Արցախում ապրելու և Արցախն ապրեցնելու ջատագով Մանե Թանդիլյանը կվերադառնա Հայաստան. ո՞ւմ ցուցակը կգլխավորի նա. 168.am
ПолитическиеԴեռևս 8 ամիս առաջ «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Մանե Թանդիլյանը հայտարարեց, որ տևական ժամանակ ունեցած առողջական խնդիրները անհամատեղելի են իր քաղաքական գործունեության հետ, և ստիպված է վայր դնել պատգամավորական մանդատը։
Նախորդ տարի նոյեմբերի 23-ին 168.am-ը գրել էր, որ ըստ իր ունեցած տեղեկությունների՝ Նիկոլ Փաշինյանը Թանդիլյանին առաջարկել է գործուղվել Արցախ՝ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար նշանակվելու նպատակով։ Եվ թեպետ նույն օրն իսկ Մանե Թանդիլյանը հերքել էր իրեն Արցախում նախարարի պաշտոն առաջարկելու մասին մեր հրապարակումը՝ այն համարելով ֆանտազիայի ժանրից, հետագայում լուրը հաստատվեց, և Թանդիլյանն այդ նշանակումը բացատրեց Արցախում եղած լրջագույն մարտահրավերներով ու հայտարարեց, որ տեղափոխվում է Արցախ՝ ապրելու և «ապրեցնելու Արցախը հայերեն»։
168.am-ի ունեցած տեղեկություններով, սակայն, առաջիկայում Թանդիլյանը վերադառնալու է Հայաստան՝ մասնակցելու արտահերթ խորհրդարանական ընտրություններին։
Թանդիլյանը, ինչպես նախորդ անգամ Արցախ գործուղվեց Փաշինյանի առաջարկով, այժմ ևս Հայաստան է գալիս՝ մասնակցելու արտահերթ ընտրություններին, բնականաբար, ընդդիմության ձայները մասնատելու նպատակով:
Փաշինյանի առաջարկով Թանդիլյանը գլխավորելու է «Առաքելություն» կուսակցության համամասնական ցուցակը, որը ներկայումս հանդիսանում է իշխող «Իմ Քայլը» դաշինքի անդամ։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: