Իշխանությունը «փրկիչ» չէ, եթե չկա հստակ բանաձև, որի շուրջ պիտի լինի համազգային կոնսենսուս. իմքայլական նախկին պատգամավոր
ԲլոգոսֆերաԱզգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Տիգրան Կարապետյանը ֆեյսբուքյան էջում «Իշխանության բանաձևը» վերտառությամբ հետևյալ գրառումն է արել.
«Երբ ասում ենք, մենք մեր պատմությունից դասեր չենք քաղել այս պարզ ճշմարտությանը վերաբերվում ենք շատ մակերեսորեն և ինչպես շատ այլ ճշմարտությունների այն վերածում ենք կենացի ու շարունակում ապրել ու գործել նույն սխալները:
Եվ երբ ստանում ենք հերթական ծանր ու դաժան հարվածը, նույն հերթականությամբ շարունակում ենք նույն քայլերը ու կրկնում նույն սխալները, մեղավորներին սկսում փնտրել ամենուր, բայց ոչ երբեք մեր մեջ:
Սկսում ենք նոր «փրկիչ» փնտրելու գործը , որը պիտի գա մեզ փրկելու...իշխանությունը «փրկիչ» չէ, եթե չկա իշխանության հստակ բանաձևը, որի շուրջ պիտի լինի համազգային կոնսենսուս:
Այդ բանաձևը շատ պարզ է, նույնիսկ պրիմիտիվ՝ իշխանությունը պետք է լինի ուժեղ և արդար, այս պարզ ձևակերպումը իհարկե շատ խորը բովանդակային հենք ունի, որը երկար կարելի է քննարկել, բայց պարզ մարդկային ընակալումների համար կարծում եմ բավական է:
Միայն ուժի վրա հիմնված իշխանությունը պարտվում է ներսում, միայն արդարության վրա հիմնված իշխանությունը՝ պարտվում արտաքին ճակատում:
Սա է իմ պատկերացրած հայկական իշխանության բանաձևը»: