Որքանով է հասարակությունը ծանոթ բնապահպանական խնդիրներին. հարցումներ (տեսանյութ)
ՀարցումներԱյսօր Lurer.com-ի ուշադրության կենտրոնում Հայաստանում առկա բնապահպանական խնդիրներն էին։
Հարցումների ընթացքում քաղաքացիներին տրվեց երեք հարց.
1. Ըստ իրենց՝ Հայաստանում կա՞ն բնապահպանական խնդիրներ։
2. Որո՞նք են դրանք։
3. Ծանո՞թ են արդյոք բնապահպանական-քաղաքացիական նախաձեռնություններին։
Հարցված քաղաքացիների մեծ մասն արձանագրեց, որ իսկապես կան բնապահպանական խնդիրներ` ծառահատումներ, հանքերի շահագործում, աղտոտվածություն, մասնավոր շինարարություններ: Նրանք նշեցին, որ ծանոթ են Թեղուտի, Ջերմուկի պաշտպանության բնապահպանական-քաղաքացիական նախաձեռնություններին, Մաշտոցի պուրակի պաշտպանության քաղաքացիական խմբերին:
Մանրամասները դիտեք տեսանյութում։
Պատրաստեցին Նելլի Ավետիսյանը և Սևակ Մամյանը