Ժողովրդական շարժման հրատապ քայլերը. Արմեն Այվազյանը առաջարկներ է ներկայացրել Արցախցիները պատասխանել են իրենց սպառնացող իշխանություններին (տեսանյութ) Տիգրան Ուրիխանյանը կարճ ժամանակ անց ազատ է արձակվել․ «Հրապարակ» Խստորեն դատապարտում ենք ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը ՀՀ արգելելը․ հայտարարություն Թբիլիսյան խճուղուց ցուցարարները երթով իջել են Արաբկիրի ոստիկանություն որտեղ բերման են ենթարկվել իրենց թիմակիցները Բերման է ենթարկվել «ՀայաՔվե» նախաձեռնության խորհրդի անդամ Մենուա Սողոմոնյանը Երկնքում պետք է լինի մեկ արեգակ, երկրորդը պետք չէ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը՝ Բագրատ Սրբազանի շարժման մասին. Armlur.am Բագրատ Սրբազանը նոր զարթոնքի սկիզբ է դրել․ Վահե Սարգսյան Այս պահին կա շուրջ 50 բերման ենթարկված քաղաքացի Շնորհիվ Սրբազանի առաջնորդած պայքարի՝ հայերեն «Սրբազան» տիտղոսն այլևս մուտք է գործել ադրբեջաներեն 

Իմ առաքելությունն ընկերներիս, հայրենիքս պաշտպանելն է, պետք է չթողնեմ՝ իրենց շրջափակման մեջ վերցնեն. Հայկան մենակ չթողեց ընկերներին (լուսանկարներ)

Հասարակություն

Միշտ ժպտացող աչքերով մեր Հայկան․․․Հայկազ Մկրտչյանը երջանկության և ուրախության մարմնավորում էր, որ իր աչքերի հայացքով ստիպում էր մեզ ուրախանալ, ապրել ու ծիծաղել․․․ Չափազանց կատակասեր, փայլուն մտքով, բայց միաժամանակ ուժեղ ու հպարտ զինվորը պայքարել է, մարտնչել ու հաղթել պատերազմում։ Արցախում հերոսաբար ընկած Հայկազ Մկրտչյանի քույրը՝ Արևիկ Մկրտչյանը, ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում այսպես է հիշում եղբորը:

Հայկազը ծառայում էր Տավուշի մարզի N զորամասում: Մինչ այս պատերազմը, մասնակցել էր հուլիսյան մարտերին, գերազանց կատարել իր առջև դրված բոլոր առաջադրանքները, որի համար նրան շնորհվել էր մարտական ծառայության մեդալ: Արևիկն ասում է՝ եղբոր համար հենց այդպես էլ սկիզբ դրվեց այդքան երանելի և սպասված առաքելությանը. «Հայկազը, 20 տարիների ընթացքում հաղթանակեց 2 պատերազմում: Երբ սկսվեց Ղարաբաղյան պատերազմը, նա դեռ Տավուշում էր, ասում էր՝ ինձ այնքան մեղավոր եմ զգում, չեմ կարողանում տեղս գտնել, որովհետև ընկերներիս կողքին չեմ, իրենց չեմ պաշտպանում: Ասում էր՝ կտեսնեք, մինչև մենք չգնանք, կռիվը չի ավարտվելու»,- պատմում է Արևիկն ու հավելում՝ «Իսկ իրենք արդեն ուժեղ, փորձառու մարտիկներ էին, ովքեր կռվեցին մինչև վերջ»:

Հոկտեմբերի 14-ին Հայկազն առաջին անգամ էր Արցախում, հենց առաջին հայացքից էլ սիրահարվել էր Արցախին ու որոշել այնտեղ ապրել:

Հայկազը մանկուց զբաղվել է շախմատով, պարտվել չի սիրել դեռ այդ ժամանակվանից. «Հիշում եմ, երբ փոքր էինք, խաղալիք զինվորիկներ ունենինք, նստում ու պատերազմ էինք խաղում միասին։ Ֆուտբոլ էր սիրում Հայկազը, «Լիվերպուլ» ֆուտբոլային ակումբն էր երկրպագում: Ընկերոջ հետ ֆուտբոլ խաղալիս՝ ասում էր՝ տեսար, ասա, որ ես լավ էի պաշտպանվում. միայն ֆուտբոլ խաղալիս չէր, որ պաշտպանվեց ...»:

Իր տեսակով պայքարող Հայկազին չսիրելն անհնար էր. «Բերեկամասեր ու ընկերասեր էր: Այնքան մաքուր էր, որ նույնիսկ ստել չէր կարողանում, միանգամից ժպտում էր... Անասելի երջանիկ էր, որ վերջապես կռվում էր, աչքերը փայլում էին ու մինչև վերջին օրը երանելի երջանկության մեջ է եղել։ Ասում էր՝ գիտեք, թե քանի թուրքի անուն է գրվել քարին՝ իմ ձեռքով»:

«Դուք չեք հասկանում, որ ես անմահ եմ, ուժեղ եմ, ինձ մի աչքով եք նայում․․.»,- հարազատների անհանգստությանն այսպես է պատասխանել Հայկազը:

«Նույնիսկ թեժ մարտերի պահին միշտ հարցնում էր ընկերներից, ասում էր՝ իմ առաքելությունն ընկերներիս, հայրենիքս պաշտպանելն է, պետք է չթողնեմ, որ իրենց շրջափակման մեջ վերցնեն»,- հիշում է Արևիկը:

Հայկազի երազանքը մեկն էր՝ վայելել կյանքը, փորձել ամեն հնարավոր բան անել, հասցնել, իսկ արածների համար՝ երբեք չափսոսալ: Ընկերների խոսքով՝  Հայկազը հաղթել է պատերազմում, որովհետև հաղթել է վախին, դժվարություններին, իսկ նահանջն իր համար անընդունելի է եղել․․.

«Բանակ գնալուց առաջ հմտացել էր խոհանոցում ու ծառայության ընթացքում էլ ընկերների համար ուզում էր համեղ ուտեստներ պատրաստել, զանգում էր տուն ու բաղադրատոմսեր հարցնում»,- նշում է Հայկազի քույրը:

Հայկազը վիրավորվել է հոկտեմբերի 29-ին՝ իր 20 ամյակից 2 օր առաջ։ Ու թեև վիրավորումը շատ ծանր էր, բայց 12 օր շարունակ պայքարեց մահվան դեմ։ Ավաղ, մահն ավելի ուժեղ գտնվեց․․. Նոյեմբերի 9-ի գիշերը Հայկան որոշեց գնալ․․. գնաց ու խաղաղություն բերեց բոլորիս:

Արփինե Հակոբյան

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ռուբեն Մելիքյանը՝ ձեռբակալված քաղաքացու հարցով, ոստիկանության բաժանմունքից դուրս եկավ (տեսանյութ)«Սարկավագին տարան»․ ոստիկանները բիրտ ուժ կիրառելով՝ բերման են ենթարկում (Տեսանյութ) Ինչպե՞ս դիմավորցեին Նիկոլ Փաշինյանին Գայ համայնքում (Տեսանյութ) Ժողովրդական շարժման հրատապ քայլերը. Արմեն Այվազյանը առաջարկներ է ներկայացրելԶինծառայող Նարեկ Նազարյանի սպանության դեպքի նախաքննությունը, նրա ծառայակցի վերաբերյալ մեղադրանքով, ավարտվել է Ռուսաստանը նոր հարձակում է սկսել Խարկովի ուղղությամբՈստիկանների քաշքշման հետևանքով քաղաքացին հիվանդանոցում է հայտնվել (տեսանյութ)Արցախցիները պատասխանել են իրենց սպառնացող իշխանություններին (տեսանյութ)Տիգրան Ուրիխանյանը կարճ ժամանակ անց ազատ է արձակվել․ «Հրապարակ» Կարմիրբերետավորների կողմից բիրտ ու անհամաչափ ուժի կիրառման հետևանքով բերման ենթարկված քաղաքացիներից մեկը ստացել է մարմնական վնասվածք. Փաստաբան Ոստիկանությունը շարունակում է ծառայել թուրքական իշխանություններին. հուրախություն մեզ՝ սև բերետավորներից մեկը վերցրեց մեր հյուրասիրած սուրճը. քաղաքացի․ (տեսանյութ) ԱՄՆ-ն որոշակի զենք էր պատրաստել Ուկրաինայի համար․ ՕսթինԽստորեն դատապարտում ենք ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը ՀՀ արգելելը․ հայտարարություն Թբիլիսյան խճուղուց ցուցարարները երթով իջել են Արաբկիրի ոստիկանություն որտեղ բերման են ենթարկվել իրենց թիմակիցներըԱմոթ, խայտառակություն․ ոստիկանները բիրտ ուժ կիրառելով բերման են ենթարկում խաղաղ անհնազանդության ակցիա իրականացնող քաղաքացիներին (տեսանյութ) Օրվա խորհուրդ․ Մայիսի 11Բերման է ենթարկվել «ՀայաՔվե» նախաձեռնության խորհրդի անդամ Մենուա ՍողոմոնյանըՈստիկանությունն ինչպե՞ս է իր ուսադիրների վրա նստած խարանը մաքրելու. Գեղամ Մանուկյան «Դու հոգեկան խնդիր ունես, էն կողմ գնա». ոստիկանությունը՝ ակցիայի մասնակից կնոջը (տեսանյութ) Երկնքում պետք է լինի մեկ արեգակ, երկրորդը պետք չէ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը՝ Բագրատ Սրբազանի շարժման մասին. Armlur.amԿարմիր բերետավորները սկսեցին իրենց «առաքելությունը» (տեսանյութ) Բագրատ Սրբազանը նոր զարթոնքի սկիզբ է դրել․ Վահե ՍարգսյանԱյս պահին կա շուրջ 50 բերման ենթարկված քաղաքացիՇնորհիվ Սրբազանի առաջնորդած պայքարի՝ հայերեն «Սրբազան» տիտղոսն այլևս մուտք է գործել ադրբեջաներենՍանկտ Պետերբուրգում ավտոբուսի վթարից զոհերի թիվը հասել է յոթի ՈւՂԻՂ. Անհնազանդության ակցիաներ ԵրևանումՔաղաքացուն բերման ենթարկելիս ոստիկանը Հայաստանի դրոշը գցում է գետնին (տեսանյութ)Էջմիածին դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանի մոտ, ով բերման է ենթարկվել զենք-զինամթերք պահելու կասկածանքով, հայտնաբերվել է մեկ բաժակ Դուետ սուրճ. փաստաբանՈստիկանները բիրտ ուժ կիրառելով բերման են ենթարկում խաղաղ անհնազանդության ակցիա իրականացնող քաղաքացիներին Քաղաքացիները անհնազանդության խաղաղ ակցիա են իրականացրել Խորենացի փողոցումՔաղաքացիները ինքնաբուխ փակել էին Տիգրան Մեծ պողոտան (տեսանյութ)Էջմիածնի ավագանու ընդդիմադիր անդամներին ազատությունից զրկելու բուն պատճառը խաղաղ հավաքը խափանելն է. Ռուբեն ՄելիքյանՈւՂԻՂ. Սրբազան շարժումը անհնազանդության ակցիաներ է անցկացնում Երևանում և մարզերումԱվստրալիայում գործող եկեղեցական դասը զօրակցություն է հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը Ոստիկանները կուտակվել են Հաղթանակի կամրջի մոտ, որ խափանեն անհնազանդության ակցիան (տեսանյութ)Էջմիածնից 6 մարդ է բերման ենթարկվել. ոստիկանությունՀունաստանում գործող մի շարք կազմակերպություններ իրենց զորակցությունն են հայտնել Հանուն հայրենիքի շարժմանըԵկեք օգնենք իրար, էս խեղճ 2018թ.-ի հեղափոխականների լափամանը գտնենք, տանք իրենց. Դավիթ ԱմալյանԱյսօր ակցիայի մասնակիցները կփակեն մի շարք ճանապարհներԳիրքը կարող է ձեռնարկ դառնալ կրթության ոլորտում, օգտակար կլինի նաև գործարար համայնքին. Լիլիթ Շաքարյանի «Բրենդինգ. անձեր, ընկերություններ և երկրներ» գիրքն ընթերցողի սեղանին է. «Փաստ»ՌԴ-ում ձերբակալվել է Տիգրան Ուրիխանյանը«Աստծո նկատմամբ հավատքն ու իմ Արմանն են ուժ տալիս կյանքը շարունակելու». Սամվել Անանյանն անմահացել է 2020 թ.-ի հոկտեմբերի 19-ին. «Փաստ»«Ժողովուրդ». Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ դեմ հարուցված քրեական գործը կկարճվի՞«Ժողովուրդ». Դատավոր Արուսյակ Ալեքսանյանի գործով դատարան կներկայանա Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահըԿառավարության քաղաքականությունը՝ ոչ թե աջակցել, նպաստել, այլ մորթել տնտեսությունը. «Փաստ»Ոստիկանությունը վաղ առավոտյան Էջմիածնից բողոքի ցույցի մասնակիցների է բերման ենթարկել՝ Փաշինյանի այցը դպրոց չխափանելու համար«Հրապարակ». Ի՞նչ է քննարկել Սրբազանը պատգամավորների հետՌուսաստանի հետ հարաբերությունների աշխարհաքաղաքական ենթատեքստերը. «Փաստ»«Սա ընդդեմ իշխանության վարած քաղաքականության, բարքերի ու վարքագծի ժողովրդական բունտ է, որը ստացավ քաղաքական բովանդակություն». «Փաստ»Նիկոլ Փաշինյանն՝ ընդդեմ Հայի, Հայաստանի, Հայրենիքի ու... Եկեղեցու. «Փաստ»
Ամենադիտված