Ըստ Բիլ Գեյթսի` հաջորդ համաճարակը կարող է «տասնյակ անգամ» ավելի վատ լինել
МирԱշխարհը կարող է բախվել COVID-19-ից տասնյակ անգամ ավելի վատ համաճարակի հետ։ Նման մկարծիք է հայտնել Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը` գերմանական «Süddeutsche Zeitung» թերթի հետ հարցազրույցում:
«Այս պանդեմիան սարսափելի է, բայց հաջորդ պանդեմիան կարող է տասնյակ անգամ ավելի վատը լինել»,- ասել Է միլիարդատերը: Նրա խոսքով՝ աշխարհը մինչեւ հիմա պատրաստ չէ հաջորդ համաճարակին։
Գեյթսը նաև ընդգծել է ժամանակակից բժշկության և գիտության ձեռքբերումները։ Նա նշել է, որ եթե կորոնավիրուսի պանդեմիան բռնկվեր դեռ հինգ տարի առաջ, ապա դժվար կլիներ այդքան արագ պատվաստանյութեր մշակել։