ՀԱՊԿ-ում արձագանքել են կազմակերպության ֆինանսավորումը դադարեցնելու Հայաստանի որոշմանը Պետք է գնանք Գանձասար, երբ էլ որ լինի, այսօր այն գերեվարված է, պետք է տանք դրա պատասխանը. Սրբազան (տեսանյութ) ՌԴ դիվանագետները և Ռուսական տան ներկայացուցիչը հարգել են Քաջարանում խորհրդային օդաչուների հիշատակը Արզնիում քաղաքացիները դիմավորում են դեպի Երևան երթի մասնակիցներին և միանում նրանց (տեսանյութ) «Շիրակը հանուն հայրենիքի» շարժման երթը հասել է Կոտայք և միացել Բագրատ Սրբազանի առաջնորդած երթին (տեսանյութ) Շարժման մասնակիցները միասնական Տերունական աղոթք են բարձրացնում (տեսանյութ) Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումն Աբովյան կհասնի ժամը 20:00-ին ԱՄՆ դեսպանը հանդիպել է խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչներին Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին ջերմ ընդունելության համար (տեսանյութ) Վիրահայոց թեմը միանում է «Տավուշը՝ հանուն հայրենիքի» շարժմանը 

Սյունիքի համայնքապետները չեն որոշելու մեր պետական քաղաքականությունը․ Արմեն Խաչատրյան

Հարցազրույցներ

«Հրապարակ» օրաթերթը գրել է․«Հարցազրույց իմքայլական սյունեցի պատգամավոր, ԱԺ պաշտպանության հանձնաժողովի անդամ Արմեն Խաչատրյանի հետ

- Իշխանությունն իրագործում է ընդդիմության նկատմամբ խոստացած քաղաքական վենդետան․ մի քանի շաբաթ է՝ Սյունիքի համայնքապետներին հերթով կալանավորում են, ԱԱԾ-ն, բոլոր իրավապահ մարմինները զբաղված են նրանցով ու Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատով, մինչդեռ սահմաններին ամենաթողություն է, կրկին զինվորներ են անհետացել Սև լճի հատվածում, ադրբեջանական կողմը կրակում է, մարդ է սպանում Երասխի սահմանին: Իշխանությանն ավելի շատ մտահոգում են քաղաքական հաշվեհարդարնե՞րը, թե՞ անվտանգային հարցերը:

- Բայց ի՞նչ կապ ունի սահմանին կատարվողը հանցագործության դեպքերի հետ: Այսինքն՝ եթե սահմանին միջադեպ է լինում, ուրեմն հանցագործություններին չպիտի՞ արձագանքի իրավապահ մարմինը:

- Տպավորություն է, որ իշխանությունը մոռացել է սահմանային խնդիրները, որովհետև այլ կարևոր հարցեր ունի:

- Սահմանները բավական անվտանգ են այս պահին, միևնույն ժամանակ, այսպիսի սահմանային կառուցվածքի դեպքում հնարավոր է սահմանային դեպքեր լինեն, եղանակային պայմաններով պայմանավորված՝ հնարավոր է սահմանային անցումներ կատարվեն։ Այսպիսի դեպքեր կլինեն, մինչև սահմանները կահավորվեն անվտանգային մեխանիզմներով: Բայց սա ի՞նչ կապ ունի հանցագործությունների հետ:

- Իշխանությունը հանցավոր անգործություն է դրսևորում, որի արդյունքում մենք զոհեր ու գերիներ ենք ունենում, գուցե ԱԱԾ-ն սահմանային պաշտպանության գործի համա՞ր կիրառվի, այլ ոչ թե Քաջարանի կոմբինատի վրա գրոհի:

- Բոլոր ուղղություններով պետությունն իր դերակատարումն ունի և իրականացնում է, սահմանները պետք է անվտանգ լինեն, հանցագործությունների դեմ էլ պայքարեն:

- Փաստացի, առաջին ուղղությամբ քայլեր չեք անում, դրա համար էլ ունենք այս վիճակը:

- Ի՞նչ վիճակ է: Այո, սահմանային միջադեպեր էլի են լինելու, միշտ են լինելու, քանի դեռ մեր հարևանն Ադրբեջանն է:

- Հինգ տարի առաջ էլ մեր հարևանն Ադրբեջանն էր, բայց Սև լճի տարածքում ադրբեջանցիները տանտիրոջ իրավունքով նստած չէին, Սյունիքից մարդիկ չէին անհետանում, չէին զոհվում:

- Միշտ էլ եղել է, միշտ էլ զոհեր ենք ունեցել սահմանային միջադեպերի հետևանքով՝ 90-ականներից սկսած:

- 90-ականներին Սև լճի տարածքում ադրբեջանցինե՞ր էին նստած, ու Սյունիքում էլ կահավորված սահման չկա՞ր:

- Դուք ուզում եք ասել՝ միջադեպեր չեն եղել: Մտել էլ են մեր տարածք, դուրս էլ են եկել, հաղթել էլ ենք, գրավել էլ ենք, հազար բան է եղել:

- Պատերազմից 8-9 ամիս անց ի՞նչն է խանգարում կահավորել սահմանները, որ խուսափենք նման միջադեպերից, Փաշինյանը մի քանի ամիս առաջ դեռևս հայտարարում էր, թե կահավորում ենք, պարզապես դա որոշ հայերի ու ադրբեջանցիների համար տեսանելի չէ:

- Այո, կահավորում ենք, բայց սահմանը երկար տարածք է, ու ցանկացած մարդ կարող է եղանակային պայմաններից ելնելով՝ շեղվի ու մոլորվի դեպի հակառակորդի կողմը:

- Դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացը ե՞ւս մտնում է Ձեր ասած սահմանների հարցը կարգավորելու մեջ, և դա մո՞տ, թե՞ հեռու ապագայի հարց է:

- Ինձ թվում է, որ դա պետք է սկսել այն ժամանակ, երբ Ադրբեջանի զինված ուժերը լքեն բոլոր այն ՀՀ տարածքները, որտեղ չպետք է հայտնվեին: Իմ կարծիքով՝ առաջին պայմանը սա պետք է լինի:

- Իրենք երկու ամիս է՝ ապացուցում են, որ չունեն նման մտադրություն, մենք էլ, ինչպես Փաշինյանն ասաց, Սև լճի 30 տոկոսի համար չենք պատերազմելու:

- Շատ փակագծեր չեմ ուզում բացել, բայց բանակցություններ կան, առաջխաղացում կա:

- Այսինքն՝ նահանջ կա՞ լճի տարածքից:

- Մի շարք վայրերում, այո, նահանջել են, շատ բաներ չեմ ուզում ասել, որովհետև Ադրբեջանի կողմից հնարավոր է անցանկալի զարգացումներ լինեն:

- Բայց Ալիևի հոխորտանքներից հակառակ տպավորությունն է, նրանք պատրաստվում են ոչ միայն Զանգեզուր, այլև Սևան, Երևան մտնել:

- Այդ հոխորտանքները, թե Հայաստանը չի պատրաստվում խաղաղության պայմանագիր կնքել, հենց պայմանավորված են այն հանգամանքով, որ Հայաստանը նախապայմաններ ունի՝ եթե մինչև վերջին զինվորը դուրս չգա այդ տարածքից, մեր սահմանների անվտանգությունը երաշխավորված չլինի, հետագա գործողությունների մասին խոսելն ավելորդ է:

- Եթե այսօր լքեն Սև լճի տարածքը, Գեղարքունիքի սահմանային հատվածը, Հայաստանը խաղաղության պայմանագի՞ր կստորագրի:

- Ոչ, այդ պայմանագիրը հեշտ գործընթաց չէ, դա սահմանների ճշգրտում է, գծում:

- Այսինքն՝ գործընթացի մեկնարկը կարող ենք տալ:

- Հնարավոր է: Բայց չմոռանանք, որ մենք ունենք գերիներ, և սա էլ է պայմաններից մեկը:

- Իսկ Արցախի կարգավիճա՞կը։ Սահմանների ճանաչումն ավտոմատ հանգեցնելու է նրան, որ Արցախը ճանաչելու եք Ադրբեջանի կազմում:

- Արցախը չի կարող մնալ որևէ մեկի կազմում, ճանաչումը ժամանակի հարց է, ես չեմ կարող քաղաքական և դիվանագիտական պրոցեսների մասին խոսել՝ սկզբում կճանաչեն, նոր հետո, թե՝ հերթականությունը կփոխվի, բայց միայն այդ բանաձևով պետք է առաջնորդվենք՝ անկախություն հանուն փրկության, սա ժամանակի հարց է և չի քննարկվում:

- Վերադառնալով Սյունիքի համայնքապետների ձերբակալություններին՝ իրավական գործընթացը ցույց է տալիս, որ այս մարդկանց օդից մեղադրանքներ են առաջադրվել, թեև ձեր բոլոր մարզպետներին, համայնքապետներին կարելի է մեղադրել, ու հենց այդ պատճառով կան կասկածներ, որ Սյունիքի օտարումից առաջ չեզոքացնում եք անհնազանդներին, գլխատում մարզը:

- Աբսուրդ կասկածներ, իշխանությունները միջանցք տրամադրելու օրակարգ չունեն, միգուցե ճանապարհ տրամադրվի՝ այնպես, ինչպես այլ բոլոր օտարերկրացիներին, ինչպես, օրինակ, իրանցիներն են օգտվում մեր ճանապարհներից, բայց մեր դեպքում կլինի պայման, որ մենք էլ իրենց ճանապարհներից կարողանանք օգտվել:

Ինչ վերաբերում է համայնքապետներին, Սյունիքի գլուխը համայնքապետները չեն, և նրանք չեն որոշելու այս պետական քաղաքականությունը, որ մի հատ էլ իրենցից ազատվեն ու հարց լուծեն: Սյունիքն ունի բնակչություն, որն իր կարծիքը հայտնել է հունիսի 20-ին»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ՀԱՊԿ-ում արձագանքել են կազմակերպության ֆինանսավորումը դադարեցնելու Հայաստանի որոշմանըՄիացել ենք Բագրատ Սրբազանին, խաղաղության, աղոթքի, հաշտության կոչով ենք երթին եկել. հոգևորական (տեսանյութ)Պետք է գնանք Գանձասար, երբ էլ որ լինի, այսօր այն գերեվարված է, պետք է տանք դրա պատասխանը. Սրբազան (տեսանյութ) ՌԴ դիվանագետները և Ռուսական տան ներկայացուցիչը հարգել են Քաջարանում խորհրդային օդաչուների հիշատակը Արզնիում քաղաքացիները դիմավորում են դեպի Երևան երթի մասնակիցներին և միանում նրանց (տեսանյութ)«Շիրակը հանուն հայրենիքի» շարժման երթը հասել է Կոտայք և միացել Բագրատ Սրբազանի առաջնորդած երթին (տեսանյութ)Բելառուսի իշխանությունների պահանջով Հայաստանում ձերբակալված Նովիկովը փախստականի կարգավիճակ է ստացելՇարժման մասնակիցները միասնական Տերունական աղոթք են բարձրացնում (տեսանյութ) ՀՀ ՄԻՊ-ի աշխատակազմը մայիսի 9-ին աշխատելու է արտակարգ ռեժիմովԲագրատ Սրբազանի առաջնորդած շարժումն Աբովյան կհասնի ժամը 20:00-ինԱՄՆ դեսպանը հանդիպել է խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչներինՓաշինյանը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին ջերմ ընդունելության համար (տեսանյութ)Մայիսի 11-ին Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը առանձին ժամերի փակ կլինի. քաղաքապետարանՎիրահայոց թեմը միանում է «Տավուշը՝ հանուն հայրենիքի» շարժմանըՀայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը․ ԱԳՆ Շիրակի թեմի հոգևորականների առաջնորդությամբ քաղաքացիներն ընդառաջ են քայլում Բագրատ Սրբազանի առաջնորդած երթին (տեսանյութ)ԵԱՏՄ-ն նախորդ տասնամյակում իրեն դրսևորեց որպես ինքնաբավ միավոր, ՀՆԱ-ն հասել է 2,5 տրիլիոն դոլարի. Պուտին (տեսանյութ)Մեծ թվով քաղաքացիներ հավաքվել են Աբովյանի մատույցներում՝ դիմավորելու Բագրատ Սրբազանին (տեսանյութ) Ձեր կողքին ենք․ Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ Արտաշես Քասախյանն աջակցություն է հայտնել Տավուշյան շարժմանը (տեսանյութ)«Հաղթանակ» կամրջի հարևանությամբ գործող ռեստորանային համալիրի մոտ հայտնաբերվել է տղամարդու մարմինՓաշինյանը և Պուտինը մասնակցում են ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին․ ուղիղՆիկոլ Փաշինյանը ժամանել է ԵԱՏՄ գագաթնաժողովին (տեսանյութ)Հուլիսի 1-ից ՀՀ քաղաքացիները քրեական պատասխանատվություն կկրեն «ուրիշին տհաճություն պատճառելու» համար. փաստաբանԱԱԾ պահեստազորի սպաների միությունը մասնակցելու է մայիսի 9-ին կայանալիք համազգային հանրահավաքինՌուսաստանը մտադի՞ր է միջուկային զենք կիրառել. Պենտագոնի հայտարարությունը Մեր հավատքի վրա է հարձակում եղել, ուժ ենք գտնելու, որ վերագտնենք մեզ և քայլենք հպարտ. Մելիքյան (տեսանյութ)Իրենց ամբողջ գոյությունն է հակապետական. պատասխանատո՞ւ են սպասում, դիմացդ կանգնած է. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Մեկ հարցի պատասխան չի տալիս՝ ո՞ր քարտեզներն է դրված իր կողմից վկայակոչվող Ալմաթիի հռչակագրում. Տիգրան ԱբրահամյանԲագրատ Սրբազանը Հանուն հայի ու Հայաստանի (տեսանյութ)Բացի մշակութային գործիչ լինելուց, հայ եմ, ունեմ մտահոգություններ. թառահար Միքայել ՈսկանյանԱդրբեջանն ու Բուլղարիան ռազմավարական գործընկերության ամրապնդման մասին հռչակագիր են ստորագրելԵրթին են միացել Արցախի թեմի հոգևորականները (տեսանյութ)Սրբազանը համբուրում է հայտնի արևելագետ Գուրգեն Մելիքյանի ձեռքն ու խոնարհվում (տեսանյութ)Հույս ունենք, որ համերաշխություն է լինելու. արցախցի (տեսանյութ)Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Սան Ֆրանցիսկոյի և հարակից շրջանների հայկական համայնքի ներկայացուցիչների հետՀույս ունեմ, որ սա վերջին շարժումը կլինի, կսկսենք հանգիստ ապրել մեր երկրում (տեսանյութ)Իմ հող ու ջրի, հայրենիքի համար եմ միացել Սրբազանին․ Գայա ԱրզումանյանԱրցախցիներին շանտաժ անողները ուզում են հաճոյանալ իշխանություններին, սա չի ազդի իրենց վրա (տեսանյութ)Covid-ի դեմ AstraZeneca-ի կիրառումը ողջ աշխարհում արգելվել էՄիջադեպ պարեկի մեքենայի հետ. պարեկը պարզաբանում է պահանջում, փաստաբանները փորձում են հասկանալ խնդիրը (տեսանյութ)Քայլերթի ժամանակ Գայա Արզումանյանը երգեց (տեսանյութ)Իշխանությունն ամեն ինչի ունակ է, մենք փաստաբաններով պատրաստ կլինենք, եթե մեր օգնության կարիքը լինի (տեսանյութ)Արմավիրի մարզում «BMW»-ն բախվել է երկաթե արգելապատնեշին և 20 մետր գլորվել ձորը5 իրավապաշտպաններով միացել ենք Շարժմանը, որ ցույց տանք, որ միայն կաբինետում չենք աշխատելու, կքայլենքՄեր վերջնանպատակը էս չարիքներից ազատվելն է, սրանից մաքուր ու ճիշտ առիթ չի լինելու. դերասանՈր իշխանություն չկա, ի՞նչ պարզաբանեմ. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Մեր հասակակիցները հենց սահմանին են դպրոց գնալու, եկել ենք, որ աջակցենք, կոչ ենք անում բոլորին, որ գաԻնչքան ապրեմ, մինչև վերջին շունչս հավատալու եմ, որ գնալու եմ Արցախ. Գայա ԱրզումանյանԲրազիլիայում ջրհեղեղների զոհերի թիվը հասել է 95-ի (լուսանկարներ)Բոլորդ տեսել եք չէ՞ նշանավոր «Իշխանություն» ֆիլմը. դերասանական կազմը միացավ Սրբազանի Շարժմանը (տեսանյութ)
Ամենադիտված