Մենք հաջորդ պատերազմին նման կեղծ թիրախներ անգամ միլիոն հատ ունենանք արդեն պարտված կլինենք նորից. Արծրուն Հովհաննիսյան
ԲլոգոսֆերաՀՀ ՊՆ մամուլի նախկին խոսնակ, պահեստազորի գնդապետ Արծրուն Հովհաննիսյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.
«Տեսանյությում խոսվում է հենց այս կեղծ թիրախների մասին, որոնք թվով մեկ տասնյակից քիչ պակաս հասցվեցին առաջնագիծ։ Թշնամին այս թիրախներից յուրաքանչյուրին խոցել է մի քանի անգամ»։
Ավելի ուշ նա հավելել է.
«Ես հասկանում եմ ձեր մտահոգությունը բայց սա արդեն իր խնդիրը լուծած ու անցած բան է, սրանցից ամեն մեկը իր վրա վերցրել է հակառակորդի համապատասխան քանակի խոցման միջոց, նման բաներ մեր միտքը շատ է ծնել, բայց հավատացեք եթե մենք հաջորդ պատերազմին նման կեղծ թիրախներ անգամ միլիոն հատ ունենանք արդեն պարտված կլինենք նորից, հիմա քողարկման լրիվ այլ մակարդակի մասին է պետք մտածել։ Անցած պատերազմին չեն պատրաստվում, մենք մի անգամ այդ սխալը արդեն արել ենք։ Հիմա պետք է մեծապես մտածել ակտիվ քողարկման համակարգերի մասին, դրանց ես վաղուց անդրադարձել եմ հոդվածով ու գրքիս մի հատվածով»։