Բարդերը Եռաբլուրում
Գիտություն և ՄշակույթԱյսօր Եռաբլուրում կայացավ հայ բարդ-երգիչների համերգը. նրանք եկել էին այդ կերպ իրենց սրտի խոնարհումն արտահայտելու այն մարդկանց հիշատակին, ովքեր իրենց կյանքը չխնայեցին մեր ներկայի ու ապագայի համար:
Համերգի մասնակիցները մի նպատակ էին հետապնդում` ևս մեկ անգամ հարգանքի տուրք մատուցել զոհված ազատամարտիկների հիշատակին:
Այնտեղ էր նաև «Դուշման Վարդանի» մայրը, ով իր խոսքում նշեց. «Մեր որդիները հաղթել և օտարի ոտքի տակ տնքացող մի փոքրիկ հողը տուն են բերել այն զվարթ մանուկների համար, ովքեր խաղում են այստեղ: Փառք ու պատիվ մեր եռաբլուրներին, փառք ու պատիվ մեր զինվորներին, ովքեր այս պահին սահմանն են պաշտպանում, փառք ու պատիվ ղարաբաղյան ժողովրդին, որը դիմակայել է թշնամուն, և փառք ու պատիվ հերոս ծնող մայրերին: Գանձ ու գահ եք ինձ համար»:
Իրենց հոգեթով կատարումներով հանդես եկան Վախթանգ Հարությունյանը, Ռուբեն Հախվերդյանը, Դավիթ Ամալյանը, Արմինե Հայրապետյանը և այլք: