Մեր սահմանները պաշտպանում է ռուսը, իսկ Հայաստանում ծաղկում է հակառուսականությունը. Գուրգեն Վարդանյան
Մեր սահմանները պաշտպանում է ռուսը, իսկ Հայաստանում ծաղկում է հակառուսականությունը: Live News-ի եթերում նման կարծիք է հայտնել քաղաքական վերլուծաբան Գուրգեն Վարդանյանը:
Վերջինս քննադատել է ՀՀ իշխանությունների` Թուրքիայի հետ բարեկամական հարաբերություններ կառուցելու փորձերը` նշելով, որ պատմությունն ապացուցում է` քանի անգամ հայերը փորձել են թուրքերի հետ բարեկամանալ, այդքան անգամ էլ կոտորվել են նրանց ձեռքերով:
«Փաստացի, մենք հիմա կորցրել ենք մեր անվտանգության գոտիները: Ասօր մենք ու մեր թշնամին մի քանի հարյուր մետրով ենք իրարից բաժանված: Հիմա ունենք երկընտրանք` ուզում եք` ատեք ռուսին, ուզում եք` սիրեք ռուսին, բայց եթե ուզում եք այս ռեգիոնում ապրել թուրքից անվտանգ, դուք պետք է ռուսի բարեհաճությունն ընդունեք, և ռուսն էլ դրա դիմաց առանձնապես մեծ բան չի պահանջում: Այսինքն` Հայաստանը պաշտպանելու համար ռուսն ընդամենը պահանջում է, որ Հայաստանն իրեն դեմ չգնա արտաքին քաղաքականությամբ»,- նշել է նա
Մանրամասները` տեսանյութում: