Ֆեդերերը չի շարունակի պայքարը Ռոլան Գարոսում
СпортՇվեյցարացի թենիսիստ Ռոջեր ֆեդերերը չի շարունակի պայքարը Ֆրանսիայի բաց առաջնությունում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ֆեդերերն անձամբ հայտարարել է մրցաշարը լքելու մասին և առանձնացրել, որ դեռևս չի հասցրել վերջնականապես վերականգնվել նախորդ տարի ստացած վնասվածքից: 39-ամյա Ֆեդերերը դուրս էր եկել Ռոլան Գարոսի 4-րդ շրջան:
Գրունտային ծածկույթի վրա անցկացվող Ֆրանսիայի բաց առաջնության մեկնարկը տրվել է 1891 թվականին: Այս տարի մրցաշարն անցկացվում է արդեն 125-րդ անգամ: Հոբելյանական մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 34 միլիոն եվրո: Տղամարդկանց մենախաղում գործող չեմպիոնը իսպանացի Ռաֆայել Նադալն է, ով ռեկորդային` 13 անգամ հաղթել է Ֆրանսիայի բաց առաջնությունում: Կանանց պայքարում գործող չեմպիոնը Իգա Սվյոտեկն է: «Ռոլան Գարոսը» կեզրափակվի հունիսի 13-ին: