Իսրայելում հակակառավարական բողոքի ցույցեր են տեղի ունեցել Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը Ի՞նչ է ուզում ԱԺԲ-ն. Փաշինյանի ամերիկյան տերերը դժգո՞հ են նրանից. «Հրապարակ» ՌԴ–ն հավատարիմ է այլ պետությունների գործերին չմիջամտելու քաղաքականությանը․ Շոյգու «Ոտքի՛ քանի չի հանձնել» գրությամբ պաստառներ՝ Հայաստանի մարզերում (լուսանկարներ) Չլինի 102-րդ ռազմաբազան Հայաստանում, վաղն այստեղ լինելու են թուրքական զորամիավորումներ. Վահե Դավթյան (տեսանյութ) ՌԴ Պետդումայում առաջարկել են Ռուսաստանից միգրանտների արտաքսման նոր ռեժիմ սահմանել Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին Համազգային համախմբում՝ նաև սպորտի միջոցով. Գագիկ Ծառուկյանը պարգևատրել է բազկամարտի չեմպիոններին (տեսանյութ) Մահացել է երգիչ Սահակ Սահակյանը 

Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի գործով նախաքննությունը շարունակվում է

Իրավունք

 Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի գործով նախաքննությունը շարունակվում է: Նրան մեղադրանք է առաջադրվել, և նա հարցաքննվել է: Տեղեկությունը լրագրողների հետ զրույցում հայտնեց Շիրակի մարզի դատախազի տեղակալ Հովհաննես Պողոսյանը:

 Գործով փաստաթղթերի կեղծման ու կեղծված փաստաթղթերի գրանցման ընթացքում կատարված հանցավոր արարքների բոլոր հանգամանքները նախաքննության ընթացքում մանրակրկիտ ստուգվում են: «Եթե ի հայտ գան կոնկրետ անձանց կողմից հանցակցության փաստական տվյալներ, նշված անձանց արարքներին ևս կտրվի համապատասխան քրեաիրավական գնահատական»,- նշեց Հովհաննես Պողոսյանը՝ տեղեկացնելով, որ դատարանի կողմից ապօրինի օտարված գույքի փաստը վերջնականապես հաստատվելուց հետո այդ գույքի սեփականությունը կարող է վիճարկվել քաղաքացիական դատարանում և վերադարձվել համայնքին: «Խոսքը Գյումրի քաղաքի տարածքում գտնվող մի քանի հողամասերի օտարման գործընթացների հետ է կապված, որի ընթացքում թույլ են տրվել ՀՀ օրենսդրության խախտումներ, և տվյալ հողամասերն օտարվել են տարբեր սուբյեկտների՝  Վ. Ղուկասյանի հետ բարեկամական-հարազատական կապերի մեջ գտնվող անձանց, այդ թվում նաև ինքն իրեն: Ղուկասյանը, հանդիսանալով աճուրդային հանձնաժողովի նախագահ, հողամասերը վարձակալության է տրամադրել  իրեն ու եղբորը հավասար բաժնեմասերով պատկանող «ԱՄԲԵՐՏԴ» ՍՊԸ-ին, այնուհետև վաճառքի միջոցով օտարել է, կամ լինելով հանձնաժողովի նախագահ և չունենալով իրավունք, տարածքն օտարել է իրեն »,- նշեց դատախազը:

Վարդան Ղուկասյանի նկատմամբ այս պահին որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին, սակայն նախաքննության ընթացքում տարբեր հանգամանքներ ի հայտ գալու դեպքում, խափանման միջոցը կարող է փոխվել:

Դատախազի տեղակալը հիշեցրեց, որ հիշյալ քրեական գործը հարուցվել էր դեռ 2019թ. վերջին: Բայց քննչական ու դատավարական գործողությունների ծավալուն ու բազմադրվագ լինելու պատճառով մեղադրանքը Ղուկասյանին հարուցվել է միայն 1.5 տարի անց:

Օգոստոսի 11-ին Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (9 դրվագ), 308-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) 1-ին մասով (10 դրվագ) և 314-րդ հոդվածի (պաշտոնեական կեղծիքը) 1-ին մասով (19 դրվագ):

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Ըստ մեղադրանքի` Վարդան Ղուկասյանը Գյումրու համայնքապետարանի մի քանի պաշտոնատար անձանց օժանդակությամբ պաշտոնեական փաստաթղթեր, տեղեկանքներ, աճուրդային հանձնաժողովի արձանագրություններ է կեղծել, համայնքային հողամասերի օտարման աճուրդներին ու մրցույթներին անձամբ մասնակցել ու հաղթող ճանաչվել, ինչը օրենքով անթույլատրելի է։

ՀՔԾ հաղորդագրության համաձայն` Ղուկասյանը 2001-2011 թվականների ընթացքում ուղղակի վաճառքով կամ աճուրդով օտարել է ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված՝ քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով փոխանցելն արգելված պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող բազմաթիվ հողատարածքներ: Մասնավորապես՝ Գյումրու քաղաքային զբոսայգու առանձին տարածքներ, Ֆուրմանով, Ռուսթավելի, Սայաթ-Նովա, Գարեգին Նժդեհ փողոցների, Մարմաշենի խճուղու հարևանությամբ գտնվող հողամասեր, Մարմաշենի խճ., Տիգրան Մեծ, 31 հասցեի, Տ. Ճարտարապետ փող. մի քանի հողամասեր, նախկին զինվորական սովխոզի տարածքի մի քանի հողամասեր, Մուշ 2 թաղ. 11/11 հողամասը, «Գյումրու տեքստիլ» ԲԲԸ-ին պատկանող հողամասի մի հատվածը, Գյումրու Աբովյան, 262 հասցեում գտնվող պատմամշակութային արժեք ունեցող շինությունը։

Այդ հանցավոր արարքների հետևանքով պետության և համայնքի շահերին պատճառվել է էական վնաս՝ որոշ դեպքերում անզգուշությամբ առաջացնելով նաև ծանր հետևանքներ:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
60-ամյա կինը հաղթել է «Միսս Բուենոս Այրես 2024» մրցույթում (լուսանկարներ)Նիկոլ Փաշինյանին ու Աննա Հակոբյանին նկարահանել են Սևանում գտնվող սրճարանում (տեսանյութ)Ինչպես են ոստիկանները փակում ակցիայի մասնակիցների ճանապարհը (տեսանյութ)Իսրայելում հակակառավարական բողոքի ցույցեր են տեղի ունեցել Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը Ի՞նչ է ուզում ԱԺԲ-ն. Փաշինյանի ամերիկյան տերերը դժգո՞հ են նրանից. «Հրապարակ»Այսօրվա դրությամբ ես ելք չեմ տեսնում, բացի Փաշինյանի հանկարծամահ լինելուց․ Արմինե Ադիբեկյան (տեսանյութ)ՌԴ–ն հավատարիմ է այլ պետությունների գործերին չմիջամտելու քաղաքականությանը․ ՇոյգուՀրաձգություն՝ Թուրքիայում․ սպանվել է երկու ոստիկան, կա ութ վիրավոր«Ոտքի՛ քանի չի հանձնել» գրությամբ պաստառներ՝ Հայաստանի մարզերում (լուսանկարներ)Չլինի 102-րդ ռազմաբազան Հայաստանում, վաղն այստեղ լինելու են թուրքական զորամիավորումներ. Վահե Դավթյան (տեսանյութ)ՌԴ Պետդումայում առաջարկել են Ռուսաստանից միգրանտների արտաքսման նոր ռեժիմ սահմանելՓաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին Այսօր Արթուր Վանեցյանի որդու հարսանիքն էՀամազգային համախմբում՝ նաև սպորտի միջոցով. Գագիկ Ծառուկյանը պարգևատրել է բազկամարտի չեմպիոններին (տեսանյութ) Սրբազանն ասաց ամեն ինչ․ Արման Հովհաննիսյան Մահացել է երգիչ Սահակ Սահակյանը Աջակցում ենք Տավուշում սկսված համակայկական պայքարին․ Կոնսերվատորիայի Միասնական շարժումՍյունիքում ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է․ ՆԳՆ ՓԾ–ն տեսանյութ է հրապարակել դեպքի վայրից«Կոչ արթնության»․ բողոքի և իրազեկման ակցիա՝ Գյումրիում (լուսանկարներ)Զելենսկու ճակատագիրը միանշանակ կանխորոշված ​​է․ ՊեսկովԵկեղեցին ճիշտ այնտեղ է, որտեղ պետք է լինի` իր ժողովրդի կողքին. Արմեն Աշոտյան Չինաստանը մեծ թվով ռազմական ինքնաթիռներ է ուղարկել Թայվանի ափերԼոռիում ոստիկանները հրելով գետնին են գցել լրագրող Անի Ներկարարյանին, որը ոտքի շրջանում վնասվածք է ստացել․ ՀԺՄ Երիտասարդները սահմանային սյուների մակետներ են տեղադրել Երևանի փողոցներում (լուսանկարներ)Ռայան Գոսլինգը երկրպագուներին զարմացրել է իր փոփոխված դեմքովՏաջիկստանի ԱԳՆ–ն քաղաքացիներին խորհուրդ է տվել չմեկնել ՌուսաստանՈստիկանությունը հանձն է առել քաղաքական իշխանության հակապետական գործունեության ակտիվ սատարողի դեր․ ԱբրահամյանԿաթողիկոսն ընդունել է «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ի անդամներինՍյունիքում ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի և տուժածների թիվն աճել էՃանապարհը փակած ցուցարարները դանակով ծակել են ավտոմեքենայի անվադողը. ՔԿ Բերման ենթարկելով իմ տղային՝ փորձում են ինձ լռեցնել, ես հետ չեմ կանգնելու. գնդապետ Մախսուդյան (տեսանյութ) Ակցիա՝ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում (տեսանյութ)Այս ինչ անպատժելիության մթնոլորտ է, ոստիկանապետություն է․ լրագրող Անի Գևորգյան (տեսանյութ)Ռեժիսոր Դավիթ Սահակյանցը միացել է Կիրանցի պայքարին«Հայրենիքը բոլորիս կարիքն ունի»․ ակցիա՝ Օպերայի մեծ դահլիճում ընթացող «Ֆրանկոֆոնիա 2024» միջոցառման ժամանակ (տեսանյութ)Կիրանցից սկսվելու է ազատագրական շարժումը․ Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)Արթուր Դավթյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն Լարված իրավիճակ՝ Երևանում․ մեծ թվով ոստիկաններ են կուտակվել, փորձում են բերման ենթարկել ակցիայի մասնակիցներին (տեսանյութ)Դիմակավորված ոստիկանները բերման են ենթարկել գնդապետ Միհրան Մախսուդյանի որդունՀերիք եղա՛վ, մենք ստի մեջ չպիտի ապրենք. Արսեն Գրիգորյանը՝ Ոսկեպարից (տեսանյութ) «Հայաստանը մայր է, մորը չեն հանձնում»․ ակցիա՝ Քաղաքացու օրվան նվիրված համերգի ժամանակ (տեսանյութ)Իրազեկման ակցիա՝ Ազատամուտ գյուղում (լուսանկարներ)Կա 3 զոհ․ ՆԳՆ ՓԾ–ն մանրամասներ է հայտնել Սյունիքում տեղի ունեցած ավտովթարիցԼրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելը քրեորեն պատժելի արարք է. ՀԺՄ Ոստիկանները հրել և գետնին են գցել «Oragir.News»-ի լրագրողին (տեսանյութ)Գերլարված իրավիճակ՝ Կենտրոնում․ ոստիկանները բիրտ ուժ են կիրառում ակցիայի մասնակիցների նկատմամբ (տեսանյութ) Ողբերգական ավտովթար՝ Սյունիքում․ կան զոհեր և վիրավորներԼարված իրավիճակ՝ ոստիկանների ու ակցիայի մասնակիցների միջև․ կա բերման ենթարկված (տեսանյութ) Կեղծ փրկիչների շրջանն անցյալում է, այժմ պետք է օգնել ազատվել Հայաստանը փաստացի կործանողից. Վարուժան Գեղամյան
Ամենադիտված