Ամերիաբանկի առևտրի ֆինանսավորման մրցանակների ցանկը համալրվել է ՎԶԵԲ-ի և ՄՖԿ-ի չորս հեղինակավոր մրցանակով Քեզնից լավ արա՞, ա′յ տղա. Լոռվա ոստիկանապետը՝ պատգամավորին Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իրանի հոգևոր առաջնորդին «Ընգեր, օրենքը չգիտես, դա քո սուրբ պարտականությունն ա», «ԱԱԾ-ի հայտարարությունը նայեք» (տեսանյութ) Համոզված ենք, որ Իրանի ժողովրդի կամքով և միասնությամբ կհաղթահարվի այս ծանր կորուստը. Սեյրան Օհանյան Այս պահին ԻԻՀ-ն, փաստացիորեն, ՀՀ-ի անվտանգության երաշխավորն է․ ճիշտ կլինի` ՀՀ-ում մեկօրյա սուգ հայտարարվի․ Արմեն Այվազյան ՀՀ ԱԳ նախարարը Վիեննայում մասնակցում է Միջուկային անվտանգության միջազգային համաժողովին Վահե՛ Ղազարյան, որպեսզի հրահրումներ չլինեն, ասեք՝ բացեն ճանապարհը, խաղաղ գնանք գյուղ, գանք. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Սխալը մերն էր, որ սրանց նմաններին ժամանակին վարսավիրանոց չուղարկեցինք. սոցցանցերում հիշեցնում են իշխանազավթման դրվագները (տեսանյութ) Ծնկել են Ալիևի առաջ, էս ոստիկան տղաներին էլ դարձրել են իրենց ձեռքի խաղալիքը. Բագրատ Սրբազան (տեսանյութ) 

Փաշինյանի ցանկացած հոդված կարդացածը կարող էր համոզվել, որ նա թշնամի է այս պետությանը․ Վազգեն Մանուկյան

Քաղաքական

Ես ընտրությունների մեջ չեմ մտնելու, բայց կօգնեմ իմ բոլոր գործընկերներին, որոնք գործելու են Նիկոլի դեմ, հնարավոր է՝ գնամ նրանց հանրահավաքներին, ելույթ ունենամ, ոչ թե հօգուտ իրենց, այլ ընդդեմ Նիկոլի, ես տանը չեմ նստի, սպասեմ՝ ինչով կվերջանան ընտրությունները, ոչ մի ցուցակում չլինելով՝ բոլորին կօգնեմ։ Այս մասին այսօր՝ մարտի 26–ին, Հայաստանի մի քանի լրատվամիջոցների հետ զրույցում ասել է Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը, ավելացնելով, որ ճիշտ չի լինի այդ մասին ավելի մանրամասն խոսելը, քանի որ պետք է ամեն գնով դուրս մղել   Փաշինյանին վարչապետի պաշտոնից մինչեւ նոր ընտրությունները։

«Ոչ թե փողոցով, այլ ժողովրդով է պետք փոխել իշխանությունը։ Երբ ես գործը սկսում եմ, երբեք չեմ մտածում՝ բա որ չստացվի․ պետք է անել ու վերջ», ասել է Վ․Մանուկյանը։

ՀՓՇ վարչապետի թեկնածուն հիշեցրել է, որ ԶՈւ ԳՇ հայտարարությունը ստորագրել է ոչ միայն Օնիկ Գասպարյանը, այլեւ տեղակալները, զորամիավորումների հրամանատարները, հիմա, ըստ նրա, պետք չի բանակը ներգրավել, բանակին ձեռք տալ, այլ երբ վիճակը թեժանա՝ Բանակը ինքը կորոշի՝ ինչ չափով ներգրավվել։

«Նիկոլը շատ լավ մանիպուլյատոր է, շատ լավ բլեֆչի, նա ընտրությունների  թեման մտցրեց, կուսակցությունները կամուկացի մեջ ընկան, ինչ-որ պահի նա կարող է ասել՝ չէ, փոշմանեցի։ Դու մտնում ես խաղի մեջ, որտեղ ոչինչ չես որոշում, լծակներն իր ձեռքում են, չի կարելի հակառակորդի խաղի մեջ մտնել, եթե խաղը սկսվեց՝ դա ուրիշ բան։ Բայց հիմա ինքը ուրիշ գործերով է զբաղված, այդ պատճառով եմ մերոնց ասում՝ դուք մի կենտրոնացեք ընտրությունների վրա, կենտրոնացեք Նիկոլին հանելու վրա», ասել է Վազգեն Մանուկյանը։

ՀՓՇ անդամ կուսակցություններից 1-ն է հեռացել, մնացել են 16-ը, ասել է Վ․Մանուկյանը, ավելացրել, որ նույնիսկ այն ուժերին, որոնք պատրաստվում են ընտրությունների, նրանց էլ է ձեռնտու, որ այս ալիքը պահպանվի․ այդ հարցում բոլորը միասնական են՝ Նիկոլին պետք է աթոռից գցել։

Վ․Մանուկյանը ճիշտ չի համարում իր կառավարության կազմը հրապարակելը, քանի որ, ի վերջո, հետո շատերը, հնարավոր է, մասնակցեն ընտրություններին, բայց շարժման ալիքի բարձրացմանը զուգահեռ 5-6 անուն կհրապարակի։ Կիրակի օրվա հանրահավաքը Վազգեն Մանուկյանը համարում է ստուգատես․ նրա խոսքով՝ հիմա շարժման 3-րդ ալիքն է բարձրանում։ 

Վազգեն Մանուկյանն ասել է, որ Քրեական օրենսգրքի 300․1 հոդվածն ինքն ի սկզբանե համարել է հակասահմանադրական, ավելացրել, որ ասուլիսի գալուց առաջ զանգահարել, շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին։ Նրա խոսքով՝ ամենաուժեղ հարվածները Փաշինյանը հասցնում էր դատարաններին, մուտքերն էր շրջափակում, ՍԴ կազմն էր փոխում, բայց պարզվեց՝ դատական համակարգը բավականին կայացած էր։

«Կարող եմ իմ հիացմունքը հայտնել նրանց պահվածքի հանդեպ։ Իհարկե, կան կաշառք վերցնող կամ իշխանության ճնշումներին ենթարկվող դատավորներ, բայց, պարզվեց, ունենք մեծ թվով իրավաբաններ, դատավորներ, որոնք օրենքով ու խղճով են որոշում կայացնում։ Ասում էինք՝ Բանակը կայացած է, Նիկոլը կոտրեց, ասում էինք՝ բանկային համակարգը կայացած է, այդպես էլ կա, բայց պարզվեց, որ դատական համակարգն էլ է կայացած, եւ Նիկոլը չի հասցնի այն կոտրել»։

Հաղորդակցության ուղիների ապաշրջափակման օգուտների մասին իշխանության քարոզչությանը հակառակ, Վազգեն Մանուկյանը համարում է, որ Թուրքիան իր պայմաններն է թելադրելու, քանի որ հիմա մեր երկիրը, Վ․Մանուկյանը ցավով է նշում, խղճուկ վիճակում է․ պետք է ուժեղանալ, եւ սեփական պայմաններն  առաջ քաշել։ Ալիեւի՝ Զանգեզուր ներդրողներ հրավիրելու կոչի առիթով, Վ․Մանուկյանը նշել է, որ երկու ճանապարհով հակառակորդը կարող է վերցնել Զանգեզուրը, եթե դրան Հայաստանը չընդդիմանա․ ռազմական, ինչը Ռուսաստանը թույլ չի տա, եւ տնտեսական, նրա խոսքով, այդ դեպքում դե ֆակտո կլինի մերը, դե յուրե՝ նրանցը։

Արցախի հարցով բանակցություններում մենք պետք է վերականգնենք նախկին գործընթացը․ ինքնորոշման ճանաչում՝ Մինսկի խմբի ձեւաչափով բանակցություններում, պահանջել ԼՂԻՄ-ի տարածքով Արցախի ամբողջականության վերականգնում․

«Մեզ ուրիշի տարածքները պետք չեն, բայց մերը պետք է վերադարձնենք, դա նաեւ արժանապատվության հարց է», նշել է Մանուկյանը։

Նրա խոսքով՝ Արցախը կարելի էր ճանաչել պատերազմի ընթացքում, մյուս դեպքերում պետք է հաշվարկել եւ ընտրել ճիշտ պահը։ Նա հիշեցրել է, որ մարդիկ կային, որ հրապարակավ հայտարարում էին, թե Արցախը մարզ է, նրանք չէին մասնակցել ազատագրմանը, բանակցություններին, մինչդեռ պրագմատիզմը պահանջում է քայլ առ քայլ գնալ Հայաստանի հետ միավորմանը։

«Արցախի ժողովուրդը հիմա հիասթափություն է ապրում Հայաստանից, որը, կարելի է ասել, գցեց Արցախին։ Արցախը հարյուրավոր տարիներ կիսանկախ վիճակում պահպանել է իր ինքնուրույնությունը, պայքարել, հաջողության հասել, հիմա մենք թույլ տվեցինք, որ քարոզչություն գնա, որ Արցախը բեռ է, որի արդյունքում տաքսիստը հանում է մեքենայից արցախցի աղջիկներին։ Ի՞նչ էր ասում Նիկոլ Փաշինյանը 2008-ին․ մենք մեր քաղաքը կազատագրենք ղարաբաղցի տականքներից։ Մենք բոլորս հայ ենք, ով հակառակն է ասում՝ ազգի դավաճան է, սրիկա կամ տգետ։ Բայց դա տարածվեց։ Երբ աղջիկ ես ամսւսնացնում, հետաքրքրվում ես՝ ինչպես է տղան իրեն պաել կյանքում։ Փաշինյանի ցանկացած հոդվածը կարդացողը կարող էր համոզվել, որ նա թշնամի է այս պետությանը, մինչդեռ կարդացողներն էլ ձայն չհանեցին, ինչ մնաց չկարդացողները։ Ու գնացին, ընտրեցին, հետո էլ ասում եք՝ ընդդիմությունից հիասթափված են», նշել է Վազգեն Մանուկյանը։

Վ․Մանուկյանը վստահեցրեց՝ այդ բոլոր հարցերը լուծելի են, միայն թե ազգային իշխանություն գա Հայաստանում․

«Ոչ միայն ես, իմ սերնդի տասնյակ հազարավորների կյանքը անիմաստ դարձավ այս պարտությամբ, բայց մենք պետք է ոտքի կանգնեցնենք Հայաստանը, ես չեմ կարող հանգիստ տանը նստել։ 88-ի շարժման ժամանակ մենք հպարտ էինք, Ադրբեջանը 10 անգամ ուժեղ էր ու տասնապատիկ շատ զենք ուներ, բայց մենք հաղթեցինք, որովհետեւ մեր ինքնագնահատականն էր բարձր։ Հիմա մենք գոյատեւման խնդիր ենք ուզում լուծել, մինչդեռ ով իր առջեւ գոյատեւման խնդիր է դնում, նա դատապարտված է ոչնչացման։ Մենք մեծ նպատակներ պետք է դնենք մեր առջեւ։ Մեծ խնդիրներին պետք է ծառայես, որ ուժեղ լինես», ասել է Վազգեն Մանուկյանը։

Վազգեն Մանուկյանն ուրախ է, որ իր հռչակած տարբերակին հակառակ Լեւոն ՏերՊետրոսյանն առաջարկում է իրենը, ինքը մրցակցության հարց չի տեսնում այստեղ, նաեւ հիշատակելով 5 նախկին նախագահների հանդիպումը, ասել է, որ  բոլորը բոլորի հետ հակասություն ունենալով՝ հանդիպում են, քանի որ հասկանում են, որ երկիրը արհավիրքի մեջ է․ «արհավիրքը կհաղթահարենք, հետո էլի կարող ենք վիճել ու կռվել իրար հետ, հիմա կարեւորը արհավիրքից դուրս գալն է», ամփոփել է Վ․Մանուկյանը։ 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Կիրանցի ժողովուրդը մեզ ասում է՝ ձեր մեջքին կանգնած ենք. իրենք են մեզ ասում մի բան էլ. Բագրատ Սրբազան (տեսանյութ) «Ընդունելի մատաղ լինի», «Սրանից ավելի լավ ծնունդ չէր կարող լինել». հյուրասիրություն` Սրբազանին Զորակցություն եմ հայտնում տղերքին, անհասկանալի հարձակվել են նրանց վրա. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Ոչ մի վայրկյան չընկրկեք, ժողովուրդ ջան, անելու ենք. Բագրատ սրբազանը՝ Կիրանցի բնակիչներին (տեսանյութ) Գնել Սանոսյանը ցավակցել է իրանցի գործընկերներին Իրանի նախագահի և նրան ուղեկցող պաշտոնյաների մահվան կապակցությամբ Ամերիաբանկի առևտրի ֆինանսավորման մրցանակների ցանկը համալրվել է ՎԶԵԲ-ի և ՄՖԿ-ի չորս հեղինակավոր մրցանակով «Էսքան չի կարելի չհարգել էս ուսադիրը», «Ինչու՞ են առանձին տանում մի լրագրողի», «Ձեռքդ քաշի» ՄՔԴ դատախազը Նեթանյահուի և Գալանտի ձերբակալման օրդեր է պահանջելԴենիս Գլուշակովը հեռանում է «Ուրարտու»-ից Քուրիկ ջան. ոստիկանները՝ ԱԺ կին պատգամավորներին այսպես են դիմում (տեսանյութ) Ծեծ ու ջարդը սկսվեց, բերետավորներն անցան գործի, կան ուշաթափված ու բերման ենթարկված ակտիվիստներ Քեզնից լավ արա՞, ա′յ տղա. Լոռվա ոստիկանապետը՝ պատգամավորին Մի հատիկ արցունք էլ չենք թափի. Իսրայելում արձագանքել են Իրանի նախագահի ավիավթարին ԼՂ-ի մշակութային միջավայրը գտնվում է իսպառ ոչնչացման սպառնալիքի տակ․ Համահայկական միություն Իմպիչմենթի գործընթաց խորհրդարանում չկա, հանգիստ եղեք. ՔՊ-ական պատգամավոր (տեսանյութ) Տավուշեցի ՔՊ-ականը չգիտի, թե արդյոք Կիրանցը բաժանվում է երկու մասի սահմանազատման հետևանքով (տեսանյութ) Հլը փորձեն լրագրողներին ճանապարհ չտան, Հ1-ին տարան ոստիկանության մեքենայով, ամիսներով Կիրանցի տեղը չեն իմացել. Գառնիկ Դանիելյան ԱԹՍ-ի միջոցով փաթեթ է ներնետվել «Սևան» քրեակատարողական հիմնարկ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իրանի հոգևոր առաջնորդինՊարոն ոստիկան, եթե օրենքի կարգավորումները չգիտեք, բացատրեմ. իրավիճակը լարվեց. ԱԺ պատգամավոր Արման Ղազարյան (տեսանյութ) Հանրապետությունում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա «Ընգեր, օրենքը չգիտես, դա քո սուրբ պարտականությունն ա», «ԱԱԾ-ի հայտարարությունը նայեք» (տեսանյութ) Կանգնել եք, էս ճանապարհը փակել եք, որ ի՞նչ. Ավետիք Չալաբյանը՝ ոստիկաններին (տեսանյութ) Ողբերգության մեղավորներից մեկը ԱՄՆ-ն է. Իրանի նախկին ԱԳ նախարար Ձեր սրտերում դաջված են՝ Նիկոլ Փաշինյան, Աննա Հակոբյան, Ալեն Սիմոնյան. տավուշեցին՝ ոստիկաններին (տեսանյութ) Լարված իրավիճակ. «Ես պատգամավոր եմ, պարտավոր եք ինձ ասել՝ ինչի եք ստեղ պատ կազմել» (տեսանյութ)Ադրբեջանական Յաշման և Կոմանդոն Կիրանցի դպրոցի մոտ կանգնած են լինելու. ծնողը ի՞նչ անի. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)Ամեն ինչ նորմալ է, Փաշինյանի հրաժարականի մասով քննարկում չկա. ՔՊ-ական պատգամավոր (տեսանյութ) Մեծ ցավով ենք ընդունել Ռայիսիի, Աբդոլահիանի և այլ պաշտոնատար անձանց անժամանակյա ողբերգական մահվան լուրը․ Սուրեն ՊապիկյանԻրանական ողբերգության մեջ պետք չէ բացառել նաև ներքին գործոնը. Վահե Դավթյան Համոզված ենք, որ Իրանի ժողովրդի կամքով և միասնությամբ կհաղթահարվի այս ծանր կորուստը. Սեյրան ՕհանյանԲագրատ Սրբազանը ջուր է տալիս այսօր նվեր ստացած շանը (տեսանյութ)Հայտնի փաստաբանները միացել են փաստաբանների գործադուլինՍա մարտահրավեր է արաբական պետությունների համար, որովհետև չեն կարողանալու պատսպարվել Իրանի ետևում․ Ստեփան ԴաինելյանԲրյուսելում Հայաստանի դեսպանը հանդիպել է Բելգիայի ընտրություններին առաջադրված հայ թեկնածուների հետ Տավուշում թեժ «հերոսամարտեր» են, Սրբազանին արգելում են մտել Կիրանց, իսկ տավուշցի ՔՊ-ական պատգամավորը աղբի մասին քննարկում է անում Երևանում (տեսանյութ)Այս պահին ԻԻՀ-ն, փաստացիորեն, ՀՀ-ի անվտանգության երաշխավորն է․ ճիշտ կլինի` ՀՀ-ում մեկօրյա սուգ հայտարարվի․ Արմեն ԱյվազյանԻրանում երկիրը կառավարելու համար 6 հատուկ կոմիտե է ստեղծվելՀՀ ԱԳ նախարարը Վիեննայում մասնակցում է Միջուկային անվտանգության միջազգային համաժողովին Ախպեր, խի՞ կանգնեմ, ես իմ տուն գնալու իավունք չունե՞մ. ջուջևանցի Ոստիկանական «կոլցոն» Կիրանցում հացի ու մթերքի խնդիր է առաջացրել, մատակարարները հետ են վերադառնում (տեսանյութ)Հայտնի է Ռաիսիի ու Աբդոլլահիանի հուղարկավորության օրը Բա ով ա որոշում, օրենքով ստեղ մենակ ես եմ որոշում. ոստիկանները ճնշում են գործադրում պատգամավորի նկատմամբ (տեսանյութ)Սրբազանը, իբր պատգամավորներին բարևելով, ճեղքեց ոստիկանական պատը եւ մտավ արգելված Կիրանց. իրավիճակը շարունակում է ավելի թեժանալ (տեսանյութ)Օդի ջերմաստիճանը առաջիկա օրերին կբարձրանա, հետո կրկին կնվազիՀակոբյան ազգանունով փոխոստիկանապետը մեզ սադրում է, մենք ոչ մի տեղ չենք գնալու. Սրբազան (տեսանյութ)Վահե՛ Ղազարյան, որպեսզի հրահրումներ չլինեն, ասեք՝ բացեն ճանապարհը, խաղաղ գնանք գյուղ, գանք. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Սխալը մերն էր, որ սրանց նմաններին ժամանակին վարսավիրանոց չուղարկեցինք. սոցցանցերում հիշեցնում են իշխանազավթման դրվագները (տեսանյութ)Մենք ընդդիմադիր չենք, մեր կյանքն ենք միայն ուզում, պետությանն ընդդիմադիր այդ մարդն ու իր խմբակն է (տեսանյութ)Ծնկել են Ալիևի առաջ, էս ոստիկան տղաներին էլ դարձրել են իրենց ձեռքի խաղալիքը. Բագրատ Սրբազան (տեսանյութ)
Ամենադիտված