Ամեն մարդ պատասխան կտա իր արածի և հատկապես՝ իր չարածի համար․ Արշակ արք․ Խաչատրյան Ես միշտ զարթոնքի կողմնակիցն եմ. Միքայել Պողոսյան ԵԱՏՄ-ն ցույց է տվել իր արդյունավետությունը պատժամիջոցների պայմաններում․ Պուտին (տեսանյութ) Փաշինյանը և Պուտինը մասնակցում են ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին․ ուղիղ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագիրը պետք է ստորագրվի որքան հնարավոր է շուտ․ Էրդողան ՀԱՊԿ-ում արձագանքել են կազմակերպության ֆինանսավորումը դադարեցնելու Հայաստանի որոշմանը Պետք է գնանք Գանձասար, երբ էլ որ լինի, այսօր այն գերեվարված է, պետք է տանք դրա պատասխանը. Սրբազան (տեսանյութ) ՌԴ դիվանագետները և Ռուսական տան ներկայացուցիչը հարգել են Քաջարանում խորհրդային օդաչուների հիշատակը Արզնիում քաղաքացիները դիմավորում են դեպի Երևան երթի մասնակիցներին և միանում նրանց (տեսանյութ) «Շիրակը հանուն հայրենիքի» շարժման երթը հասել է Կոտայք և միացել Բագրատ Սրբազանի առաջնորդած երթին (տեսանյութ) 

ՀՀ ՌԴ-ից ապրանքների ներմուծման ծավալներն ու սակագներն էական փոփոխություններ չեն կրի

Հարցազրույցներ

Հարցազրույց Պլեխանովի անվ․ ՌՏՀ Երևանի մասնաճյուղի դասախոս՝ տնտ.գիտ.թեկնածու, դոցենտ պրն․ Ս.Հ. Իսկաջյանի հետ

-Ինչպե՞ս կարող է տարածաշրջանի հաղորդակցական ուղիների վերագործարկումը անդրադառնալ ՀՀ տնտեսական զարգացման վրա որպես տարանցիկ երկիր

Հայաստանի տարանցիկ նոր հնարավորությունների մասին խոսելիս հարկավոր է ի նկատի ունենալ երկաթուղային հաղորդակցությունը՝ Ադրբեջանը Նախիջևանին կապող 45կմ հատվածը, ինչպես նաև Նախիջևանից Հայաստանի տարածքով անցնող մինչև Վրաստանի սահման՝ շուրջ 350կմ և Թուրքիայի սահման՝ շուրջ 220կմ երկարությամբ հատվածները: Ըստ նախնական գնահատականների ՀՀ տարածքով տրասնպորտային բեռնափոխադրման ծավալները Ադրբեջանից Թուրքիա և հակառակ ուղղությամբ կարող են կազմել տարեկան մինչև 4 մլն տոննա, իսկ դեպի Իրան և հակառակ ուղղությամբ՝ 3.5 մլն տոննա: Այսպիսով, հիմք ընդունելով այս տվյալները, որպես տարանցիկ երկիր ՀՀ բյուջետային համախառն մուտքերը կարող են կազմել տարեկան մինչև 50 մլն ԱՄՆ դոլար, իսկ ՀՆԱ-ում ներդրումը կլինի աննշան: Այս հաշվարկներում Ադրբեջանից և Իրանից /Նախիջևանով/ դեպի Թուրքիա և հակառակ ուղղությամբ երկաթուղային ճանապարհով բեռները ենթադրվում է, որ կանցնեն ՀՀ տարածքով, մինչդեռ հարևան երկրների կողմից պլանավորվում է երկաթուղային նոր հաղորդակցություն, որը կկապի Իգդիր քաղաքը Նախիջանի հետ, իսկ այդ դեպքում ՀՀ ակնկալվող եկամուտներն էականորեն կկրճատվեն: Միևնույն ժամանակ հարկ է ընդգծել, որ ճանապարհների շահագործումը հնարավոր կլինի լավագույն դեպքում 3-4 տարի անց, քանզի առանձին հատվածներ ունեն հիմնանորոգման կամ կառուցման խնդիր:

-Իսկ ինչպիսի՞ ազդեցություն կունենա սահմանների վերաբացումը ՀՀ ապրանքների արտահանման և ներմուծման դինամիկայի վրա

ՀՀ արտաքին առևտրաշրջանառության հիմնական ուղղությունը Ռուսաստանն է: Այժմն գոյություն ունի ՌԴ հետ բեռնափոխադրման 2 ցամաքային ճանապարհ, որից առաջինը Սև ծովի նավահանգիստներով է անցնում , իսկ երկրորդը՝ Վերին Լարսով: Երկրորդ ճանապարհն այժմ առավել պահանջված է՝ պայմանավորված բեռնափոխադրման սակագներով և արագությամբ: Սահմանների վերաբացման պարագայում դեպի ՌԴ արտահանման և ներմուծման ևս 3 տարբերակ ի հայտ կգա՝ Ադրբեջանի տարածքով, որից 2-ը Նախիջևանի հատվածով /850կմ/, Ղազախի հատվածով /650կմ/ մոտ ապագայում չեն կարող շահագործվել, քանզի ունեն հիմնովին վերականգման, իսկ առանձին հատվածներում՝ կառուցման կարիք: Իրատեսական կլինի տեսանելի ապագայում բեռնափոխադրումների իրականացումը Վրաստանի տարածքով, որի դեպքում 90կմ երկաթուղային ճանապարհը կանցնի Վրաստանի տարածքով,  680կմ՝ Ադրբեջանի տարածքով: Այս ճանապարհով առանձին խումբ ապրանքների ներմուծման սակագինը ՌԴ-ից տարբեր հաշվարկներով առավելագույնը 10 տոկոս ցածր կլինի Վերին Լարսով ավտոմոբիլային բեռնափոխադրման տարբերակի համեմատ /օրինակ՝ ցորենը կամ վարսակը/, սակայն բեռնափոխադրման տևողությունը կլինի առնվազն 30 օր /հաշվարկված Կրասնոդարի երկրամասից /: Մյուս կողմից, հարկ է ի նկատի ունենալ, որ դեպի ՌԴ արտահանվում են հիմնականում սպառողական նշանակության ապրանքներ /օրինակ՝ միրգ, բանջարեղեն/, որոնց պարագայում հարկավոր է կարճ ժամանակում մատակարարում և պահպանման հատուկ պայմաններ, որոնք չեն կարող ապահովվել Ադրբեջանի տարածքով բեռանափոխադրման դեպքում: Այսինքն, կարելի է եզրակացնել, որ սահմանների վերաբացման պարագայում ՀՀ ՌԴ-ից ապրանքների ներմուծման ծավալները և սակագներն էական փոփոխություններ չեն կարող կրել, իսկ արտահանման համար Վերին Լարսով անցնող ավտոմոբիլային բեռնափոխադրումը կշարունակի մնալ առավել նախընտրելի արտահանող կազմակերպությունների համար:

-Արդյոք ՀՀ տնտեսությունն այժմ պատրաստ է սահմանների վերաբացման

Միանշանակ է, որ առկա պայմաններում ՀՀ տնտեսությունը պատրաստ չէ սահմանների վերաբացմանը: Սահմանների վերաբացման պարագայում կարելի է սպասել ներդրումային հետաքրքրություն հարևան երկրներից, սակայն այդ ներդրումները հիմնականում ուղղված կլինեն էներգետիկ, տրանսպորտի և կապի, շինարարության, առևտրի, ֆինանսական ոլորտներին: Այս համատեքստում ՀՀ տնտեսության համար կառաջանան տնտեսական անվտանգության ապահովման բավական մեծ ռիսկեր: Մյուս կողմից կարելի է ենթադրել սպառողական ապրանքների, հատկապես սննդի և տեքստիլ արդյունաբերության ապրանքների, ներմուծման ծավալների կտրուկ մեծացում Թուքիայից և Իրանից՝ հաշվի առնելով այդ երկրներում սննդի և թեթև արդյունաբերության ապրանքների ցածր գները: Այս համատեքստում ՀՀ առանձին սպառողական շուկաներ կարող են ամբողջությամբ կլանվել ներմուծող կազմակերպությունների կողմից: 

Սահմանների վերաբացմանը հարկավոր է նախապատրաստել ՀՀ տնտեսությունը ՝ մշակել տնտեսական անվտանգության հայեցակարգ, բարձրացնել բյուջետային քաղաքականության արդյունավետությունը, իսկ արտադրող և վերամշակող կազմակերպություններին տրամադրել հարկային և մաքսային նշանակալի արտոնություններ, երկարաժամկետ և էժան վարկեր, ուղղորդել ռազմավարական նշանակություն ունեցող տնտեսության ոլորտները, ապահովել շուկաների մրցունակությունը: Այս դեղամիջոցները ես առաջարկում եմ որպես տնտեսագետ, սակայն համոզված եմ, որ խնդիրների բավական լուրջ ներկապնակ կարող են ներկայացվել նաև պետական և ազգային անվտանգային խնդիրների մասնագետների կողմից, ինչն անտեսել նույնպես չի կարելի։

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Պատրաստ ենք կառուցողական երկխոսության՝ ԵԱՏՄ էլեկտրաէներգետիկական շուկայի ժամանակին գործարկելու համար. ՓաշինյանԱմեն մարդ պատասխան կտա իր արածի և հատկապես՝ իր չարածի համար․ Արշակ արք․ ԽաչատրյանԲոլոր «գործակալների՛դ», «նարկոբարոնների՛դ» բարևներ. Սրբազանի գլխավորած քայլերթը հասավ Աբովյան (տեսանյութ)Հանրահավաք Ազատության հրապարակում․ ուղիղԵս միշտ զարթոնքի կողմնակիցն եմ. Միքայել ՊողոսյանԵԱՏՄ-ն ցույց է տվել իր արդյունավետությունը պատժամիջոցների պայմաններում․ Պուտին (տեսանյութ)Փաշինյանը և Պուտինը մասնակցում են ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին․ ուղիղԱդրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագիրը պետք է ստորագրվի որքան հնարավոր է շուտ․ ԷրդողանՀԱՊԿ-ում արձագանքել են կազմակերպության ֆինանսավորումը դադարեցնելու Հայաստանի որոշմանըՄիացել ենք Բագրատ Սրբազանին, խաղաղության, աղոթքի, հաշտության կոչով ենք երթին եկել. հոգևորական (տեսանյութ)Պետք է գնանք Գանձասար, երբ էլ որ լինի, այսօր այն գերեվարված է, պետք է տանք դրա պատասխանը. Սրբազան (տեսանյութ) ՌԴ դիվանագետները և Ռուսական տան ներկայացուցիչը հարգել են Քաջարանում խորհրդային օդաչուների հիշատակը Արզնիում քաղաքացիները դիմավորում են դեպի Երևան երթի մասնակիցներին և միանում նրանց (տեսանյութ)«Շիրակը հանուն հայրենիքի» շարժման երթը հասել է Կոտայք և միացել Բագրատ Սրբազանի առաջնորդած երթին (տեսանյութ)Բելառուսի իշխանությունների պահանջով Հայաստանում ձերբակալված Նովիկովը փախստականի կարգավիճակ է ստացելՇարժման մասնակիցները միասնական Տերունական աղոթք են բարձրացնում (տեսանյութ) ՀՀ ՄԻՊ-ի աշխատակազմը մայիսի 9-ին աշխատելու է արտակարգ ռեժիմովԲագրատ Սրբազանի առաջնորդած շարժումն Աբովյան կհասնի ժամը 20:00-ինԱՄՆ դեսպանը հանդիպել է խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչներինՓաշինյանը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին ջերմ ընդունելության համար (տեսանյութ)Մայիսի 11-ին Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը առանձին ժամերի փակ կլինի. քաղաքապետարանՎիրահայոց թեմը միանում է «Տավուշը՝ հանուն հայրենիքի» շարժմանըՀայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը․ ԱԳՆ Շիրակի թեմի հոգևորականների առաջնորդությամբ քաղաքացիներն ընդառաջ են քայլում Բագրատ Սրբազանի առաջնորդած երթին (տեսանյութ)ԵԱՏՄ-ն նախորդ տասնամյակում իրեն դրսևորեց որպես ինքնաբավ միավոր, ՀՆԱ-ն հասել է 2,5 տրիլիոն դոլարի. Պուտին (տեսանյութ)Մեծ թվով քաղաքացիներ հավաքվել են Աբովյանի մատույցներում՝ դիմավորելու Բագրատ Սրբազանին (տեսանյութ) Ձեր կողքին ենք․ Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ Արտաշես Քասախյանն աջակցություն է հայտնել Տավուշյան շարժմանը (տեսանյութ)«Հաղթանակ» կամրջի հարևանությամբ գործող ռեստորանային համալիրի մոտ հայտնաբերվել է տղամարդու մարմինՆիկոլ Փաշինյանը ժամանել է ԵԱՏՄ գագաթնաժողովին (տեսանյութ)Հուլիսի 1-ից ՀՀ քաղաքացիները քրեական պատասխանատվություն կկրեն «ուրիշին տհաճություն պատճառելու» համար. փաստաբանԱԱԾ պահեստազորի սպաների միությունը մասնակցելու է մայիսի 9-ին կայանալիք համազգային հանրահավաքինՌուսաստանը մտադի՞ր է միջուկային զենք կիրառել. Պենտագոնի հայտարարությունը Մեր հավատքի վրա է հարձակում եղել, ուժ ենք գտնելու, որ վերագտնենք մեզ և քայլենք հպարտ. Մելիքյան (տեսանյութ)Իրենց ամբողջ գոյությունն է հակապետական. պատասխանատո՞ւ են սպասում, դիմացդ կանգնած է. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Մեկ հարցի պատասխան չի տալիս՝ ո՞ր քարտեզներն է դրված իր կողմից վկայակոչվող Ալմաթիի հռչակագրում. Տիգրան ԱբրահամյանԲագրատ Սրբազանը Հանուն հայի ու Հայաստանի (տեսանյութ)Բացի մշակութային գործիչ լինելուց, հայ եմ, ունեմ մտահոգություններ. թառահար Միքայել ՈսկանյանԱդրբեջանն ու Բուլղարիան ռազմավարական գործընկերության ամրապնդման մասին հռչակագիր են ստորագրելԵրթին են միացել Արցախի թեմի հոգևորականները (տեսանյութ)Սրբազանը համբուրում է հայտնի արևելագետ Գուրգեն Մելիքյանի ձեռքն ու խոնարհվում (տեսանյութ)Հույս ունենք, որ համերաշխություն է լինելու. արցախցի (տեսանյութ)Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Սան Ֆրանցիսկոյի և հարակից շրջանների հայկական համայնքի ներկայացուցիչների հետՀույս ունեմ, որ սա վերջին շարժումը կլինի, կսկսենք հանգիստ ապրել մեր երկրում (տեսանյութ)Իմ հող ու ջրի, հայրենիքի համար եմ միացել Սրբազանին․ Գայա ԱրզումանյանԱրցախցիներին շանտաժ անողները ուզում են հաճոյանալ իշխանություններին, սա չի ազդի իրենց վրա (տեսանյութ)Covid-ի դեմ AstraZeneca-ի կիրառումը ողջ աշխարհում արգելվել էՄիջադեպ պարեկի մեքենայի հետ. պարեկը պարզաբանում է պահանջում, փաստաբանները փորձում են հասկանալ խնդիրը (տեսանյութ)Քայլերթի ժամանակ Գայա Արզումանյանը երգեց (տեսանյութ)Իշխանությունն ամեն ինչի ունակ է, մենք փաստաբաններով պատրաստ կլինենք, եթե մեր օգնության կարիքը լինի (տեսանյութ)Արմավիրի մարզում «BMW»-ն բախվել է երկաթե արգելապատնեշին և 20 մետր գլորվել ձորը
Ամենադիտված