«Տանք, պրծնենք», «թողեք, թող հանձնի», «սաղ տանք, խախանդ ապրենք». քաղաքացիները վաղ առավոտից սկսել են ակցիաները Եթե այստեղ տեղի ունենա «սահմանազատումը», ապա թշնամին ճանապարհից հեռու կլինի 20 մետր. Վարդան Ոսկանյան Թբիլիսիում բողոքի ցույցի ժամանակ մոբիլիզացվել են հատուկ ջոկատայիններ (տեսանյութ) Ալիևը Բլինքենին ասել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատումից բացի սկսվել է սահմանագծման գործընթացը ՀՅԴ ՀԵՄ անդամները այցելել են Կիրանց և իրենց աջակցությունը հայտնել Տավուշում ձևավորված շարժմանը (տեսանյութ) Մոտ ապագայում Ռուբեն Վարդանյանը ազատ է արձակվելու. Ադրբեջանի հարցերով փորձագետ Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար, բայց դուխներդ չգցեք, շարունակեք մեր արդար պայքարը. Վահագն Մախսուդյան Եթե մոտ 10 օրից շարժումը չբերվի քաղաքական դաշտ, նահանջ է սկսվելու. Վահե Դավթյան Խոշոր վթար՝ Կոտայքի մարզում. «Mercedes»-ը «Սևանի գաղութ»-ի մոտ մխրճվել է երկաթե արգելապատնեշների մեջ Թբիլիսիում վերսկսվել են «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի դեմ ցույցերը (տեսանյութ) 

ՊՆ-ի «մարտկոցիկ» Շիրակը շարունակում է խայտառակել ջավախահայերին

Հասարակություն

Պատերազմի մեկնարկից 24 օր անց՝ 2020 թ. հոկտեմբերի 21-ին, նիկոլական պատգամավոր Շիրակ Թորոսյանը ֆեյսբուքյան էջում ջավախքցիներին ուղղված կոչ հրապարակեց, որով հորդորում էր բոլորին՝ համախմբվել, կազմել ջավախքցիների կամավորական ջոկատ և զինվորագրվել հայրենիքի պաշտպանության սուրբ գործին: «Թշնամին պետք է զգա ջավախքցու բազկի ջախջախիչ ուժը». գրել էր նա կոչի մեջ՝ հերոսաբար հավելելով, թե ինքն արդեն մի քանի օր է, ինչ Արցախում է, և ցուցակագրումը կատարելու են գրասենյակի աշխատակիցները:

Միջանկյալ հիշեցնենք, որ, պատերազմի թեժ օրերին, երբ անգամ դպրոցական մանկահասակ երեխաներն էին փող հավաքում և օգնում ռազմաճակատին, Շիրակ Թորոսյանը, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ու շուրջ մեկ տասնյակ սորոսական ու այլ պատգամավորներ հոկտեմբերի 17-ին Արցախ էին գործուղվել՝ ներկայացուցչական ծախսերը, ճանապարհածախսը, օրապահիկը, ինչպես նաեւ գիշերավարձը «քերելով» պետական բյուջեից

Կոչից 9 օր անց՝ հոկտեմբերի 30-ին, երբ պատերազմի ավարտին և դավաճանական համաձայնագրին մնացել էին ընդամենը օրեր, հրապարակվեց ռեպորտաժ, որից պարզ է դառնում, որ  Շիրակ Թորոսյանն ու ընկերները զորավարժարանում դեռևս անցնում են մարտական պատրաստվածություն:

Թե ե՞րբ են ավարտվել զինավարժանքները, և զինադադարից քանի օր (միգուցե` ժամ) առաջ է Թորոսյանի ջոկատը մեկնել առաջնագիծ՝ Yerkir.am-ը փորձել էր պարզել պաշտպանության նախարարությունից՝ գրավոր հարցմամբ խնդրելով պարզաբանել, 2020 թ. Արցախյան 44-օրյա  պատերազմի ընթացքում առաջնագծի ո՞ր հատվածներում է մարտնչել ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանի գլխավորած կամավորական ջոկատը, քանի՞ հոգի են անդամակցել տվյալ ժամանակահատվածում նշված ջոկատին, բանակային ո՞ր ստորաբաժանման կազմում է ջոկատը մասնակցել մարտական գործողություններին, մարտական ի՞նչ առաջադրանքներ է կատարել ջոկատը, քանի՞ օր է տևել ջոկատի մասնակցությունը պատերազմին, քանի՞ վիրավոր, քանի՞ զոհ է տվել ջոկատը, պատերազմին մասնակցության համար ջոկատի անդամներից քանի՞սն են արժանացել պարգևների, ինչպիսի՞ պարգևներ են տրվել նրանց:

Մեր բազմաթիվ հարցադրումներին ՊՆ գլխավոր քարտուղարը պատասխանել է ընդամենը մի երկտողով. 

