Ռեյտինգային ցուցակները կհանվեն. ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց փոփոխությունների նախագիծը
ՔաղաքականՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով նախատեսվում է ընտրություններից առաջ հանել ռեյտինգային ցուցակները և ընտրությունների գնալ պարզ համամասնական ընտրակարգով: Նախագիծը քվեարկությամբ ստացավ 83 կողմ ձայն:
Այսպիսով նախագծով նախատեսվում է հանել ռեյտինգային ցուցակը, նաև նախատեսվում են որոշակի կարգավորումներ՝ համավարակի պայմաններում ընտրությունների անցկացման առնչությամբ: