Վլադիմիր Պուտինը ցավակցական ուղերձ է հղել Ջիգարխանյանի մահվան առթիվ
ԲլոգոսֆերաՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցել է անվանի դերասան Արմեն Ջիգարխանյանի հարազատներին ու մտերիմներին: ՌԴ նախագահի ցավակցական ուղերձում ասված է.
«Ցավով իմացա Արմեն Բորիսի Ջիգարխանյանի՝ մեծ արտիստի, լուսավոր, զարմանալիորեն շնորհալի և գրավիչ մարդու մահվան մասին: Դա մեծ կորուստ է հայրենական մշակույթի, Ռուսաստանում և այլ երկրներում միլիոնավոր մարդկանց, բոլորիս համար»:
85 տարեկան հասակում իր մահկանացուն է կնքել սիրված արտիստ Արմեն Ջիգարխանյանը: