Պարզվում են Սյունիքում ավտոբուսի վթարի հանգամանքները․ վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել Հայտնի են Պուտինի երդմնակալության օրն ու ժամը Արարատում Nissan-ը բախվել է երկաթե արգելապատնեշին և մոտ 7 մետրից ընկել գետը. կա վիրավոր Գնդապետ Մախսուդյանի որդու ինքնազգացողությունը գիշերը վատացել է, շտապօգնություն են կանչել Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցների» ՓԲԸ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից Միրզոյանը Կատարի վարչապետին ներկայացրել է ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը ՀՀ սահմանները դարձել են բաց դաշտ, Ոսկեպարի մեր եկեղեցին ադրբեջանական են համարում. ակցիա` Գյումրիում (տեսանյութ) Ոստիկանության երեկվա գործողությունը լավագույնս ցույց է տալիս իշխանության վերաբերմունքը ԶԼՄ նկատմամբ. Տիգրան Աբրահամյան Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար Վանաձորում 54-ամյա վարորդը «Nissa Sun»-ով վրաերթի է ենթարկել 13-ամյա հետիոտնի 

Եղել եմ այնտեղ, գիտեմ՝ ինչ է կատարվել․ Վլադիմիր Գասպարյանը՝ Շուշիում գտնվող ոստիկանների աղմկահարույց դեպքի մասին

Քաղաքական

Գերագույն գլխավոր հրամանատարը երբ պարտվում է, պետք է գնա՝ անկախ ամեն ինչից։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 27-ին, Սուրբ Գայանե եկեղեցու բակում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի կողմից արտահերթ ընտրություններ անցկացնելու առաջարկին՝ նախկին ոստիկանապետն արձագանքեց. «Ինչ արտահերթ ընտրություններ, վերջացրեք։ Քաղաքակիրթ ճանապարհներ շատ կան, այդ թվում նաեւ դա է, բայց ես չեմ կարծում, որ այս պարագաներում այս իշխանությունները կարող են անցկացնել նորմալ ընտրություններ»։

Հարցին, ըստ իրեն, ուժային կառույցներն ինչպիսի՞ վերաբերմունք պետք է դրսեւորեն, հաշվի առնելով նաեւ կառույցներից կադրերի արտահոսքին, Գասպարյանն ասաց. «Ովքեր չեն կարողանում դիմանալ տխմարություններին, ուրեմն թող գնան։ Կարծում եմ, որ ուժային կառույցները պետք է լինեն իրենց տեղում եւ գործեն օրենքի սահմաններում»։

Հարցին, ըստ իրեն, արդյոք ոստիկաններն ապօրինի հրաման կատարո՞ւմ են, Գասպարյանն ասաց. «Ես կարծում եմ, որ  ոչ միայն ապօրինի հրամաններ են կատարում, այլ նույնիսկ քմահաճույքներ են կատարում»։

Անդրադառնալով Եռաբլուր Նիկոլ Փաշինյանի այցին եւ այնտեղ տեղի ունեցած միջադեպին՝ նախկին ոստիկանապետն այսպես մեկնաբանեց. «Այլանդակություն, լկտիություն, էշություն»։

Խոսելով ոստիկանների՝ պատերազմ տանելու առնչությամբ վերջին օրերի աղմկահարույց տեղեկություններին՝ Վլադիմիր Գասպարյանն ասաց.

«Ես պահանջատեր եմ այդ հարցում։ Ես եղել եմ այնտեղ, ես գիտեմ՝ ինչ է այնտեղ կատարվել։ Դրա պատասխանները պահանջելու եմ ուշ, թե շուտ. կարծում եմ՝ շուտ։ Չէի ասի՝ խաբեությամբ տարել են։ Բանակը կորցրել էր իր կառավարումը, չէր կառավարվում, որովհետեւ երբ սպաների, գեներալների գործունեության մեջ քաղաքացիներ են մտնում եւ քմահաճույքներ են իրականացնում, մարդկանց հոգին փառավորվում է, երբ ոստիկաններ են ծեծում, դա այդ հոգուն փառավորվելու շարունակությունն է։ Ինձ պետք է պատասխան տան, որովհետեւ իմ տղաներն եմ։ Երկար տարիներ նրանց հետ եմ եղել. Շուշիի մշակույթի կենտրոնը, Շուշիի խաչմերուկում տեղի ունեցածը եւ այլն»։

Վլադիմիր Գասպարյանն ասաց, որ զոհված ոստիկանների իրական թիվը թաքցվել է. «Ավելին ասեմ, դեռ գլխներին խփած, որ թաքցրել են, բայց որ այդ տղաներին առանց ռազմական զինվորական հարգանքի տուրք մատուցելու, գողտագողի են հուղարկավորել, կարծում եմ՝ ամբողջ համակարգի համար պետք է վիրավորական լինի։ Նույնիսկ անունները չեն ասել»։

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Վթար՝ Ջերմուկ-Գնդեվազ ավտոճանապարհին. կան տուժածներՊարզվում են Սյունիքում ավտոբուսի վթարի հանգամանքները․ վարորդին ձերբակալելու որոշում է կայացվելՀայտնի են Պուտինի երդմնակալության օրն ու ժամըԱրարատում Nissan-ը բախվել է երկաթե արգելապատնեշին և մոտ 7 մետրից ընկել գետը. կա վիրավորՈր դեպքում է դատարանը քաղաքացուն անհայտ բացակայող ճանաչում․ իրազեկումԳնդապետ Մախսուդյանի որդու ինքնազգացողությունը գիշերը վատացել է, շտապօգնություն են կանչելԱրման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցների» ՓԲԸ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնիցՄիրզոյանը Կատարի վարչապետին ներկայացրել է ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացըՀՀ սահմանները դարձել են բաց դաշտ, Ոսկեպարի մեր եկեղեցին ադրբեջանական են համարում. ակցիա` Գյումրիում (տեսանյութ)Կայացավ «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցումըԹշնամին չի կանգնելու, հող հանձնելով խաղաղություն չի լինելու. ակցիա՝ Գյումրիում (տեսանյութ)Ոստիկանության երեկվա գործողությունը լավագույնս ցույց է տալիս իշխանության վերաբերմունքը ԶԼՄ նկատմամբ. Տիգրան Աբրահամյան Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 7-րդ օրն է՝ հացադուլի մեջ է Զվարթնոց օդանավակայանում (տեսանյութ)Շրջակա միջավայրի նախարարության ենթակա ՊՈԱԿ-ների տարածքներում իրականացվել է ծառատունկԱԺ նախագահը արձակուրդ է մեկնումՄեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը ԿատարՎանաձորում 54-ամյա վարորդը «Nissa Sun»-ով վրաերթի է ենթարկել 13-ամյա հետիոտնիՔննարկվել են ՀՀ-ում խաղողագործության և գինեգործության ոլորտի առկա խնդիրները«Դավայ հլը, ինձ մի նկարի». լարված վիճակ՝ Վայք-Եղեգնաձոր ճանապարհին (տեսանյութ)Եթե չկանգնեցնենք այսօրվա միակողմանի հանձնումները, մեր ձեռքերով իրականություն կդարձնենք այս քարտեզը. ԳեղամյանԺամը 18:00 հանրահավաք Հանրապետության հրապարակում (տեսանյութ) Փակվել է Վայք-Եղեգնաձոր ճանապարհըԻնչ են քննարկել Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը (տեսանյութ)Հիմա ավելի մոտիվացված եմ Օլիմպիական խաղերի համար. Արթուր Դավթյան Տարադրամի փոխարժեքները ապրիլի 28-ինԱվտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota Camry»-ն և «Jeep Grand Cherokee»-նԵրևան-Գյումրի ճանապարհը շարունակում է փակ մնալ Աստղագուշակ ապրիլի 28-ի համարՄեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլըՊահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվելՇտապ, փակվել է Երևան-Գյումրի ճանապարհը, ընթանում է ակցիա (տեսանյութ)Ժամանակին աշխատավոր դասակարգին հիմարացնելու ձևերից մեկը նույնպես խաղաղության աբստրակտ քարոզն էր. Վարուժան ԳեղամյանՔաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ քաղաքացիներից մեկի ոտքը կոտրվել էYoutube-ով էլ ճաշ եփել սովորեք, դասախոսություն միացրեք ու ճաշ եփել սովորեք. Փաշինյանի «լեկցիան»Այսօր Երևանում սպասվում է մինչև 32 աստիճան տաքություն. Գագիկ Սուրենյան«Տանան հեռու խոխեք» նախաձեռնության անդամներն իրենց աջակցությունն են հայտնում Տավուշի հայրենակիցներինՕրվա խորհուրդ. Ապրիլի 28Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՄիևնույն է, դավաճանությունը չի ներվում, ամեն տեղ հիշեցնում և հիշեցնելու են․ Արտակ ԶաքարյանՇիրակում ստեղծվեց շարժում ի զորակցություն ՏավուշիՈսկեպար 1991թ. մայիսի 6 / Կոլցո օպերացիայի ամենաարյունոտ էջը. Ոսկեպար (տեսանյութ)60-ամյա կինը հաղթել է «Միսս Բուենոս Այրես 2024» մրցույթում (լուսանկարներ)Նիկոլ Փաշինյանին ու Աննա Հակոբյանին նկարահանել են Սևանում գտնվող սրճարանում (տեսանյութ)Ինչպես են ոստիկանները փակում ակցիայի մասնակիցների ճանապարհը (տեսանյութ)Իսրայելում հակակառավարական բողոքի ցույցեր են տեղի ունեցել Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը Ի՞նչ է ուզում ԱԺԲ-ն. Փաշինյանի ամերիկյան տերերը դժգո՞հ են նրանից. «Հրապարակ»Այսօրվա դրությամբ ես ելք չեմ տեսնում, բացի Փաշինյանի հանկարծամահ լինելուց․ Արմինե Ադիբեկյան (տեսանյութ)
Ամենադիտված