Նիկոլին հեռացնելու համար նախ պետք է ճշտել, թե ո՞վ է իրական ազգային ընդդիմադիրը․ Շարմազանով «Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվեց Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Վարդան Ոսկանյան Պարզվում են Սյունիքում ավտոբուսի վթարի հանգամանքները․ վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել Հայտնի են Պուտինի երդմնակալության օրն ու ժամը Արարատում Nissan-ը բախվել է երկաթե արգելապատնեշին և մոտ 7 մետրից ընկել գետը. կա վիրավոր Գնդապետ Մախսուդյանի որդու ինքնազգացողությունը գիշերը վատացել է, շտապօգնություն են կանչել Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցների» ՓԲԸ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից Միրզոյանը Կատարի վարչապետին ներկայացրել է ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը 

Տոնոյանի գործով դատակոչի ցուցակում 15 վկա կա, նրանցից միայն մեկի հետ է առերեսվել Տոնոյանը

Իրավունք

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն անփոփոխ թողնելու և նրա նկատմամբ որպես խափանման միջոց անձնական երաշխավորություն կիրառելու միջնորդությունը մերժելու մասին դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույց հայտնեց փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանը։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ, գործի դատաքննության նախապատրաստման փուլում քննարկել է գործով կալանքի տակ գտնվող ամբաստանյալների խափանման միջոցները և որոշել անփոփոխ թողնել ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանի, զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար «Պատրոն Դավոյի»՝ Դավիթ Գալստյանի, ՀՀ ԶՈՒ ռազմական ավիացիայի նախկին պետ Ավետիք Մուրադյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը, իսկ Արտյոմ Համբարյանին գրավի դիմաց ազատ արձակել։

Նշենք, որ Դավիթ Տոնոյանի պաշտպանները միջնորդել էին Տոնոյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել անձնական երաշխավորությունը, վերջինիս համար երաշխավորել էին Արամ Զավենի Սարգսյանը և «ՔՊ»-ական երկու պատգամավորներ՝ Քրիստինե Պողոսյանը և «Նավակ Ճոճող» Վիլեն Գաբրիելյանը, իսկ կալանքի տակ գտնվող մյուս բոլոր ամբաստանյալների պաշտպանները միջնորդել էին՝ վերացնել խափանման միջոցը կամ փոխարինել անազատության հետ կապ չունեցող խափանման միջոցով, այդ թվում՝ գրավով։

Տոնոյանի պաշտպան Սերգեյ Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ վերաքննիչ բողոք են ներկայացրել՝ վիճարկելով նաև հիմնավոր կասկածի առկայության հարցը, թեև քննության այս փուլում հիմնավոր կասկածին չեն անդրադառնում՝ հաշվի առնելով, որ մեղադրական եզրակացությունը հաստատված է, սակայն պաշտպանության կողմը տեսնում է դրա անհրաժեշտությունը, քանի որ, ըստ փաստաբանի, ապացույցները բազմապիսի են, որոնք հերքում են Տոնոյանի առնչությանը՝ մեղսագրվող արարքին։ Բացի այդ՝ անդրադարձ է կատարվել նաև կալանավորման միակ հիմքին՝ խոչընդոտման հավանականությանը։

«Հետաքրքիրն այն է, որ առաջին ատյանի դատարանն իր որոշման մեջ վկայակոչել է ԵԴ նախադեպային այնպիսի նորմեր, որոնք թույլ չեն տալիս արդեն իսկ քննության այս փուլում շարունակական կալանքը պահել։ Թվարկել է այդ նախադեպային որոշումները, դրանից հետո՝ դրան լրիվ հակառակ դիրքորոշում արտահայտել։ Զարմանալի է, թե ինչպես է նման դիրքորոշման դիմել դատարանը։

Մասնավորապես, նշել է, որ քննության հետագա փուլերում աստիճանաբար այդ խոչընդոտելու վտանգը նվազում է, պետք է ծանրակշիռ փաստարկներ, ապացույցներ լինեն, որը կհիմնավորի շարունակական կալանքի տակ պահելը, բայց սույն դեպքում որևէ նման տվյալ, ապացույց չի ներկայացվել, վերացական, ինչ-որ կանխատեսական մոտեցումների վրա հիմնված ենթադրություններ են արել և ներառել որոշման մեջ»,- նշեց Հովհաննիսյանը՝ հավելելով, որ չկա որևէ մի վկա, որի վրա ազդեցություն գործադրելու իմաստ առհասարակ առկա լինի։ Նախաքննության ընթացքում Դավիթ Տոնոյանի մասնակցությամբ առերեսում է տեղի ունեցել միայն մեկ վկայի հետ և, ըստ փաստաբանի, խոսել, որ վկաների վրա ընդհանրական կերպով կարող է ազդեցություն ունենալ՝ որևէ կերպ հիմնավորված չէ։

«Առհասարակ դատարանի որոշումն իրենից կոնկրետ հիմնավորում չի ներկայացնում։ Բոլոր ձևակերպումներն ընդհանրական են, բոլորի վերաբերյալ միատեսակ մոտեցում, միատեսակ միտք է արտահայտել։ Դրանով իսկ պաշտպանության կողմին զրկել է կոնկրետ հակափաստարկներ ներկայացնելու հնարավորությունից։ Այսինքն, ստացվում է, Դավիթ Տոնոյանը, գտնվելով ազատության մեջ, կխոչընդոտի, բայց թե ինչպես պետք է խոչընդոտի՝ որևէ կերպ նշված չէ, ում վրա և ինչ նպատակով պետք է ազդեցություն գործադրի՝ չի հիմնավորվել »,- նշեց Հովհաննիսյանը՝ ուշադրություն հրավիրելով այն հանգամանքի վրա, որ ամբողջ գործարքը, որի շուրջ պտտվում է քրեական գործը, փաստաթղթավորված է և գտնվում է գործում, պետք է ընդամենն ուսումնասիրել և դրանց իրավական գնահատական տալ, նման պարագայում վկաների վրա ազդեցություն գործադրելով անգամ հնարավոր չէ որևէ կերպ գործի քննությանը խոչընդոտել։ Նշենք, որ այս պահին, ըստ դատակոչի ցուցակի, 15 վկա է, որոնցից միայն մեկի հետ է Տոնոյանն առերեսվել։

Դավիթ Տոնոյանի և մյուսների գործով նախնական դատական նիստ է նշանակվել փետրվարի 4-ին։ Փաստաբանը չբացառեց, որ միջնորդություն կներկայացնեն՝ դատախազին բացարկ հայտնելու մասին։

Հիշեցնենք, որ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել էր քրեական գործ՝ ռազմամթերքի ձեռքբերման գործընթացում ենթադրյալ չարաշահումների, մասնավորապես, անորակ, անպիտան հրթիռներ ձեռք բերելու վերաբերյալ։ Քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել յոթ անձի, այդ թվում՝ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանին, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանին, ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանին, «Պատրոն Դավո» մականունով հայտնի՝ զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար Դավիթ Գալստյանին։

Մասնավորապես, նախնական քննության տվյալներով՝ ՀՀ ԶՈւ և ՀՀ ՊՆ բարձրաստիճան պաշտոնատար անձինք, չարաշահելով իրենց պաշտոնեական դիրքը, «Մոսթոն Ինժիներինգ» ընկերության սեփականատիրոջ հետ նախնական համաձայնությամբ, «Նեյտրոն ԳԱՄ» և «Բագավան» ՓԲ ընկերությունների մասնավորեցումից ընկերության կողմից ՀՀ պաշտպանության նախարարության հանդեպ ունեցած պարտավորությունը մարելու նպատակով, 2018թ. ընկերությունից ընդունել՝ ձեռք են բերել թվով 4232 հատ ժամկետանց, տեխնիկական պահանջներին չհամապատասխանելու պատճառաբանությամբ նախկինում չընդունված և ՀՀ ՊՆ-ում պահեստավորված ռազմամթերքը։

Ըստ նախաքննական մարմնի՝ վերը նշված անձինք ռազմամթերքի ձեռքբերման պայմանագրի կնքման համար առկա խոչընդոտները վերացնելու և իրենց գործողություններին օրինական տեսք տալու համար պայմանագրի մաս կազմող տեխնիկական բնութագիրը համապատասխանեցրել են փաստացի ՊՆ-ում ի պահ հանձնված ապրանքի տվյալ տեսակին՝ դրանում նշելով ռազմամթերքը գործարանային արկղերով ՀՀ ՊՆ N զորամասի կենտրոնական պահեստ մատակարարելու վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող տվյալներ։

Ընդ որում՝ նշված ռազմամթերքը ձեռք է բերվել նույն խմբաքանակից ռազմամթերքի նախկինում ձեռքբերման արժեքից գրեթե կրկնակի թանկ գնով՝ կատարելով առանձնապես խոշոր չափերով՝ 2,277,323,840 ՀՀ դրամին համարժեք, 4.655.200 ԱՄՆ դոլար գումարի հափշտակություն։ Դավիթ Տոնոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, Արտակ Դավթյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով, Ստեփան Գալստյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, Ավետիկ Մուրադյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, Վլադիմիր Բաբայանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, Արտյոմ Համբարյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, Դավիթ Գալստյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 1-ին մասով։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Նիկոլին հեռացնելու համար նախ պետք է ճշտել, թե ո՞վ է իրական ազգային ընդդիմադիրը․ ՇարմազանովՍյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժածներին նվերներ ու ծաղիկներ է տարել«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանըԳնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվեցՀայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Վարդան ՈսկանյանՎթար՝ Ջերմուկ-Գնդեվազ ավտոճանապարհին. կան տուժածներՊարզվում են Սյունիքում ավտոբուսի վթարի հանգամանքները․ վարորդին ձերբակալելու որոշում է կայացվելՀայտնի են Պուտինի երդմնակալության օրն ու ժամըԱրարատում Nissan-ը բախվել է երկաթե արգելապատնեշին և մոտ 7 մետրից ընկել գետը. կա վիրավորՈր դեպքում է դատարանը քաղաքացուն անհայտ բացակայող ճանաչում․ իրազեկումԳնդապետ Մախսուդյանի որդու ինքնազգացողությունը գիշերը վատացել է, շտապօգնություն են կանչելԱրման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցների» ՓԲԸ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնիցՄիրզոյանը Կատարի վարչապետին ներկայացրել է ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացըՀՀ սահմանները դարձել են բաց դաշտ, Ոսկեպարի մեր եկեղեցին ադրբեջանական են համարում. ակցիա` Գյումրիում (տեսանյութ)Կայացավ «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցումըԹշնամին չի կանգնելու, հող հանձնելով խաղաղություն չի լինելու. ակցիա՝ Գյումրիում (տեսանյութ)Ոստիկանության երեկվա գործողությունը լավագույնս ցույց է տալիս իշխանության վերաբերմունքը ԶԼՄ նկատմամբ. Տիգրան Աբրահամյան Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 7-րդ օրն է՝ հացադուլի մեջ է Զվարթնոց օդանավակայանում (տեսանյութ)Շրջակա միջավայրի նախարարության ենթակա ՊՈԱԿ-ների տարածքներում իրականացվել է ծառատունկԱԺ նախագահը արձակուրդ է մեկնումՄեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը ԿատարՎանաձորում 54-ամյա վարորդը «Nissa Sun»-ով վրաերթի է ենթարկել 13-ամյա հետիոտնիՔննարկվել են ՀՀ-ում խաղողագործության և գինեգործության ոլորտի առկա խնդիրները«Դավայ հլը, ինձ մի նկարի». լարված վիճակ՝ Վայք-Եղեգնաձոր ճանապարհին (տեսանյութ)Եթե չկանգնեցնենք այսօրվա միակողմանի հանձնումները, մեր ձեռքերով իրականություն կդարձնենք այս քարտեզը. ԳեղամյանԺամը 18:00 հանրահավաք Հանրապետության հրապարակում (տեսանյութ) Փակվել է Վայք-Եղեգնաձոր ճանապարհըԻնչ են քննարկել Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը (տեսանյութ)Հիմա ավելի մոտիվացված եմ Օլիմպիական խաղերի համար. Արթուր Դավթյան Տարադրամի փոխարժեքները ապրիլի 28-ինԱվտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota Camry»-ն և «Jeep Grand Cherokee»-նԵրևան-Գյումրի ճանապարհը շարունակում է փակ մնալ Աստղագուշակ ապրիլի 28-ի համարՄեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլըՊահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվելՇտապ, փակվել է Երևան-Գյումրի ճանապարհը, ընթանում է ակցիա (տեսանյութ)Ժամանակին աշխատավոր դասակարգին հիմարացնելու ձևերից մեկը նույնպես խաղաղության աբստրակտ քարոզն էր. Վարուժան ԳեղամյանՔաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ քաղաքացիներից մեկի ոտքը կոտրվել էYoutube-ով էլ ճաշ եփել սովորեք, դասախոսություն միացրեք ու ճաշ եփել սովորեք. Փաշինյանի «լեկցիան»Այսօր Երևանում սպասվում է մինչև 32 աստիճան տաքություն. Գագիկ Սուրենյան«Տանան հեռու խոխեք» նախաձեռնության անդամներն իրենց աջակցությունն են հայտնում Տավուշի հայրենակիցներինՕրվա խորհուրդ. Ապրիլի 28Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՄիևնույն է, դավաճանությունը չի ներվում, ամեն տեղ հիշեցնում և հիշեցնելու են․ Արտակ ԶաքարյանՇիրակում ստեղծվեց շարժում ի զորակցություն ՏավուշիՈսկեպար 1991թ. մայիսի 6 / Կոլցո օպերացիայի ամենաարյունոտ էջը. Ոսկեպար (տեսանյութ)60-ամյա կինը հաղթել է «Միսս Բուենոս Այրես 2024» մրցույթում (լուսանկարներ)Նիկոլ Փաշինյանին ու Աննա Հակոբյանին նկարահանել են Սևանում գտնվող սրճարանում (տեսանյութ)
Ամենադիտված