն «ազդանշաններ է տվել» հնարավոր միջամտության մասին՝ հայտարարելով, որ Ռուսաստանը կկատարի իր պարտավորությունները՝ պաշտպանելու Հայաստանին, սակայն իր պարտավորությունները չեն տարածվում Լեռնային Ղարաբաղի վրա:

Մինչեւ հիմա Մոսկվայի ամենավճռական խոսքը եղել է Ադրբեջանի կողմից Սիրիայից բերված վարձկանների օգտագործման դատապարտումը։ Անցյալ շաբաթ ռուսական արտաքին քաղաքականության ղեկավար Սերգեյ Նարիշկինը նախազգուշացրել էր, որ այս տարածաշրջանը կարող է դառնալ Ռուսաստան իսլամիստ գրոհայինների ներթափանցման հենակետ։

Սիրիայից ուղարկված վարձկանները, որոնց հավաքել են Թուրքիայի աջակցությունը վայելող տարբեր խմբավորումներից, մանրամասն հաշվետվություն են ներկայացրել ճակատի գծից։ Մահմուդ Նաջարի զարմիկն ասել է, որ ինքն ու իր ընտանիքը ռազմական գործողությունների մասին վերջին նորությունները լսել են սիրիացիներից, որոնք ճանապարհորդում էին Նաջարի վաշտի հետ։

Նաջարը, որը ժամանակին աշխատել է Հալեպի տեքստիլ ֆաբրիկայում, Սիրիայի հյուսիսում Մարեայի տեղական դատարանում պահնորդ էր։ Ուժերի գերլարումով փորձելով ծայրը ծայրին հասցնել, նա նկատել է, որ մյուս երիտասարդ սիրիացիները, որոնց Թուրքիան հավաքագրել էր Լիբիայում մարտնչելու համար, տուն են վերադարձել կանխիկ փողով։ Երբ Նաջարի 18-ամյա զարմիկը նրան առաջարկել է պատերազմել Ադրբեջանում ամսական 2 հազար դոլարի դիմաց, նա կառչել է այդ հնարավորությունից, ասել է նրա զարմիկը։

«Փողն է միակ պատճառը,- ասել է զարմիկը։ - Ո՞վ է ցանկանում մեկնել Ադրբեջան։ Ընդհանրապես ո՞վ գիտի, թե Ադրբեջանը որտեղ է գտնվում»։

Նաջարը, նրա զարմիկը եւ տասնյակ այլ ընկերներ պատրաստված չէին նրան, ինչը պետք է տեղի ունենար։ Զարմիկի խոսքով՝ նրանք օդանավով ուղեւորվել են Թուրքիայի հարավային հատվածից։ Ադրբեջանում գտնվելու առաջին օրը նրանց համազգեստ են տվել՝ բաց կանաչ երանգի կամուֆլյաժ։

Հաջորդ օրը նրանց ուղարկել են ռազմաճակատ։ «Այդ շրջանը հայերը լավ ամրացրել էին»,- ասել է զարմիկը։ Սիրիայից եկած վարձկանները հիմնականում մենակ են եղել անծանոթ վայրում՝ շրջապատված լեզուներով, պատմությամբ եւ վիրավորանքներով, որը նրանք չէին հասկանում։ Նրանց ուղեկցել են 3 ադրբեջանցի ուղեկցորդներ։ Նրանք 9 ժամ լեռ են բարձրացել։ Նաջարին ուղարկել են շենքը մաքրելու, բայց նա սպանվել է դիպուկահարի փամփուշտներից, որ խոցել էին գլուխը»,- ասել է զարմիկը, որը Նաջարի դիակի լուսանկարը ներկայացրել է Washington Post պարբերականին՝ պայմանով, որ այն չի հրապարակվի։ Նույն օրը սպանվել է Նաջարի զարմիկը»։  

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Մի մատով 2 աչքդ կհանեմ»․ երեխային վիրավորել է դասղեկը՝ ըստ մորաքրոջ. shamshyan«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով մեկ անձի մեղադրանք է առաջադրվել Եկեղեցին մեզ մեր երկրի հետ կապող ամենակարևոր օղակներից է. ՍիրուշոԼարված իրավիճակ է Արմավիր–Երևան ճանապարհին (տեսանյութ)Տարադրամի փոխարժեքները ապրիլի 29-ինԻնչո՞ւ հենց Մախսուդյանի 2 որդիներին կալանավորեցին, որովհետև հայրը Մախսուդյա՞նն է (տեսանյութ) «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն նոր տնօրեն ունիՆոյեմբերյանի Հաղթանակ բնակավայրում խուլիգանական արարքների համար մեղադրվող 4 անձանցից 3-ը կալանավորվել են. ՔԿ Ի՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը, ինչու՞ էր նա խոսում ՀԱՊԿ-ի և Խաչատուրովի մասին հեռախոսովԴեսպան Մակունցը Կոլորադոյի համալսարանի ղեկավարությանն է փոխանցել ԵՊՀ ռեկտորի առաջարկը համագործակցության վերաբերյալՓակ է Արմավիր Գյումրի ճանապարհը՝ Խանջյանի հատվածում (տեսանյութ)Անկառավարելի իրավիճակ` փակ ճանապարհին. ոստիկանությունը անելանելի իրավիճակում է (տեսանյութ) Վարդան Ղուկասյանը ձայնագրություն միացրեց․ Ինչպե՞ս են քաղաքացուն խոշտանգում ՔԿ-ում (տեսանյութ) Որքա՞ն դրամ և գույք է պահանջում դատախազությունը Ռ. Քոչարյանից, Գ. Ծառուկյանից և Գ. Խաչատրյանից (տեսանյութ)Մեր նախագծերը պտտվում, պտտվում, տեղ չեն հասնում, մի հատ հասկանանք՝ որտեղ են պտտվում (տեսանյութ)Ես ոչ սև եմ, ոչ՝ սպիտակ, եռագույն եմ․ քաղաքացին՝ ոստիկանին (տեսանյութ) Վահագն Մախսուդյանի գործով իրավունքի և օրենքի նման ժխտողականություն վաղուց չէի տեսել. փաստաբանԼույս չի լինիԻշխանությունն իր սև գործը շարունակում է, թիկունքային հատվածում ինժեներական աշխատանքներ են ընթանում. Աբրահամյան«Նիկոլ, դավաճան», «2 րոպե ժամանակ ունեք, բացեք ճանապարհը». Արմավիր-Գյումրի ճանապարհին գերլարված է (տեսանյութ)Բագրատ Սրբազանի կոչը՝ Կոմիտասի չավարտված օպերայով (տեսանյութ)«Լավ, տոնդ փոխի այ տղա», «Հանգստացեք, արա». Արմավիր-Գյումրի ճանապարհին լարված իրավիճակ էՕրվա խորհուրդ. Ապրիլի 29ՈւՂԻՂ. Արմավիր-Գյումրի միջպետական ճանապարհը փակ է«Տանք, պրծնենք», «թողեք, թող հանձնի», «սաղ տանք, խախանդ ապրենք». քաղաքացիները վաղ առավոտից սկսել են ակցիաներըԵթե այստեղ տեղի ունենա «սահմանազատումը», ապա թշնամին ճանապարհից հեռու կլինի 20 մետր. Վարդան ՈսկանյանՍուրենավանում բախվել են մարդատար գնացքն ու «Mercedes»-ը․ պարեկները սահմանազատել են տարածքը «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը«Նապոլին» ու «Ռոման» 2-ական գոլ փոխանակեցին (տեսանյութ) Թբիլիսիում բողոքի ցույցի ժամանակ մոբիլիզացվել են հատուկ ջոկատայիններ (տեսանյութ) Ալիևը Բլինքենին ասել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատումից բացի սկսվել է սահմանագծման գործընթացը«Բարսան» կենտրոնացած է 2-րդ տեղը զբաղեցնելու վրա․ ՉավիՃապոնիայում ջերմային հարվածով երեք մարդ հոսպիտալացվել է«Այս նկարով ամեն տեղ կթողնեն»․ տեսանյութ՝ Պուտին-Ալիև հանդիպումից Նարեկ Մանասյանը` բռնցքամարտի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր ՀՅԴ ՀԵՄ անդամները այցելել են Կիրանց և իրենց աջակցությունը հայտնել Տավուշում ձևավորված շարժմանը (տեսանյութ) Եվրոպացիները չեն մեռնի Դոնբասի համար․ ԲորելՄեքսիկայում ավտոբուսի շրջվելու հետևանքով նախնական տվյալներով 14 մարդ է զոհվելԱրթուր Դավթյանի արծաթե մրցելույթը ԵԱ-ում (տեսանյութ)Լույս չի լինիՄոտ ապագայում Ռուբեն Վարդանյանը ազատ է արձակվելու. Ադրբեջանի հարցերով փորձագետ Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար, բայց դուխներդ չգցեք, շարունակեք մեր արդար պայքարը. Վահագն ՄախսուդյանԵթե մոտ 10 օրից շարժումը չբերվի քաղաքական դաշտ, նահանջ է սկսվելու. Վահե ԴավթյանԽոշոր վթար՝ Կոտայքի մարզում. «Mercedes»-ը «Սևանի գաղութ»-ի մոտ մխրճվել է երկաթե արգելապատնեշների մեջ Համախմբվիր, հայ ժողովուրդ, քո զորությունը միասնականության մեջ է, մեզ միավորողը Հայաստանն է. Արամ Ա (տեսանյութ) Թբիլիսիում վերսկսվել են «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի դեմ ցույցերը (տեսանյութ)Հենց հիմա Տավուշի դարպասներին իրականացվում են ականազերծման աշխատանքներ. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է «Հովնանյան» վարժարանի սաներինԵվրամիության հետ Հայաստանի ավելի սերտ հարաբերությունների հաստատումը սպառնալիք չէ Մոսկվայի համար. Տիգրան ԲալայանԱրցախի մեծ եռագույնը Հրապարակում. «Տանան հեռու խոխեք» նախաձեռնության ակցիան՝ ի աջակցություն Տավուշի
Ամենադիտված