««Ջավախք» հայրենակցական միության անդամներից կազմավորվել է մարտկոց և կցվել համապատասխան զորամասինՆշված ստորաբաժանումը զոհեր և 

վիրավորներ չի ունեցելԻնչ վերաբերում է ստորաբաժանման անձնակազմի 

պարգևատրումներին՝ տեղեկացնում եմոր նման տեղեկատվություն չունենք»:

Նույնպիսի իներտ և «արարողակարգային» պատասխան, ինչպիսին էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջին և վերջին ջոկատի կամ, ինչպես պարզվեց ՊՆ-ի անհեթեթությունից, մարտկոցի պարագայում: Պարզ է՝ գործ ունենք հերթական ներկայացման և պաշտպանության նախարարության՝ պատերազմի ժամանակ կազմավորած հերթական անհեթեթության հետ:

Հիշեցնենք՝ կապիտուլյացիոն խայտառակ հայտարարությունից, Արցախի, Սյունիքի դիրքերի դավաճանաբար հանձնումից հետո Շիրակ Թորոսյանը ոչ միայն դուրս չեկավ թուրանական շահերը սպասարկող «Իմ քայլը» խմբակցությունից, այլև ամիսներ անց՝ ս.թ. ապրիլի 14-ին, Ազգային ժողովում հոտնկայս ծափահարեց հայրենիքի գլխավոր դավաճանին:

Այսօր՝ մայիսի 26-ին, պարզվեց նաև, որ Շիրակ Թորոսյանը ոչ միայն չի զղջացել Նիկոլին ծառայելու միջոցով հայրենիքի դեմ գործած իր արարքների համար, այլև հպարտորեն պատրաստվում է վերստին քայլել Հայոց պատմության մեծագույն դավաճանների հետ. նա զբաղեցնում է հայրենիքը կործանման տանող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի 26-րդ տեղը:

Այսպիսով, հանուն 30 արծաթի, Շիրակ Թորոսյանը շարունակում է խայտառակել ջավախահայությանը:

Վահե Սարգսյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Տանք, պրծնենք», «թողեք, թող հանձնի», «սաղ տանք, խախանդ ապրենք». քաղաքացիները վաղ առավոտից սկսել են ակցիաներըԵթե այստեղ տեղի ունենա «սահմանազատումը», ապա թշնամին ճանապարհից հեռու կլինի 20 մետր. Վարդան ՈսկանյանՍուրենավանում բախվել են մարդատար գնացքն ու «Mercedes»-ը․ պարեկները սահմանազատել են տարածքը «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը«Նապոլին» ու «Ռոման» 2-ական գոլ փոխանակեցին (տեսանյութ) Թբիլիսիում բողոքի ցույցի ժամանակ մոբիլիզացվել են հատուկ ջոկատայիններ (տեսանյութ) Ալիևը Բլինքենին ասել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատումից բացի սկսվել է սահմանագծման գործընթացը«Բարսան» կենտրոնացած է 2-րդ տեղը զբաղեցնելու վրա․ ՉավիՃապոնիայում ջերմային հարվածով երեք մարդ հոսպիտալացվել է«Այս նկարով ամեն տեղ կթողնեն»․ տեսանյութ՝ Պուտին-Ալիև հանդիպումից Նարեկ Մանասյանը` բռնցքամարտի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր ՀՅԴ ՀԵՄ անդամները այցելել են Կիրանց և իրենց աջակցությունը հայտնել Տավուշում ձևավորված շարժմանը (տեսանյութ) Եվրոպացիները չեն մեռնի Դոնբասի համար․ ԲորելՄեքսիկայում ավտոբուսի շրջվելու հետևանքով նախնական տվյալներով 14 մարդ է զոհվելԱրթուր Դավթյանի արծաթե մրցելույթը ԵԱ-ում (տեսանյութ)Լույս չի լինիՄոտ ապագայում Ռուբեն Վարդանյանը ազատ է արձակվելու. Ադրբեջանի հարցերով փորձագետ Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար, բայց դուխներդ չգցեք, շարունակեք մեր արդար պայքարը. Վահագն ՄախսուդյանԵթե մոտ 10 օրից շարժումը չբերվի քաղաքական դաշտ, նահանջ է սկսվելու. Վահե ԴավթյանԽոշոր վթար՝ Կոտայքի մարզում. «Mercedes»-ը «Սևանի գաղութ»-ի մոտ մխրճվել է երկաթե արգելապատնեշների մեջ Համախմբվիր, հայ ժողովուրդ, քո զորությունը միասնականության մեջ է, մեզ միավորողը Հայաստանն է. Արամ Ա (տեսանյութ) Թբիլիսիում վերսկսվել են «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի դեմ ցույցերը (տեսանյութ)Հենց հիմա Տավուշի դարպասներին իրականացվում են ականազերծման աշխատանքներ. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է «Հովնանյան» վարժարանի սաներինԵվրամիության հետ Հայաստանի ավելի սերտ հարաբերությունների հաստատումը սպառնալիք չէ Մոսկվայի համար. Տիգրան ԲալայանԱրցախի մեծ եռագույնը Հրապարակում. «Տանան հեռու խոխեք» նախաձեռնության ակցիան՝ ի աջակցություն ՏավուշիՀԻՄԱ․ Երևան-Դիլիջան մայրուղին մեկ ժամով փակ է (տեսանյութ) Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. Ռուբեն Մելիքյան Հաջորդը լինելու է Կողբից Սոթք ընկած հատվածը. Դավիթ ՋամալյանԵթե պետությունը ինչ-որ երգչի աջակցել է, թող ինքն էլ հարկ վճարի. երգչուհի Նանա (տեսանյութ) «Սա է Ալիևի և Նիկոլի նպատակը»Անկարա-Երևան հարաբերություններ այլևս չկան. Ադրբեջանն այժմ սեղանի շուրջ է՝ որպես երրորդ կողմ. թուրք լրագրողՀետաքրքրվել եմ, մրցավարների մասով խնդիր չկար, թափանցիկ էր. Փաշինյան (տեսանյութ) Փաշինյանը Բլինքենի հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը«Դուք Ղեւոնդ Երիցեան ոգով նոր Աւարայր էք մղում հայրենիքի համար»․ Սեպուհ Սրբազանը՝ Բագրատ Սրբազանին Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)Բարեղամ Հարությունյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն (տեսանյութ) «Դավաճանը հանձնում է Հայաստանը»․ ակցիա՝ Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ (տեսանյութ) Հայտնի է դարձել, թե ԱՄՆ նախագահի թեկնածուներից ով ավելի շատ աջակցություն ունի. CNN Արդարադատության հետևից չէինք եկել, եկել էինք փրկագին առաջարկելու․ բանակցությունները չստացվեցին․ փաստաբան (տեսանյութ)Սիրիայի զինված ուժերը երեք շրջաններում ոչնչացրել են ահաբեկիչների զրահամեքենաները Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին (տեսանյութ) «Եթե ինչ, շորս թափանցիկ չէ». Լիլիթ Հովհաննիսյանը մեկնաբանել է իր կերպարներից մեկը (լուսանկարներ)Բրիտանացի պատգամավորները կարող են հեռացնել Սունակին․ Financial Times «Վարչապետի գավաթ»-ն ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան Սրբազանն ասաց ամեն ինչ. Արման ՀովհաննիսյանԻտալիան հայտարարել է, որ երկիրը կարող է գայատևել առանց ռուսական գազի Հռոմի պապը կոչ է արել երիտասարդներին հրաժարվել հեռախոսներից «Փյունիկը» ոչ մի հնարավորություն չտվեց «Ուրարտուին»՝ 5:0 (տեսանյութ)Լրագրողներին քաշքշող ոստիկանը Նաջարյան Արմենն է
Ամենադիտված