Իշխանությունն ամեն ինչի ունակ է, մենք փաստաբաններով պատրաստ կլինենք, եթե մեր օգնության կարիքը լինի (տեսանյութ) Ես մտավորական չեմ. Արմեն Խանդիկյանը խուսափեց պատասխանել Սրբազանի պայքարին միանալու հարցին (տեսանյութ) Կրեմլը մեկնաբանել է ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու հավանականությունը Փաշինյանը ժամանեց Մոսկվա. սպասվում է հանդիպում Պուտինի հետ (տեսանյութ) ՀԻՄԱ․ Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթի 5-րդ օրն է Ինձ համար օրհնություն, պատիվ է լինել Սրբազանի կողքին. բոլորին կոչ եմ անում սթափվել. Արմեն Հյուսնունց (տեսանյութ) Այսուհետև ՔՊ-ին աղանդ եմ անվանելու. ոչ հոգևորական վարչապետը երեկ Ավետարան էր մեկնաբանում. Սուրեն Սուրենյանց (տեսանյութ) ՔՊ-ի մեսիջները իրենց շարքերի համար են. մերը պառակտելը չէ, մեկտեղելն է. Գառնիկ Դանիելյան ՈՒՂԻՂ․ Բագրատ Սրբազանի քայլերթը շարժվում է դեպի Երևան Իմ զորակցությունն եմ հայտնում Բագրատ Սրբազանին, այս վճռորոշ օրերին պարտավոր ենք նորից համախմբվել․ Սեյրան Օհանյան 

«Ատոմակայանի փակման մասին Հայաստանում խոսում են նրանք, ովքեր սպասարկում են թուրք-ադրբեջանական շահերը»

Հարցազրույցներ

Այսօր Ազգային ժողովում կրկին քննարկվեց նոր ատոմակայանի ստեղծման հարցը, խոսվեց դրա առավելությունների և թերությունների մասին: Տվյալ թեմայով ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցեց էներգետիկ ոլորտի փորձագետ Արմեն Մանվելյանի հետ:

2020 թվականի հունիսին Հայաստանը հրաժարվեց ատոմակայանի վերազինման ռուսական վարկից և կիսատ մնացած աշխատանքները շարունակեց սեփական միջոցների հաշվին. արդյո՞ք ճիշտ էր Հայաստանի քայլը և արդյո՞ք որևէ ենթատեքստ կար այդ ամենում:

-Հայաստանի կողմից դա չմտածված քայլ էր, և հրաժարվելը ռուսական վարկից ճիշտ չէր ո՛չ տնտեսապես, ո՛չ քաղաքականապես. ճիշտ չէր ոչ մի առումով: Նախ նշեմ, որ դա շատ էժան վարկ էր, Հայաստանը իր ներքին ռեսուրսների, տվյալ դեպքում՝ արտատոմսերի տպագրության հաշվին կվերանորոգի, բայց դա շատ ավելի թանկ արժե, քան հենց վարկն է: Ստացվում է, որ մենք էժան վարկից հրաժարվեցինք և ներքին վարկ ձևակերպեցինք, որը մատչելի չէ: Այս առումով մենք ոչինչ չշահեցինք, այլ կորցրեցինք: Երկրորդը, որ կցանկանամ առանձնացնել, այն է՝ այդ քայլով ռուսական կողմի հետ խնդիրներ ունեցանք: Փորձ արվեց ինչ-որ այլ ատոմակայանի ինչ-որ այլ վերանորոգող գտնել, որը նորից լուրջ չէ: Նմանատիպ սովետական ատոմակայանները կարող է վերանորոգել հենց Ռուսաստանը, քանի որ հենց այդ երկիրն է մասնագիտացված այսպիսի կառույցների վերանորոգմամբ, պահպանմամբ և շահագործմամբ, հետևաբար այլ կառույցների հետ իշխանությունը  պայմանագիր չէր կարող կնքել: Իհարկե, ժամանակի ընթացքում իշխանությունը հասկացավ դա և նորից  պայմանագիր կնքեց Ռուսաստանի հետ, սակայն այս անգամ մեզ համար արդեն ավելի վատ պայմաններով:

ԱԷԿ-ի կյանքը երկարաձգվել է մինչև 2036 թվականը, արդյո՞ք 21-րդ դարում մենք ունենք ատոմակայանի կարիքը:

-Այն թեզը, թե 21-րդ դարում ատոմակայանի կարիքը չկա, լուրջ չէ, քանի որ ատոմակայանի համաշխարհային շուկան շատ արագ տեմպերով աճում է: Նույնիսկ նավթ չունեցող պետությունները իրենց տարածքում սկսում են ատոմակայաններ կառուցել, օրինակ՝ Իրանը, Սաուդյան Արաբիան, Թուրքիան էլ 2 ատոմակայան է կառուցում, 36 ատոմակայան միժամանակ հենց հիմա կառուցում է Չինաստանը: Շատ երկրներ անցում են կատարում ատոմային էներգիայի: Ատոմայինը շատ ավելի էժան է, քան մնացած տիպի էներգիաները, երկրորդը՝ ինքն էկոլոգիապես ավելի անվտանգ է, քան օրինակ ջերմակայանը, որը գազով է աշխատում: Այս առումով ժամանակի ընթացքում տեխնոլոգիաների զարգացումը բերում է նրան, որ ատոմակայանները գնալով էլ ավելի անվտանգ են դառնում, հետևաբար ատոմային էներգետիկան շատ մեծ ապագա ունի և պետք է ոչ թե դրանից հրաժարվել, այլ հակառակը՝ դրա հետևից գնալ: Մենք, ի տարբերություն տարածաշրջանի մյուս երկրների,  ատոմակայանի շահագործման, պահպանման ինժեներների լավ դպրոց ունենք, և դա էլ է հարստություն, ինչը պետք է պահպանել և զարգացնել:

Շատ են խոսակցություններն այն մասին, որ ատոմակայանի սարքավորումները շատ հին են, և, դրանց խափանվելու դեպքում, երկրին և հասարակությանը կարող է մեծ վտանգ սպառնալ, արդյո՞ք հնարավոր է դա:

-Սարքավորումները թարմացնելն այսօր խնդիր չէ: Ցանկություն է պետք և թարմացնել: Ատոմակայանի փակման և դրա վտանգի մասին խոսում են Թուրքիան և Ադրբեջանը, իսկ Հայաստանում՝ բոլոր նրանք, ովքեր սպասարկում են թուրք-ադրբեջանական շահերը:

Այսօր Ազգային Ժողովում ևս մեկ անգամ խոսվեց նոր ատոմակայանի կառուցման մասին, որքանո՞վ է դա իրատեսական:

-Կարծում եմ՝ դա իրատեսական չէ: Դժվար թե առաջիկա գոնե 5 տարիներին Հայաստանում ատոմակայան կառուցվի, որովհետև Հայաստանի էներգետիկ շուկան շատ փոքր է, արտահանման հնարավորությունները շատ նեղ. այս պայմաններում Հայաստանը նոր ատոմակայան չի կառուցի, առավել ևս, մասնավոր հիմունքներով, որովհետև կոմերցիոն առումով այն ձեռնտու չէ, և չեմ կարծում, որ ինչ-որ մեկը դա կանի: Համեմատության համար ասեմ, որ անգամ ամենափոքր ատոմակայանի կառուցման համար պետք է 5-5.5 միլիարդ դոլար, իսկ Հայաստանում ոչ մեկը նման ներդրում չի անի: Այլ բան է, որ մենք արտահանման մեծ, լայն հնարավորություն ունենայինք դեպի Ռուսաստան, Իրան, սակայն, մենք դա էլ չունենք:

Իսկ արդյո՞ք մենք կարիք ունենք նոր ատոմակայանի կառուցման:

-Սկզբունքորեն մենք կարիք ունենք նոր ատոմակայանի, այն պետք է մեզ, բայց մյուս կողմից էլ շտապել էլ պետք չէ, որովհետև հիմա նոր տեխնոլոգիաներ են ստեծվում և նոր տիպի ատոմակայաններ, այնպիսինները, որոնց հզորությունները շատ ավելի ցածր են և իրենք, ըստ էության, ավելի էժան կլինեն: Կարծում եմ՝ մի փոքր սպասել է պետք և հնարավոր է` 5-10 տարի հետո նոր սերնդի ատոմակայաններ լինեն, որոնք ավելի էժան կլինեն, որովհետև մեզ բարձր հզորության ատոմակայաններ այս պահին, հավատացե՛ք, պետք չեն:

Զվարթ Պետրոսյան

 

  

 

 

 

 

 

 

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ռուսաստանը մտադի՞ր է միջուկային զենք կիրառել. Պենտագոնի հայտարարությունը Մեր հավատքի վրա է հարձակում եղել, ուժ ենք գտնելու, որ վերագտնենք մեզ և քայլենք հպարտ. Մելիքյան (տեսանյութ)Իրենց ամբողջ գոյությունն է հակապետական. պատասխանատո՞ւ են սպասում, դիմացդ կանգնած է. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Մեկ հարցի պատասխան չի տալիս՝ ո՞ր քարտեզներն է դրված իր կողմից վկայակոչվող Ալմաթիի հռչակագրում. Տիգրան ԱբրահամյանԲագրատ Սրբազանը Հանուն հայի ու Հայաստանի (տեսանյութ)Բացի մշակութային գործիչ լինելուց, հայ եմ, ունեմ մտահոգություններ. թառահար Միքայել ՈսկանյանԱդրբեջանն ու Բուլղարիան ռազմավարական գործընկերության ամրապնդման մասին հռչակագիր են ստորագրելԵրթին են միացել Արցախի թեմի հոգևորականները (տեսանյութ)Սրբազանը համբուրում է հայտնի արևելագետ Գուրգեն Մելիքյանի ձեռքն ու խոնարհվում (տեսանյութ)Հույս ունենք, որ համերաշխություն է լինելու. արցախցի (տեսանյութ)Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Սան Ֆրանցիսկոյի և հարակից շրջանների հայկական համայնքի ներկայացուցիչների հետՀույս ունեմ, որ սա վերջին շարժումը կլինի, կսկսենք հանգիստ ապրել մեր երկրում (տեսանյութ)Իմ հող ու ջրի, հայրենիքի համար եմ միացել Սրբազանին․ Գայա ԱրզումանյանԱրցախցիներին շանտաժ անողները ուզում են հաճոյանալ իշխանություններին, սա չի ազդի իրենց վրա (տեսանյութ)Covid-ի դեմ AstraZeneca-ի կիրառումը ողջ աշխարհում արգելվել էՄիջադեպ պարեկի մեքենայի հետ. պարեկը պարզաբանում է պահանջում, փաստաբանները փորձում են հասկանալ խնդիրը (տեսանյութ)Քայլերթի ժամանակ Գայա Արզումանյանը երգեց (տեսանյութ)Իշխանությունն ամեն ինչի ունակ է, մենք փաստաբաններով պատրաստ կլինենք, եթե մեր օգնության կարիքը լինի (տեսանյութ)Արմավիրի մարզում «BMW»-ն բախվել է երկաթե արգելապատնեշին և 20 մետր գլորվել ձորը5 իրավապաշտպաններով միացել ենք Շարժմանը, որ ցույց տանք, որ միայն կաբինետում չենք աշխատելու, կքայլենքՄեր վերջնանպատակը էս չարիքներից ազատվելն է, սրանից մաքուր ու ճիշտ առիթ չի լինելու. դերասանՈր իշխանություն չկա, ի՞նչ պարզաբանեմ. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Մեր հասակակիցները հենց սահմանին են դպրոց գնալու, եկել ենք, որ աջակցենք, կոչ ենք անում բոլորին, որ գաԻնչքան ապրեմ, մինչև վերջին շունչս հավատալու եմ, որ գնալու եմ Արցախ. Գայա ԱրզումանյանԲրազիլիայում ջրհեղեղների զոհերի թիվը հասել է 95-ի (լուսանկարներ)Բոլորդ տեսել եք չէ՞ նշանավոր «Իշխանություն» ֆիլմը. դերասանական կազմը միացավ Սրբազանի Շարժմանը (տեսանյութ)Սա սիրո պայքար է, ինչն ամենամեծ արժեքն է, եթե ի վիճակի ես, միացի'ր սիրո պայքարին. Դավիթ Ամալյան (տեսանյութ)Ես մտավորական չեմ. Արմեն Խանդիկյանը խուսափեց պատասխանել Սրբազանի պայքարին միանալու հարցին (տեսանյութ)Այս շարժումն իր էությամբ քաղաքական չէ, բայց այն կրում է քաղաքացիական ներգրավվածության հզոր լիցք. ԱնանյանԿրեմլը մեկնաբանել է ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու հավանականությունը Թվով 8 կազմակերպություններ միացել են «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը և իրենց աջակցությունն են հայտնելԱնկուսակցական ենք, որևէ կողմնորոշում չունենք, մեր պայքարը միայն հանուն հայրենիքի է․ ուսանող (տեսանյութ)Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա«Տավուշը հանուն Հայրենիքի» շարժումը վեր է քաղաքական-կուսակցական նկրտումներից և ունի բացառապես ազգային բնույթՈղջունում ենք մայիսի 10-ին նախատեսված Միրզոյան-Բայրամով հանդիպումը. ՌԴ ԱԳՆ Եթե ֆրանսիական զորքերը հայտնվեն Ուկրաինայում, անխուսափելիորեն ռուսական բանակի թիրախ կդառնան. ԶախարովաՇարժումն այլընտրանք չունի, այն հաշտության և ինքնամաքրման մասին է. Բագրատ ՍրբազանՎեհափառ Հայրապետը օրհնել է, այլ ոչ թե առաջնորդում է շարժումը. Սրբազան (տեսանյութ)Փաշինյանը ժամանեց Մոսկվա. սպասվում է հանդիպում Պուտինի հետ (տեսանյութ) «Ովքեր կմիանան ցույցին, որևէ հարցով էլ չզանգեք». արցախցիներին սպառնացել ենԿիմ Չեն Ընը շնորհավորել է Պուտինին Բորդյուր լիզելու արտահայտությունը, մարդկանց վրա թքելը փողոցային չի՞. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Այս շարժումը մեր վերջին հնարավորությունն է՝ ազատվել ազգադավ իշխանությունից. ՀյուսնունցՊուտինը շնորհավորական ուղերձ է հղել Փաշինյանին Այս պայքարը հայկական է. պիտի միանան զոհված զինծառայողների բոլոր պատվախնդիր ծնողները. տիկին ԳոհարՄոսկվայում Պուտինի և Փաշինյանի այսօրվա հանդիպումը անհրաժեշտ է և երկու կողմերի համար սպասված. ՊեսկովՀնարավո՞ր է արդյոք լինել Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ և աջակցել եկեղեցին քանդող դավաճանական խմբակին. Արսեն ՋուլֆալակյանԱվազակություն անչափահասի նկատմամբ՝ Լոռու մարզում․ կալանավորվել է նրա համադասարանցին ՀԻՄԱ․ Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթի 5-րդ օրն էԶելենսկին արևմտյան երկրներից զորքեր է խնդրում
Ամենադիտված