Եկեղեցին խառնվում է այն ժամանակ, երբ չկա պետություն կամ պետությունը պարտականությունները չի ապահովում. Հովհաննիսյան Գաղափարական պայքարում Եկեղեցուն հաղթել հնարավոր չէ․ Միքայել Սրբազան ՀՀ-ում կան փակ ավտոճանապարհներ Շուրջ մեկ ամիս է աշխատանքից ցանկանում է ազատվել Փաշինյանի մամլո խոսնակը ՈՒՂԻՂ. Գյումրիից երթ է մեկնարկել Երևան Գյումրիում ժամը 10-ին կմեկնարկի երթը, որն առաջնորդելու է Միքայել Սրբազանը «Հրապարակ». Խաբե՞լ են, թե՞ ճնշել 2019 թ.-ին գրանցվել է զինծառայողի` խաղաղ պայմաններում մահվան 32, 2023-ին`53, 2024-ի 5 ամսում` 30 դեպք «Հրապարակ». Երթին մասնակցեն՝ պետական աջակցությունից կզրկվեն Ինչով է բացատրվում Փաշինյանի ատելությունը Վանեցյանի հանդեպ․ «Հրապարակ» 

«Սա մեր գործունեության ամբողջ ընթացքում բացառիկ դեպք է». Անահիտ Գևորգյանը՝ «Բուրգըրի»-ում սալմոնելա հայտնաբերելու, ԱՆ-ին դիմելու և ընկերության վարկանիշը ընկնելու մասին. ArmDaily.am

Հարցազրույցներ

ՍԱՏՄ-ն երեկ հայտնել էր, որ «Երեմյան փրոջեքթս»-ին պատկանող «Բուրգըրի» ռեստորանում հավի և տավարի մսի խճողակներում հայտնաբերվել է սալմոնելա, տեսչական մարմինը հայտնել էր 13 հոսպիտալացված քաղաքացիների մասին, ում մոտ ախտորոշվել էր «աղիքային վարակ»։ ArmDaily.am-ը կատարվածի վերաբերյալ զրուցել է «Երեմյան Փրոջեքթս» ընկերության  հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Անահիտ Գևորգյանի հետ։

-ՍԱՏՄ-ն այսօր հաղորդագրություն տարածեց, որ հայտնաբերվել է սալմոնելա «Բուրգըրի» ռեստորանից նմուշառված «Հավի մսի խճողակ» և «Տավարի մսի խճողակ» արտադրատեսակներում։ Չնայած լաբորատոր փորձարկումը դեռ ընթացքի մեջ է, բայց ինչ վարկածներ կան հարուցիչի հայտնվելու հետ կապված, և արդյոք ընկերությունը ներքին կարգով հետազոտություն և ուսումնասիրություն չի իրականացնո՞ւմ։

-Հաճախորդների առողջությունը միշտ առաջնային է եղել մեր ընկերության համար։ Եվ, բնականաբար, մենք էլ մեր անվտանգության բաժնի շնորհիվ իրականացրել էինք մի շարք գործողություններ՝ առաջին քայլով վերհանել էինք տուժած հաճախորդների բոլոր վճարման կտրոններն ու պատվերների պատմությունը, հետևել, թե որ ուտեստներն էին կրկնվող պատվերների մեջ, և, քանի որ կապը կար նաև նրանց հետ, արդեն իսկ մոտավոր գիտեինք, թե որ ուտեստներում էր հարուցիչը և ի սկզբանե բացառեցինք շրջանառությունից հավի միսը։ Երկրորդ քայլով, ավելի ապահով լինելու համար մենք մեր ռեստորաններից և սննդի բոլոր կետերից շրջանառությունից շատ արագ դուրս բերեցինք բոլոր այն սննդամթերքները, որոնցից պատկան մարմինների կողմից կատարվել էին նմուշառումներ, ինչի մասին և հայտարարել էինք։ «Երեմյան Փրոջեքթսի» նման օպերատիվությունն ու սկզբունքայնությունը տվեց իր արդյունքները․ մեզ հաջողվեց արագ կանգնեցնել վարակի տարածումը․ այն դեպքում, երբ մենք օրական սպասարկում ենք 8000-ից ավելի հյուրի, տուժած քաղաքացիների թիվը չավելացավ։

Մեր ընկերությունն իր նախաձեռնությամբ նաև երրորդ չեզոք լաբորատորիայի է պատվիրել փորձաքննություններ, որոնց պատասխանն էլ կլինի մոտ օրերս։

ՍԱՏՄ-ն նշեց, որ հարուցիչը հայտնաբերվել է հավի և տավարի մսի խճողակներում, բայց դա երկրորդային պատճառ է։ Երեկ նշվեց, որ հետագծելիությունն ապահովելու նպատակով՝ նմուշառումներ են իրականացվել նաև նշված արտադրատեսակների հումքից, որոնց լաբորատոր փորձարկումը դեռ ընթացքի մեջ է և որոշակի ժամանակ կպահանջի։ Սպասում ենք այս երկու լաբորատորիաների վերջնական արդյունքներին։

-Սալմոնելան հիմնականում փոխանցվում է ոչ որակյալ սննդամթերքի միջոցով։ Ըստ Ձեզ՝ սննդամթերքում սալմոնելան «Բուրգըրի» ռեստորանում է հայտնվե՞լ, թե՞ արդեն հարուցիչով է ձեռք բերվել։

-Հենց այդ հարցն է, որ մեզ ամենից շատն է հետաքրքրում։ Մենք սպասում ենք այդ պատասխաններին, հույս ունենալով, որ դրանք կօգնեն մեզ պարզել ոչ միայն այս կամ այն սննդամթերքում համապատասխան հարուցիչի առկայությունը կամ բացակայությունը, այլև՝ բացահայտել առաջնային խնդրի հայտնվելու պատճառները՝ հնարավոր տարածման ուղիները, ինչպես նաև այլ մթերքներին փոխանցման և փոխկապակցման հավանականությունը։ Իսկ մինչ դա պարզելը ժամանակավոր փակել ենք «Բուրգերի Անգուս ընդ Մոր» ռեստորանը։

-Օրեր առաջ հայտարարությամբ հանդես էիք եկել, որ ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն ՊՈԱԿ-ի կողմից նոյեմբերի 23-ին և 24-ին հրապարակված հայտարարությունները ոչ միայն չտվեցին ակնկալվող սպառիչ պատասխանները, այլև շատ ու շատ նոր հարցեր առաջ բերեցին այդ արդյունքների արժանահավատության վերաբերյալ, և դիմել էիք ԱՆ պարզաբանումների համար։ Արդյոք ստացե՞լ եք արդեն պարզաբանումներ։

-Որևէ պարզաբանում ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն ՊՈԱԿ-ի կողմից կազմակերպությունը  դեռ չի ստացել։  Երեկ մենք ԱՆ ՀՎԿԱԿ ՊՈԱԿ ուղարկել ենք երկրորդ հարցումը՝ ակնկալելով այդ հարցերի պատասխանները։

-Արդյոք այս դեպքերից հետո խստացումներ և հավելյալ ստուգումներ են իրականացվում «Երեմյան Փրոջեքթս»-ի այլ հաստատություններում։

Նախ միանգամից նշենք, որ կազմակերպության որևէ այլ ռեստորանում ոչ մի խնդիր չի եղել։ Բացի այդ հանրային սննդի օբյեկտները հստակ պարբերականությամբ ստուգումներ են անցնում ՍԱՏՄ-ի կողմից (մեր կազմակերպությունում վերջին ստուգումները եղել են նախորդ ամսվա ընթացքում) և արվում են համապատասխան եզրակացություններ․ մեր հաստատությունների դեպքում այդ ստուգումների ընթացքում որևէ խախտում չի արձանագրվել։

Եվ, վերջապես, դարձյալ անդրադառնանք թվերին․ «Երեմյան Փրոջեքթս» ընկերության ռեստորաններում օրական սպասարկվում են միջինում 8-9 հազար մարդ, և, հաշվի առնելով այն փաստը, որ բացի «Բուրգըրի Անգուս ընդ Մոր» ռեստորանից մնացածը շարունակել են իրենց բնականոն աշխատանքը, և որևէ նոր դեպք չի արձանագրվել, կարծում ենք, կարելի է անել համապատասխան եզրահանգումներ մեր աշխատանքի որակի մասին։

-Ինչպես կազդեն վերջին դեպքերը ընկերության վարկանիշի վրա։

Այն իրավիճակում, երբ խոսքը գնում է մարդկանց առողջության մասին, մեր ընկերության վարկանիշը երկրորդային է դառնում։ «Երեմյան Փրոջեքթսն» արդեն 15 տարի շուկայում է, և սա մեր գործունեության ամբողջ ընթացքում բացառիկ դեպք է։ Մենք մեր  հեղինակությունը վաստակել ենք որակյալ, ազնիվ և արդար աշխատանքով, մեր սկզբունքայնությամբ և նվիրումով։

Հ.Գ Մեր հարցազրույցը արդեն պատրաստ էր հրապարակման, երբ ՍԱՏՄ-ից հայտնեցին, որ նմուշառված արտադրատեսակների հումքից՝ խորը սառեցված անոսկր տավարի միս, տավարի միս, խոզաճարպ, հավի ազդր, լաբորատոր փորձաքննությամբ որևէ անհամապատասխանություն չի արձանագրվել:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Պարեկները ազդանշաններով փորձում են խլացնել դեպի Երևան ընթացող երթի հոգևոր երգերը (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է ՀՀ ժողովրդի ազգային արժեքներըՇարժման պահանջը և նպատակը պետք է լինի իշխանությունների անհապաղ և ամբողջական հեռացումը. «Ապրելու երկիր»Խաղաղությունը չեն մուրում, խաղաղությունը վաստակում են. Գյումրիից քայլերթը շարունակվում է (լուսանկարներ)Ապրիլին Հայաստան է այցելել 163 հազար 970 զբոսաշրջիկ Եկեղեցին խառնվում է այն ժամանակ, երբ չկա պետություն կամ պետությունը պարտականությունները չի ապահովում. ՀովհաննիսյանԳաղափարական պայքարում Եկեղեցուն հաղթել հնարավոր չէ․ Միքայել ՍրբազանԴանիայի հայ համայնքային խորհուրդը իր մտահոգություն է հայտնում Մայր Հայրենիքում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալՀՀ-ում կան փակ ավտոճանապարհներԿարեն Վանեցյանի փաստաբանական խումբը դիտարկում է ՄԻԵԴ դիմելու հարցըԴորտմունդի «Բորուսիա»-ն Չեմպիոնների լիգայի եզրափակիչում էՈստիկանությունը դեռևս երբեք ուժ չի կիրառել եկեղեցականի նկատմամբ, չեն գնա նման քայլի. Միքայել Սրբազան (տեսանյութ)Շուրջ մեկ ամիս է աշխատանքից ցանկանում է ազատվել Փաշինյանի մամլո խոսնակըՆիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ Ինքնաթի՞ռ է պետք, վերցրու այս ինքնաթիռը, ընտանիքդ, վերցրու ու գնա․ հովիվ Տեր Տիրայր Գըլըճյան Երևանի և մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինիՇախմատիստներ Հայկ Մարտիրոսյանը և Սամվել Տեր-Սահակյանը Դուբայի մրցաշարի 4-րդ տուրում հաղթանակ են տոնելՈՒՂԻՂ. Գյումրիից երթ է մեկնարկել Երևան Օրվա խորհուրդ. Մայիսի 8Ըստ նիկոլականների ու նրանց արբանյակների՝ Եկեղեցին պիտի անջատ լինի նաև հասարակությունից. Ռուբեն ՄելիքյանԲագրատ Սրբազանը ճիշտ առաջնորդ է, անվերապահ աջակցում եմ նրան. բազմաթիվ արցախցիներ են միացել շարժմանը. Բեգլարյան (տեսանյութ)Գյումրիում ժամը 10-ին կմեկնարկի երթը, որն առաջնորդելու է Միքայել ՍրբազանըԵս լիովին աջակցում եմ Բագրատ Սրբազանի նախաձեռնությանը. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյան«Հրապարակ». Խաբե՞լ են, թե՞ ճնշել2019 թ.-ին գրանցվել է զինծառայողի` խաղաղ պայմաններում մահվան 32, 2023-ին`53, 2024-ի 5 ամսում` 30 դեպք«Հրապարակ». Երթին մասնակցեն՝ պետական աջակցությունից կզրկվենԵՀՄ-ն զգուշացնում է Փաշինյանին՝ ուժ կիրառելու փորձերի դեպքում եվրոպական պատկան մարմինները խիստ կդատապարտեն իշխանություններինԻնչով է բացատրվում Փաշինյանի ատելությունը Վանեցյանի հանդեպ․ «Հրապարակ»Արշակ Սրբազանին փորձում են լռեցնել. նրան կանչել են ԱԱԾ. 168.am«Ժողովուրդ». Իրավապահ համակարգում որոշ գործընթացներ կանգ են առել. միգուցե երթը հասնի Երեւան ու գործընթացներ սկսվեն«Հրապարակ». Սրբազանը դեռ տարիներ առաջ է երդվել, որ ձեռքերը ծալած չի նստելու«Ժողովուրդ». Երեկ զոհված զինծառայողն ինքնասպան է եղելՀայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները Ռեփեր Դրեյքի առանձնատան մոտ հրաձգություն է եղել․ կա վիրավորԱՄՆ–ն պատրաստ է աջակցել Իսրայելին՝ չնայած տարաձայնություններին․ ԲայդենՄայիսի 8-ին երթը կմեկնարկի Չարենցավանի Վերածնունդի հրապարակից․ «Տավուշը հանուն հայրենիքի»Ակցիան ցրելու համար արցունքաբեր գազ են կիրառելԱրաքս գետի ամբարտակը կբացվի Իրանի և Ադրբեջանի նախագահների կողմիցԳերմանիայի ՆԳՆ խորհրդարանական պետքարտուղարը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ադրբեջանի խորհրդարանում առաջարկում են Փաշինյանին Բաքու հրավիրել (տեսանյութ) Խաչատուրյանն Ամերիկայի հայկական համագումարի ներկայացուցիչներին ներկայացրել է սահմանազատման աշխատանքները Սահմանային փոփոխություններից հետո Տեղի «Շոռ ջուր» աղբյուրը հայտնվեց սահմանից 1 կմ հեռավորության վրաԼյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահը կժամանի ՀայաստանԱռաջին անգամ Լոռու մարզում սև արագիլի բույն է հայտնաբերվելԱյսօր մահացած պայմանագրային զինծառայողը Ազատամուտ գյուղից էր. Oragir.NewsՂրղզստանի սահմանապահների և Տաջիկստանի բնակիչների միջև փոխհրաձգություն է տեղի ունեցելԱլեն Սիմոնյանը Ռուբեն Ռուբենյանին գործուղում է Ալմաթի Հենց զգան, որ իշխանափոխություն է լինելու դուք բոլորին կտեսնեք փողոցներում. Մհեր Մկրտչյան (տեսանյութ)Վլադիմիր Գասպարյանի գործով հանրային մեղադրողը միջնորդեց պատիժ 11 տարի ժամկետով. փաստաբան Վաղարշակ Հարությունյանը դեսպանների հետ մասնակցել է Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը
Ամենադիտված