Զոհված զինծառայողի մայրը՝ տիկին Գոհարը, միացել է փողոց փակելու ակցիային (տեսանյութ) Իրենց շեֆը երևի ոստիկաններին պրեմիա է տվել, որ խոշտանգեն քաղաքացիներին, ծեծեն ու ջարդեն. Դանիելյան (տեսանյութ) Ինձ էլ բերման ենթարկեցին՝ չնայած, որ ներկայացել եմ որպես փաստաբան․ Վարազդատ Հարությունյան Բիրտ ուժ կիրառելով՝ ոստիկանները Տերյան փողոցից բերման են ենթարկել ակցիա իրականացնող քաղաքացիներին (տեսանյութ) Վաղ առավոտից քաղաքացիները փակել են մի շարք փողոցներ ՈւՂԻՂ. Պարալիզացված են մայրաքաղաքի փողոցները Բագրատ Սրբազանը Սամսոնյանի ու Սաղաթելյանի դատավորին հորդորեց վաղը գործել խղճի մտոք Ուրախ եմ, որ ասելիքս հասել է ճիշտ հասցեատիրոջը. շնորհակալ եմ Բագրատ Սրբազանին. Արմեն Այվազյան Բագրատ Սրբազանը, փաստացի, խոսում է թեոկրատիայի հեռանկարի մասին. Վահե Դավթյան Դժվար է չհասկանալ, թե ինչ ողբերգական ավարտ կունենա այս ամենը, եթե փոփոխություններ չլինեն. Մհեր Մկրտչյան 

«Արթուրի մայրը այսօր հեռուստատեսությամբ է լսել, որ որդին զոհվել է, չգիտեմ՝ որտեղ է դիակը». համայնքապետ

Հասարակություն

Այսօր ՀՀ ՊՆ-ն հայտնեց, որ Սյունիքի ուղղությամբ նոյեմբերի 16-ին ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների հարձակման հետևանքով ծավալված մարտերի ընթացքում հայկական կողմը, այս պահի տվյալներով, ունի 6 զոհ: Նրանց մեջ էր նաև պայմանագրային զինծառայող 1998 թ. ծնված, կրտսեր սերժանտ Արթուր Ջիվանի Մարտիրոսյանը, որը ծնվել և մեծացել էր Լոռու մարզի Անտառամուտ համայնքում։ 

ԼՈՒՐԵՐ.com-ը կապ հաստատեց Անտառամուտ համայնքի ղեկավարի՝ Արայիկ Գևորգյանի հետ, որն ասաց՝ հպարտ է, որ ճանաչել է Արթուրին.

«Շատ լավ մարդ էր, բանիմաց, խելոք, ժպիտը միշտ դեմքին, օգնում էր համայնքի բոլոր բնակիչներին»,- նշեց համայնքի ղեկավարը:

Վերջինս ասաց, որ Արթուրը ծառայել է Մատաղիսում, զորացրվելուց հետո 1 տարի ժամկետով մեկնել էր արտագնա աշխատանքի, ապա վերադարձել հայրենիք՝ աշխատելու որպես պայմանագրային զինծառայող:

«Տղան 15 օր դիրքում էր լինում, 15 օր ներքևում, երբ իջնում էր դիրքերից, զբաղվում էր անասնապահությամբ, ընտանիքի միակ եկամտի աղբյուրը դա է: Մի քիչ վատ են ապրում՝ կենցաղային սուղ պայմաններում»,- ասաց Արայիկ Գևորգյանը՝ հավելելով, որ ընտանիքում 4 երեխա են՝ 2 տղա, 2 աղջիկ, փոքրը՝ Արթուրն էր: 

Համայնքի ղեկավարն ասաց, որ Արթուրը մասնակցել է նաև 44-օրյա պետերազմին, որտեղ ստացել էր ձեռքի բեկորային վնասվածք:

«Վերջին անգամ, երբ Արթուրը խոսեց ինձ հետ, ասաց՝ եկող տարի պիտի ամուսնանամ»,- ցավով վերհիշեց մեր զրուցակիցը: 

Ըստ Արայիկ Գևորգյանի խոսքերի՝ ընտանիքի անդամները գիտեին, որ Արթուրը գերի է ընկել, իսկ մահվան մասին մայրը տեղեկացել է հեռուստացույցից. «Արթուրին գերեվարվածների լուսանկարներից են տեսել, ձեռքերը կապած վիճակում էին, մայրն է ճանաչել տղային: Երեկ, երբ խոսեցի Արթուրի մոր հետ, ասաց, որ տղան ողջ է, սակայն այսօր հեռուսատեսությամբ է պատահական լսել, որ որդին զոհվել է»,- պատմեց նա: 

Հետաքրքրվեցինք, թե տեղյակ է արդյոք՝ որտեղ է Արթուրի մարմինը, նա պատասխանեց. «Չգիտեմ՝ այստեղ է, թե չէ, ում էլ, որ զանգահարում եմ, տեղեկություն չեն տալիս այդ մասով»,- ասաց Արայիկ Գևորգյանը:

Զվարթ Պետրոսյան

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Թուրքին բերե'ք նստացրեք, ամո'թ ա արա', էս ի՞նչ պահվածք ա լրագրողների, կանանց, երեխաների նկատմամբ (տեսանյութ) Զոհված զինծառայողի մայրը՝ տիկին Գոհարը, միացել է փողոց փակելու ակցիային (տեսանյութ)Բերետավորները բերման են ենթարկում անգամ մայթեզրով քայլող քաղաքացիներին (տեսանյութ) Բերետները հարձակվեցին 24-ի լրագրողի վրա, Մերի Մանուկյանը կորցրել է գիտակցությունը (տեսանյութ) «Թուրքահպատակներ», «Էս երեխեքի արցունքների համար պատասխան եք տալու». լարված վիճակ Թումանյան փողոցում (տեսանյութ) ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են ոստիկանության բաժիններ՝ տեսակցելու բերման ենթարկվածներինԻրենց շեֆը երևի ոստիկաններին պրեմիա է տվել, որ խոշտանգեն քաղաքացիներին, ծեծեն ու ջարդեն. Դանիելյան (տեսանյութ)Ինձ էլ բերման ենթարկեցին՝ չնայած, որ ներկայացել եմ որպես փաստաբան․ Վարազդատ ՀարությունյանԲիրտ ուժ կիրառելով՝ ոստիկանները Տերյան փողոցից բերման են ենթարկել ակցիա իրականացնող քաղաքացիներին (տեսանյութ)Բերետավորները սկսեցին իրենց ոչ կոռեկտ պահել 24-ի լրագրողի նկատմամբ, միջամտեց Գառնիկ Դանիելյանը (տեսանյութ) Լևոն Քոչարյանի գործով անցնող կարմիր բերետավորը հրել է օպերատորին, վերջինս վնասվել է (տեսանյութ) Փաստաբան Վարազդատ Հարությունյանին բերման են ենթարկելԱգրարայինի դիմաց քաղաքացիները փակեցին ճանապարհը, բերետավորները սկսեցին բերման ենթարկելՎաղ առավոտից քաղաքացիները փակել են մի շարք փողոցներ ՈւՂԻՂ. Պարալիզացված են մայրաքաղաքի փողոցներըՈստան գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած«Արարատ-Արմենիա»-ն առաջին անգամ դարձավ Հայաստանի գավաթի խաղարկության հաղթող «Յուվենտուսը» չկարողացավ հաղթել հետնապահին (տեսանյութ) Զվարճալի է հետևել, թե ինչպես են իշխանամետ տեղեկատվական հոսքը իրենց ֆեյքային ապուշությունը անվանում «տեղեկատվական հակազդեցություն» Սրբազանի նախաձեռնությանըԱյս իշխանությունից մեկ օրում հնարավոր չէ ազատվել. Տարոն ՏոնոյանԲագրատ Սրբազանը Սամսոնյանի ու Սաղաթելյանի դատավորին հորդորեց վաղը գործել խղճի մտոքՈւրախ եմ, որ ասելիքս հասել է ճիշտ հասցեատիրոջը. շնորհակալ եմ Բագրատ Սրբազանին. Արմեն ԱյվազյանԵս պատրաստ եմ աջակցել այս պայքարին այնքան, որքան կպահանջվի. Դավիթ Սահակյանց (տեսանյութ)Բագրատ Սրբազանը, փաստացի, խոսում է թեոկրատիայի հեռանկարի մասին. Վահե ԴավթյանՀասարակության 70%-ը սկսել է հոսել դեպի հակաիշխանական ֆրոնտ. Վլադիմիր ՄարտիրոսյանԴժվար է չհասկանալ, թե ինչ ողբերգական ավարտ կունենա այս ամենը, եթե փոփոխություններ չլինեն. Մհեր ՄկրտչյանՇոյգուն՝ ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարՏանել չեմ կարող սուտը, չեմ կարող դիմանալ, երբ տեսնում եմ, թե ինչպես է կործանվում երկիրըԹբիլիսիում անցկացվեց զորակցական հավաք` ի աջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը«Արսենալիը» հյուրընկալվելիս հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդին» Հանդիպել եմ Իշխան Զաքարյանի հետ, չի մերժել միանալու այս գործընթացին. Բագրատ ՍրբազանԻշխանությունը չի գիտակցում վտանգները, հասարակության համախմբումը շարունակվում է, պետք է պայքարել Ավտովթար՝ Կոտայքում. 28-ամյա վարորդը «Mitsubishi Pajero»-ով «Չայնիի» ոլորաններում գլխիվայր շրջվել է Բագրատ Սրբազանին եմ տեսնում որպես վարչապետ, թեկուզ` անցումային կառավարության դեպքում Վերջապես հարթակին կանգնածը հայերեն է խոսում, Սրբազանը վարչապետի լավ թեկնածու է (տեսանյութ) Այսօրվա հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից (տեսանյութ) Հանրահավաքից հետո ժողովուրդը մոտենում է Բագրատ Սրբազանին, օրհնություն ստանում Հանրահավաքից հետո ոստիկանները վերադառնում են դեպի ավտոբուսները (տեսանյութ) «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները Ուզում եմ մեր զոհված տղաների հետ նույնանամ, ինձ ոչ մեկի հետ էլ չեմ նմանեցնում. Բագրատ Սրբազան Իմ տղան կալանավայրից կոչ է արել չհրաժարվել պայքարից. Միհրան Մախսուդյան (տեսանյութ) Կուզենայի` Բագրատ Սրբազանը լիներ վարչապետ, նա կրում է հայի հատկանիշները. դերասան Սրբազանի կողքին պետք է բոլորը լինեն, Հայաստանը բարդ իրավիճակում է, սխալները միասին կուղղենք. բժիշկ Օրհնվեք, տղերք ջան, բարի ծառայություն, թողեք վահանները, պետք չեն ձեզ. Բագրատ Սրբազանը՝ ոստիկաններին Տղամարդու խոսքը բերանից է դուրս գալիս, ոչ թե մարմնի այլ մասերից, եթե հրաժարական չտա, կստիպեն (տեսանյութ) Ինքն է բացել ՀՀ-ի դարպասներն ու թշնամուն ներս թողել, նրա պատճառով է երկիրն այս օրի հասել. Ռուզաննա Խաչատրյան Նորմալ եմ համարում, մի բան արել ա, որ տանում են. ոստիկանապետը` իրավապահների քայլերի մասին (տեսանյութ) Անընդունելի է, դրոշակը ձեռքին խաղաղ ցուցարարին ինչո՞ւ ես կալանավորում. Օսիպյան (տեսանյութ) «Զվարթնոց» օդանավակայանի մոտ բախվել են «Mercedes»-ն ու «Toyota Camry»-նՍողունի պես մի պառկիր թշնամու առաջ, պատերազմ են պարտադրո՞ւմ, զենքը ձեռքիդ` զոհվիր. Մանվել Եղիազարյան
Ամենադիտված