Նիկոլ, գլխիցդ քեզ խփելու են, սպասիր, հերթ են կանգնած. Զարուհի Փոստանջյան
Թալեաթի սպանությունից 100 տարի անց՝ մի շարք քաղաքացիներ, հիմնականում ՀՅԴ անդամներ, Աջափնյակում են՝ Թեհլերյանի արձանի մոտ։ Այս մասին հաղորդում է Hraparak.am-ը:
«Մեր պայքարը արդար է։ Եվ եթե մենք մեր պայքարի ճանապարհին ի կատար ածենք հայ ազգի դատավճիռը, որը ուղղված է ներքին թուրքին, որը այսօր հանգրվանել է Հայաստանի կառավարական շենքում, դա նույնպես արդար է լինելու։ Հերթ են կանգնել, այդ հերթում կանգնած են ոչ միայն տղամարդիկ, այլ նաեւ կանայք։ Մենք հետապնդելու ենք, որ դատավճիռը կայանա, կայանա այն բոլոր մարդկանց համար, ովքեր ցեղասպանեցին, դավաճանեցին մեր հայրենիքը։ Նրանց մենք անուններով ենք ճանաչում, առաջինը Նիկոլն է»,- այս մասին քիչ առաջ Թեհլերյանի արձանի մոտ իր ելույթում ասաց Զարուհի Փոստանջյանը։
«Նիկոլ, գալու ենք հետևիցդ։ Թալեաթին Թեհլերյանը կրակեց և գիտես ինչ եղավ, սպասիր, Նիկոլ, վախը սրտումդ սպասիր։ Մի գուցե ուշացնում ենք, բայց գալու է այդ օրը, Թեհլերյանը դա արեց 15 թվականից 6 տարի անց։ Դու և գործընկերներդ սպասեք, քեզ ո՛չ Էրդողանն է օգնելու, ո՛չ Ալիեւը։ Դու Դուշանբեում՝ վերելակի մեջ, ստացար քո մահվան համբույրը։ Սպասիր, Նիկոլ, գլխիցդ քեզ խփելու են, հերթ են կանգնած, ոչ միայն տղամարդիկ,այլ նաեւ կանայք»,- հավելեց նա։