Պետությունը ասում է՝ չգիտենք՝ ինչ կարող ենք անել, բայց դուք էլ բան մի արեք, նորմա՞լ է. ռազմագերու հարազատ
ОбществоԲոլոր դեսպանատները գնացել ենք, դեսպանների հետ հանդիպել ենք, խնդրել ենք, որ բարձրացնեն մեր ռազմագերիների դատավարության հարցը, բայց հիմա ունենք այն, ինչ ունենք: Այս մասին այսօր՝ հունիսի 24-ին, լրագրողների հետ զրույցում ասաց հայ ռազմագերու հարազատը, որը երեկվանից կառավարության շենքի դիմաց նստացույց է իրականացնում:
«Այն, ինչ հիմա կատարվում է Բաքվի բանտում, դրանից վատ ի՞նչ կարող է լինել: Գնացե՛ք, հարցրե՛ք, գերությունից վերադարձածներին՝ ինչպե՞ս են իրենց վերաբերվել գերության ժամանակ, լա՞վ են իրենց զգացել»,- ասաց ռազմագերու հարազատը:
Հիշեցնենք, որ երեկ հայ ռազմագերիների հարազատները հանդիպում են ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ, սակայն դրանից հետո էլ շարունակում են նստացույց իրականացնել, քանի որ հանդիպումը այդքան էլ չի գոհացրել ռազմագերիների հարազատներին: