Կմեռնեմ «ՊՍԺ»֊ի համար․ Սերխիո Ռամոս
ՍպորտՊՍԺ-ի պաշտպան Սերխիո Ռամոսը կիսվել է Չեմպիոնների լիգայի վիճակահանության մասին իր հույզերով։ Վիճակահանությունից հետո իր թիմը կխաղա Մադրիդի «Ռեալի» հետ։
«Երբ ես նստեցի ինքնաթիռ, մրցակիցը «Յունայթեդն» էր՝ մի թիմ, որն ինձ դուր եկավ, բայց հետո պարզվեց, որ վիճակահանությունն անվավեր էր։ Կցանկանայի խուսափել այս դիմակայությունից, բայց Բեռնաբեու վերադառնալը ուրախության առիթ է։ Covid-ի պատճառով չկարողացա հրաժեշտ տալ։ Ճակատագիրը քմահաճ է. Դուք գիտեք, թե որքան կապված եմ «Ռեալի» հետ, որքան եմ սիրում այն: Բայց այժմ ես կպաշտպանեմ «ՊՍԺ»-ին և կանեմ ամեն ինչնրա համար: Սա այն թիմն է, որն ինձ հույս է ներշնչում։ Ես կմեռնեմ «ՊՍԺ»-ի համար,- ասել է Ռամոսը։