Եկեղեցին խառնվում է այն ժամանակ, երբ չկա պետություն կամ պետությունը պարտականությունները չի ապահովում. Հովհաննիսյան Գաղափարական պայքարում Եկեղեցուն հաղթել հնարավոր չէ․ Միքայել Սրբազան ՀՀ-ում կան փակ ավտոճանապարհներ Շուրջ մեկ ամիս է աշխատանքից ցանկանում է ազատվել Փաշինյանի մամլո խոսնակը ՈՒՂԻՂ. Գյումրիից երթ է մեկնարկել Երևան Գյումրիում ժամը 10-ին կմեկնարկի երթը, որն առաջնորդելու է Միքայել Սրբազանը «Հրապարակ». Խաբե՞լ են, թե՞ ճնշել 2019 թ.-ին գրանցվել է զինծառայողի` խաղաղ պայմաններում մահվան 32, 2023-ին`53, 2024-ի 5 ամսում` 30 դեպք «Հրապարակ». Երթին մասնակցեն՝ պետական աջակցությունից կզրկվեն Ինչով է բացատրվում Փաշինյանի ատելությունը Վանեցյանի հանդեպ․ «Հրապարակ» 

Արցախի դեմ սանձազերծված պատերազմի առնչությամբ քրգործերով հետապնդվում է շուրջ 4 տասնյակ անձ. գլխավոր դատախազ

Քաղաքական

2020թ. սեպտեմբերի 27-ին ադրբեջանաթուրքական և վարձկան ահաբեկիչների կողմից սանձազերծված պատերազմի առաջին իսկ օրերից տրվել են իրավական գնահատականներ յուրաքանչյուր առանձին դեպքին, ինչպես նաև ամբողջական ընդհանրության մեջ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին Առաջին ալիքին տված հարցազրույցում նշել է ՀՀ գլխավոր  դատախազ Արթուր Դավթյանն՝ անդրադառնալով Արցախի դեմ սանձազերծված պատերազմի առնչությամբ քրեական գործերի ընթացքին:

«Այսօր արդեն մեր քրեական գործով ձեռք բերված ապացույցներով մենք մի քանի ուղղություններով համապատասխան քրեական հետապնդումներ ունենք: Դրանք վերաբերում են ինչպես ագրեսիվ պատերազմ սանձազերծելուն, միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտումներով, արգելված զինատեսակներով, արգելված պատերազմական միջոցներով պատերազմ վարելու կանոնները խախտելուն, դրանք վերաբերում են նաև հայկական պատմամշակութային արժեքները ոչնչացնելուն, վնասելուն, այդպիսիք վերաբերում են նաև գերեվարված հայ զինվորականների նկատմամբ խոշտանգումներին, անմարդկային վերաբերմունքի դրսևորումներին, միջազգային ահաբեկչությանը և վարձկան ահաբեկիչների ներգրավմանը այդ պատերազմական գործողություններին: Այդ գործերով քննության արդյունքներում այս պահի դրությամբ մենք ունենք շուրջ 4 տասնյակ քրեական հետապնդման ենթարկվող անձինք, որոնց նկատմամբ նաև հայտարարվել է հետախուզում: Ունեցել ենք նաև ռազմական գործողությունների ընթացքում ձերբակալված 2 վարձկան ահաբեկիչներ, որոնց նկատմամբ դատական ակտ ունենք արդեն, դատավճիռ է կայացվել, վերջիններս դատապարտվել են ցմահ ազատազրկման»,-նշել է Արթուր Դավթյանը:

Գլխավոր դատախազի խոսքով, կարող ենք միանշանակ պնդել՝ ամբողջ աշխարհում աներկբա ընդունված է, որ ռազմական գործողությունների ընթացքում թուրք-ադրբեջանական ուժերն իրենց կազմում ներգրավել և օգտագործել են վարձկան ահաբեկիչների: Նրա խոսքով, դա հայկական կողմին հնարավորություն տվեց, հատկապես ռազմական գործողությունների ավարտից հետո, առավել ակտիվացնել միջազգային գործընկերների հետ համագործակցությունը, հատկապես տարածաշրջանում այդ մարդկային չարիքի՝ ահաբեկչության դեմ համատեղ ուժերով պայքար իրականացնելու ուղղությամբ:

«Դրա մասին մեր հատկապես ստրատեգիական գործընկերներից հստակ դիրքորոշում են հայտնել ՌԴ պատկան մարմինները, ընդամենը օրեր առաջ Հայաստանում էր գտնվում իմ հրավերով ԻԻՀ գլխավոր դատախազը: Շատ պարզ լեզվով դրա՝ այդ փաստի, և այդ փաստի դեմ համատեղ ուժերով պայքար իրականացնելու մասին հստակ արտահայտվեց նաև Իրանի իմ գործընկերը»,-նշել է գլխավոր դատախազը:

Անդրադառնալով վերջերս Ռուսաստանի իր պաշտոնակցի և Ադրբեջանի գլխավոր դատախազի հետ եռակողմ հանդիպմանը՝  Արթուր Դավթյանը նշել է, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո, ըստ էության, տարածաշրջանում հայ-ադրբեջանական կոնֆլիկտի լուծման ուղղությամբ ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր մեխանիզմները և այդ մեխանիզմների մեջ իրենց ուրույն տեղն ունեն իրավական մեխանիզմները: Նա նկատել է, որ ՌԴ-ն ակտիվ ներգրավվածություն ունի այս գործընթացում և հատկապես հետպատերազմական հումանիտար հարցերի լուծման ոլորտում:

«Եվ ի պատիվ իմ գործընկերոջ՝ ՌԴ գլխավոր դատախազի, պետք է ասեմ, որ առաջին իսկ պահից ինքը նախաձեռնություն է ցուցաբերել հատկապես հումանիտար, իրավական բնույթ ունեցող հարցերով երկխոսություն սկսելու և ունենալով մեկ նպատակ, որպեսզի այդ բնույթի խնդիրները շատ արագ լուծվեն բոլորի համար կարծում եմ հասկանալի է մի բան, առանց հումանիտար խնդիրների լուծման, այսօր արծարծվող, նաև փաստաթղթերում առանձին շրջանառվող այլ համագործակցության, այլ ուղղություններով գործակցությունը միշտ էլ վտանգված է լինելու: Եվ առաջին մեր եռակողմ հանդիպումը եղավ հունվար ամսին Մոսկվայում ՌԴ գլխավոր դատախազի նախաձեռնությամբ, օրակարգն այդ պահին իմ կողմից բարձրացված եղել է այս տրամաբանության մեջ՝ հատկապես մեր գերիների վերադարձման հարցը:

Իհարկե, ՀՀ-ն տարբեր մեխանիզմներով, տարբեր պետական ինստիտուտների համագործակցության արդյունքում է այս ուղղությամբ աշխատել, որովհետև սա առաջնահերթություն է եղել մեզ համար, որպես պայմանական արդյունք կարող ենք համարել այնքանը, որ դրանից հետո մենք բավականաչափ մեր ռազմագերիների վերադարձ ունեցել ենք: Ցավով, այս պահի դրությամբ, խնդիրն ամբողջությամբ լուծված չէ, բայց վստահորեն կարող եմ ասել, որ կա ընդհանուր, բազմակողմ ընկալում, որ այդ խնդիրը ժամ առաջ պետք է լուծվի:

Դրան հաջորդել է մեր 2-րդ հանդիպումը և վերջին հանդիպումը, որը տեղի ունեցավ Նոր Սուլթանում, այստեղ քանի որ գերիների լիարժեք  վերադարձ մենք չունեինք, կրկին առաջին խնդիրը իմ կողմից բարձրացված եղել է գերիների հարցը, սահմանային միջադեպերի հետ կապված հնարավոր եռակողմ մեխանիզմներ ձևավորելու անհրաժեշտությունը, և դա բացատրել եմ այն պարզ, հասկանալի պատճառով, որ սահմանային յուրաքանչյուր միջադեպ, իսկ այդպիսի օրինակներ մենք շատ ենք ունեցել, միշտ էլ կարող են որևէ կողմի կողմից գեներացվել և ցանկացած պահի ոչ ոք չի կարող երաշխավորել, որ դրանք ինչ կուլմինացիայի կարող են բերել: Իմ առաջարկությունն ընդունվել է, ողջունվել է նախ իմ գործընկերոջ՝ ՌԴ գլխավոր դատախազի կողմից, համաձայնություն է տվել դրան նաև Ադրբեջանի գլխավոր դատախազը, և դրա արդյունքում պետք է արդեն յուրաքանչյուր կոնկրետ դեպքով ձեռք բերել պայմանավորվածություններ, իհարկե, սա էլ հեշտ չէ, սա, այս տեսակ շփումներն էլ շատ պարզ ու սահուն չեն ընթանում: Վստահորեն կարող եմ ասել, որ դրան հաջորդող հիշարժան միջադեպերից մենք ունեցանք Արցախում՝ Մարտակերտի շրջանում, տրակտորի վարորդի սպանությունը, և մեր պայմանավորվածությունների շրջանակում մենք անմիջապես տեղեկատվությունը տվել ենք մեր ռուս գործընկերներին, ակնկալել ենք, որ նրանք  ադրբեջանական կողմի հետ քննարկումներ կսկսեն»,-նշել է Արթուր Դավթյանն՝ ավելացնելով, որ ստացել են պատասխան տեղեկատվություն, ու տեսնում են ռուս գործընկերների ակտիվ կապի մեջ լինելը:

Արթուր Դավթյանի խոսքով, հայկական կողմը  պահանջները շատ հստակ է ձևակերպել. նմանատիպ ցանկացած դեպքի առնչությամբ նշված մեխանիզմների դրական ազդեցությունը կլինի այն ժամանակ, երբ յուրաքանչյուր նման դեպք բացահայտվի, և մեղավոր անձը պատասխանատվության ենթարկվի:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ռուսաստանը զանգվածային հարձակում է գործել Ուկրաինայի վրա. արձակվել է 55 հրթիռ և 21 ԱԹՍՀայրենիքը կորցնելուց պետք է վախենանք, 2 ամսական բալիկիս հետ երթին եմ մասնակցում (տեսանյութ)Ժամը 18:00-ին տեղի կունենա «Հանուն ճշմարտության» երիտասարդական հավաք` Բագրատ Սրբազանի մասնակցությամբՄայիսյան հաղթանակներով ոգեշնչված մենք կրկին կապրենք ազգային վերելքներ․ Սասուն ՄիքայելյանՊարեկները ազդանշաններով փորձում են խլացնել դեպի Երևան ընթացող երթի հոգևոր երգերը (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է ՀՀ ժողովրդի ազգային արժեքներըՇարժման պահանջը և նպատակը պետք է լինի իշխանությունների անհապաղ և ամբողջական հեռացումը. «Ապրելու երկիր»Խաղաղությունը չեն մուրում, խաղաղությունը վաստակում են. Գյումրիից քայլերթը շարունակվում է (լուսանկարներ)Ապրիլին Հայաստան է այցելել 163 հազար 970 զբոսաշրջիկ Եկեղեցին խառնվում է այն ժամանակ, երբ չկա պետություն կամ պետությունը պարտականությունները չի ապահովում. ՀովհաննիսյանԳաղափարական պայքարում Եկեղեցուն հաղթել հնարավոր չէ․ Միքայել ՍրբազանԴանիայի հայ համայնքային խորհուրդը իր մտահոգություն է հայտնում Մայր Հայրենիքում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալՀՀ-ում կան փակ ավտոճանապարհներԿարեն Վանեցյանի փաստաբանական խումբը դիտարկում է ՄԻԵԴ դիմելու հարցըԴորտմունդի «Բորուսիա»-ն Չեմպիոնների լիգայի եզրափակիչում էՈստիկանությունը դեռևս երբեք ուժ չի կիրառել եկեղեցականի նկատմամբ, չեն գնա նման քայլի. Միքայել Սրբազան (տեսանյութ)Շուրջ մեկ ամիս է աշխատանքից ցանկանում է ազատվել Փաշինյանի մամլո խոսնակըՆիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ Ինքնաթի՞ռ է պետք, վերցրու այս ինքնաթիռը, ընտանիքդ, վերցրու ու գնա․ հովիվ Տեր Տիրայր Գըլըճյան Երևանի և մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինիՇախմատիստներ Հայկ Մարտիրոսյանը և Սամվել Տեր-Սահակյանը Դուբայի մրցաշարի 4-րդ տուրում հաղթանակ են տոնելՈՒՂԻՂ. Գյումրիից երթ է մեկնարկել Երևան Օրվա խորհուրդ. Մայիսի 8Ըստ նիկոլականների ու նրանց արբանյակների՝ Եկեղեցին պիտի անջատ լինի նաև հասարակությունից. Ռուբեն ՄելիքյանԲագրատ Սրբազանը ճիշտ առաջնորդ է, անվերապահ աջակցում եմ նրան. բազմաթիվ արցախցիներ են միացել շարժմանը. Բեգլարյան (տեսանյութ)Գյումրիում ժամը 10-ին կմեկնարկի երթը, որն առաջնորդելու է Միքայել ՍրբազանըԵս լիովին աջակցում եմ Բագրատ Սրբազանի նախաձեռնությանը. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյան«Հրապարակ». Խաբե՞լ են, թե՞ ճնշել2019 թ.-ին գրանցվել է զինծառայողի` խաղաղ պայմաններում մահվան 32, 2023-ին`53, 2024-ի 5 ամսում` 30 դեպք«Հրապարակ». Երթին մասնակցեն՝ պետական աջակցությունից կզրկվենԵՀՄ-ն զգուշացնում է Փաշինյանին՝ ուժ կիրառելու փորձերի դեպքում եվրոպական պատկան մարմինները խիստ կդատապարտեն իշխանություններինԻնչով է բացատրվում Փաշինյանի ատելությունը Վանեցյանի հանդեպ․ «Հրապարակ»Արշակ Սրբազանին փորձում են լռեցնել. նրան կանչել են ԱԱԾ. 168.am«Ժողովուրդ». Իրավապահ համակարգում որոշ գործընթացներ կանգ են առել. միգուցե երթը հասնի Երեւան ու գործընթացներ սկսվեն«Հրապարակ». Սրբազանը դեռ տարիներ առաջ է երդվել, որ ձեռքերը ծալած չի նստելու«Ժողովուրդ». Երեկ զոհված զինծառայողն ինքնասպան է եղելՀայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները Ռեփեր Դրեյքի առանձնատան մոտ հրաձգություն է եղել․ կա վիրավորԱՄՆ–ն պատրաստ է աջակցել Իսրայելին՝ չնայած տարաձայնություններին․ ԲայդենՄայիսի 8-ին երթը կմեկնարկի Չարենցավանի Վերածնունդի հրապարակից․ «Տավուշը հանուն հայրենիքի»Ակցիան ցրելու համար արցունքաբեր գազ են կիրառելԱրաքս գետի ամբարտակը կբացվի Իրանի և Ադրբեջանի նախագահների կողմիցԳերմանիայի ՆԳՆ խորհրդարանական պետքարտուղարը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ադրբեջանի խորհրդարանում առաջարկում են Փաշինյանին Բաքու հրավիրել (տեսանյութ) Խաչատուրյանն Ամերիկայի հայկական համագումարի ներկայացուցիչներին ներկայացրել է սահմանազատման աշխատանքները Սահմանային փոփոխություններից հետո Տեղի «Շոռ ջուր» աղբյուրը հայտնվեց սահմանից 1 կմ հեռավորության վրաԼյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահը կժամանի ՀայաստանԱռաջին անգամ Լոռու մարզում սև արագիլի բույն է հայտնաբերվելԱյսօր մահացած պայմանագրային զինծառայողը Ազատամուտ գյուղից էր. Oragir.NewsՂրղզստանի սահմանապահների և Տաջիկստանի բնակիչների միջև փոխհրաձգություն է տեղի ունեցել
Ամենադիտված