Քրեական վարույթի շրջանակներում որոնվում են տեսագրության մեջ պատկերված անձինք Գեղարքունիքի մարզում գրանցվել է խոշոր եղջերավորների գլխաքանակի անկում, մանր եղջերավորների աճ Փոխվարչապետ Խաչատրյանը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին Զենքի գործադրմամբ խուլիգանություն, սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է նույն քաղաքի 32–ամյա բնակիչը (լուսանկարներ) ՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք Ծանրամարտի աշխարհի 2027թ. առաջնության անցկացման իրավունքը վստահվել է Հայաստանին Իմ դիմումի հիման վրա ՀՀ քննչական կոմիտեում վարույթ է նախաձեռնվել Նարեկ Սամսոնյանի բռնի ձերբակալության առիթով․ Թովմասյան ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին Իմ նկատմամբ ճնշումներ չկան, ավելին՝ մեր դատարանում ճնշումներ երբևիցե չեն եղել. դատավոր Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է 

Գայանե Առուստամյան. Ռուբեն Հայրապետյանն այնուամենայնիվ իր մանդատից չի հրաժարվելու

Քաղաքական

Սեպտեմբերի 5-ի ԱԺ արտահերթ նիստում ընթերցվեց ԱԺ ՀՀԿ–ական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի դիմումը և, ըստ ԱԺ կանոնակարգի 13-րդ հոդվածի, եթե նա 15 օրվա մեջ հետ չվերցնի հրաժարականի դիմումը, ապա այն կհամարվի ընդունված:

Սակայն այս հարցերը կարգավորվում են նաև ԱԺ կանոնակարգի 35 հոդվածի 5-րդ կետով, որով սահմանվում է. «Օրենքով ոչ աշխատանքային՝ տոնական և հիշատակի օրերին հերթական նստաշրջանի նիստեր չեն անցկացվում: Ոչ աշխատանքային՝ տոնական և հիշատակի, հանգստյան օրերը հանվում են սույն օրենքով սահմանված ժամկետների հաշվարկից՝ բացառությամբ Սահմանադրությամբ նախատեսված դեպքերի»: Քանի որ այս ընթացքում երկու անգամ եղել են ոչ աշխատանքային օրեր, ապա Ռուբեն Հայրապետյանի դիմումի վերջնաժամկետը սպառվում է սեպտեմբերի 28-ին:

Հիշեցնենք, որ Հայրապետյանը պատգամավոր էր ընտրվել ԱԺ մեծամասնական ընտրակարգով՝ Ավան համայնքն ընդգրկող թիվ 1 ընտրատարածքից։ Նրա հրաժարականի դիմումի ընդունումից հետո Ավան համայքնում տեղի կունենան նոր ընտրություններ։

Լուրեր.com–ը զրուցեց խորհրդարանական ընտրություններին թիվ 1 ընտրատարածքում ՀԱԿ-ի կողմից առաջադրված թեկնածու, լրագրող Գայանե Առուստամյանի հետ՝ ճշտելու համար, թե Հայրապետյանի հրաժարականի դիմումի ընդունումից հետո կառաջադրվի Ավան համայքնում, թե՝ ոչ։ Առուստամյանն ասաց, որ իր կարծիքով Հայրապետյանը հետ կվերցնի պատգամավորական մանդատը. «Ես կարծում եմ, որ Ռուբեն Հայրապետյանն այնուամենայնիվ իր մանդատից չի հրաժարվելու, որովհետև նա այդ մանդատը ստացել է ոչ թե իր կամքով, այլ՝ Սերժ Սարգսյանի, և Սերժ Սարգսյանի կամքով էլ նա պետք է գնա խորհրդարան և այդ մանդատից չպետք է հրաժարվի։ Եթե հիշում եք, դեռևս խորհրդարանական ընտրություններից առաջ Ռուբեն Հայրապետյանը մտադրություն չուներ առաջադրվելու։ Նա որևէ ցանկություն չուներ և նրա ցանկությունը չի հարգվել իր կուսակցության կողմից և նա ստիպված է ստացել այդ մանդատը»։

Առուստամյանի խոսքերով՝ Հայրապետյանի հրաժարականը պետք է հաջորդեր այն իրադարձություններին, որոնք տեղի ունեցան Հարսնաքարում. «Դա հանրային պահանջ էր, իսկ հրաժարականը՝ այդ պահանջը բավարարելու քայլ էր ընդամենը։ Այդ խաղը, այդ շոուն, կարծում եմ, ավանտյուրիստների և միամիտների համար է, ես ո՛չ ավանտյուրիստ եմ, ո՛չ էլ միամիտ։ Դրա համար էլ ես այս պահին վերապահումով կմոտենամ այդ հարցին։ Ես որոշում կկայացնեմ այն ժամանակ, երբ որ հաստատ կիմանամ, որ Ռուբեն Հայրապետյանը հրաժարվել է իր մանդատից և ԿԸՀ–ն իսկապես հաստատել է նրա հրաժարականը։ Իսկ մինչ այդ այս խոսակցությունները ես համարում եմ խաղ, շոու, և ես այդ շոուին չեմ մասնակցում»,– ասաց նա։

Նշենք, որ Հայրապետյանի հրաժարականի դեպքում Ավան համայնքում «Ժառանգություն» կուսակցությունից առաջադրվելու է Ստեփան Սաֆարյանը։

Հիշեցնենք, նաև որ Հայրապետյանը մանդատից հրաժարվելու դիմում է գրել հուլիսի 17-ին իր ընտանիքին պատկանող «Հարսնաքար» համալիրում, թիկնազորի կողմից խոշտանգումների ենթարկված և հուլիսի 29-ի մահացած ռազմական բժիշկ Վահե Ավետյանի մահից հետո։

Գայանե Համբարձումյան

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Արտակ Ջումայանը հանդիպել է առողջապահության և սոցիալական հարցերի վարչությունների պետերի հետՔրեական վարույթի շրջանակներում որոնվում են տեսագրության մեջ պատկերված անձինք ԱՆ-ի խորհուրդները՝ չոր աչքի հիվանդության դեպքում 102-րդ ռազմաբազայի և ռուս սահմանապահների ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է. ՌԴ ԱԳՆՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՀայրավանքում սուբվենցիոն 3 ծրագիր է իրականացվել Ինչպե՞ս դուրս գալ պահքից Հովհաննես Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ԱՃԹՆ բազմաշահառու խմբի 2024 թվականի առաջին նիստըԳեղարքունիքի մարզում գրանցվել է խոշոր եղջերավորների գլխաքանակի անկում, մանր եղջերավորների աճ Նորակերտ գյուղում խմելու ջրատարի արտաքին ցանց է կառուցվելՓոխվարչապետ Խաչատրյանը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին Գործ տվողներ կան, բայց չեմ պարզել՝ ով է դատական համակարգի «Հուդան», մտահոգիչ հարցեր կանԶենքի գործադրմամբ խուլիգանություն, սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է նույն քաղաքի 32–ամյա բնակիչը (լուսանկարներ)Իմ նկատմամբ ապօրինի քրեական հետապնդում է եղել, պետք է պինդ լինել, հավատալ սեփական ուժերինՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպքԾանրամարտի աշխարհի 2027թ. առաջնության անցկացման իրավունքը վստահվել է Հայաստանին Իմ դիմումի հիման վրա ՀՀ քննչական կոմիտեում վարույթ է նախաձեռնվել Նարեկ Սամսոնյանի բռնի ձերբակալության առիթով․ ԹովմասյանՀունաստանում 5,7 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել ԱԺ պատգամավորները կգործուղվեն ԲեռլինԻմ նկատմամբ ճնշումներ չկան, ավելին՝ մեր դատարանում ճնշումներ երբևիցե չեն եղել. դատավորՇիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի որոշմամբ կհրավիրվեն խորհրդարանական լսումներ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցությունАвтоВАЗ-ը սկսել է Ադրբեջանում Lada-ի արտադրությունը «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի 17 ծառայողների նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժերՏաջիկստանում «Կրոկուսի» գործով 9 մարդ է ձերբակալվելԽորը ու մտահոգ որոշ հանրային գործիչներ զանգն են հնչեցնում մոտալուտ աղետի, սակայն, կարծես թե, բոց առաջացնող կայծը չի երևում. Դավիթ ԱնանյանՆերկայացվել են ԽՍՀՄ Խնայբանկում ավանդի դիմաց փոխհատուցման մարտի ցուցակներում համարների միջակայքերը Կա 80 դեպք, երբ զենքը ցած են դրել և հայտնվել Ադրբեջանում, հետո նրանց ճակատագիրն անհայտ է դարձել Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ ՊՆ կոլեգիայի նիստԱլիևը Ռուբեն Վարդանյանի նկատմամբ ընդգծված վատ վերաբերմունք է ունեցել, անգամ հրաժարականն էր պահանջում. Սիրանուշ Սահակյան (տեսանյութ) «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչության տուժածների թիվը հասել է 382-իՀայ 5 ծանրորդ վաղը կմեկնի Թայիլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին Բաքուն հայ գերիների հետ հարցազրույցներ էր հրապարկելու, ինչը չեղարկվեց. Գեղամ Ստեփանյան ՌԴ-ի հետ կապերը խզելու դեպքում Հայաստանը Եվրամիության աչքում կկորցնի իր արժեքը. ռուս քաղաքագետՔրեական հեղինակությունն ազատ է արձակվել Կրասնոդարի գաղութիցՖրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժինՀայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանցի տնօրենն ազատվել է աշխատանքից Եվրոպան նախապատերազմական դարաշրջան է ապրում. Տուսկ Բաքվի դեմ 3 շահած գործ ունենք, ՀՀ-ն չպետք է հրաժարվի նրանց դեմ գանգատներից, հաջողություններ ունենքՈՒՂԻՂ. Դատավորները ընդհանուր ժողով են հրավիրելՀայաստանում «Մայդան» չպետք է լինի, հայերն ու ռուսները թշնամի չեն դառնալու, չպետք է գայթակղվենքՀռոմի պապը լվացել է 12 կին բանտարկյալների ոտքերը (լուսանկարներ)Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Արամ ՍարգսյանՏարադրամի փոխարժեքները մարտի 29-ինՎրաերթի ենթարկված 83-ամյա կինը հիվանդանոցում մահացել էՍԱՏՄ-ն հրապարակել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքներըԻրավապահները խուզարկություն են իրականացնում Ազգային ժողովրդավարական բևեռի որոշ անդամների և համակիրների բնակարաններում
Ամենադիտված