«Ինչո՞ւ մենք չենք չենք հրավիրում զինվորական մասնագետներ այլ երկրներից»
ԲլոգոսֆերաԶոհրապ Եգանյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Հիշում ենք, որ կապիտալիստական հասարակարգում փողով կարելի է գնել միջազգային կառույցի, նույնիսկ ամենահայտնի միջազգային լրատվամիջոցի, տարբեր պետությունների քաղաքական ու հասարակական գործիչների և այսպես շարունակ: Հիմա մենք գործ ունենք գրեթե նման իրավիճակի հետ, երբ Թուրքիան ու Ադրբեջանը խոշոր փող են ծախսել լռության համար ու դեռ կարողանում են պահել, ինչի արդյունքում աշխարհը աչք է փակում խաղաղ բնակչության սպանությունների, զինվորների գլխատումների և այլ երևույթների վրա: Սա էլ ֆիքսեցինք:
Հիմա մեկ հարց. Եթե պետության ղեկավարը հայտարարում է, որ մեր դեմ կռվում են վարձկաններ, ահաբեկիչներ, նույնիսկ Պակիստանի բանակի զինվորականներ, ապա ինչու մենք չենք դիմում ու չենք հրավիրում այսպես ասեմ` զինվորական մասնագետներ այլ երկրներից: 1.3 մլրդ բնակչություն ունեցող բարեկամ Հնդկաստան, բարեկամ Սիրիա, բարեկամ Իրան, Իրաք, քրդական զինված ստորաբաժանումների մի հատված, սլավոնական «մասնավոր» զինվորական կազմակերպություններ և այլն: Աշխարհի դատապարտելու մասին արդեն հասկացանք, դրանք սին բաներ են, փող կա, կապեր կա: Չե՞ք կարծում, որ մենք մի քիչ շատ ենք կաղապարել մեր կոլեկտիվ գիտակցությունը սին սահմանափակումներով ու միակողմանի պարտավորություններով: Պատերազմ է` բոլոր միջոցներն էլ օգտագործելի են, կամ մենք, կամ նրանք, թող թուրքի մայրը լաց լինի»: